Բանվորական Երևան
Արտաքին տեսք
«Բանվորական Երևան» | |
---|---|
Տեսակ | պաշտոնաթերթ |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Ստեփան Կուրտիկյան, Տիգրան Խորունի |
Հիմնադրվել է | 1933-1934 |
Հիմնադիր | ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի և քաղխորհուրդ |
Երկիր | ՀԽՍՀ |
Հրատարակման վայր | Երևան |
Հաջորդ | «Երևանի բանվոր» |
Հաճախականություն | ամեն օր |
«Բանվորական Երևան», օրաթերթ, որը լույս է տեսել 1933-1934 թվականներին Երևանում։
ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի և քաղխորհրդի պաշտոնաթերթ։
Խմբագիրներ՝ Ստեփան Կուրտիկյան, Տիգրան Խորունի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսաբանել է Երևանի արդյունաբերական ձեռնարկությունների, նորակառույցների աշխատանքը, անդրադարձել տրանսպորտի, բուժհիմնարկների, ուսումնական հաստատությունների, մշակույթի օջախների, քաղաքաշինության, բնակչության կենցաղային սպասարկման խնդիրներին։
Տպագրել է գրական նյութեր, ֆելիետոններ։ Թղթակցել են Դերենիկ Դեմիրճյանը,Վահան Թոթովենցը, Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Լեռ Կամսարը։ Տպագրել է Հովհաննիսյան Շավարշի ծաղրանկարները։
1934 թվականին «Բանվորական Երևան» և «Հարվածային բանվոր» (1933-1934) թերթերի փոխարեն սկսել է լույս ընծայվել «Երևանի բանվոր» թերթը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 567)։ |