Բան Չան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բան Չան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Christopher Bang
Նաև հայտնի է որպեսBang Chan[1] և CB97
Ծնվել էհոկտեմբերի 3, 1997(1997-10-03)[1] (26 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա[2]
Երկիր Ավստրալիա և  Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և հիփ հոփ
Մասնագիտությունռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, պարող, երգիչ, կոմպոզիտոր և երաժշտական գործիքավորող
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլJYP Entertainment
ԿրթությունCheongdam High School?
ԱնդամակցությունStray Kids և 3RACHA?
Կայքstraykids.jype.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Bang Chan Վիքիպահեստում

Բան Չան (անգլ.՝ Bang Chan, կորեերեն՝ 방찬), ծնված որպես Քրիստոֆեր Բան (անգլ.՝ Christopher Bang), հոկտեմբերի 3, 1997(1997-10-03)[1], Սեուլ, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երգիչ, ռեփեր, պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգահան։ Նա համարվում է Stray Kids բոյ բենդի վոկալիստը և լիդերը, որը ստեղծել է JYP Entertainment[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բան Քրիստոֆեր Չանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 3-ին, Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Նա մեծացել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքը, երբ Չանը եղել է դեռ երեխա։ Չանի ընտանիքն է նրա մեջ առաջացրել մեծ սեր երաժշտության նկատմամբ։ Նրա մայրը սիրում է երգել և դիտում է մյուզիքլներ, երբ Չանը եղել է դեռահաս, նա սիրել է լսել երգեր կամ երգել սիրված երգեր նրա հետ միասին։

Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվել՝ որոշ ժամանակ ապրելով Ավստրալիայի Ստրատֆիլդ, Դրամմոյն, Էնֆիլդ, Բելմոր, Գրինակր, Նյուտոն քաղաքներում, նրանք վերադարձել են Կորեա։ Նախքան Հարավային Կորեա վերադառնալը, Չանը հաճախել է Նյուտոնի գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է դերասանական վարպետություն։ Մանկուց նա ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ և սպորտով, մասնավորապես այցելել է լողի և ֆուտբոլի դասերի և մեկ անգամ չէ, որ մրցանակային տեղեր է զբաղեցրել դպրոցում։

Սիդնեյում Բան Չանը հաջողությամբ ընդունվել է JYP Entertainment-ի կողմից, իսկ դրանից կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է Հարավային Կորեա։

2011-2018: Կարիերայի սկիզբ, դեբյուտ, Stray kids և 3RACHA[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Բան Չանը սկսվել է զբաղվել երաժշտական գործունեությամբ՝ աշխատելով JYP Entertainment-ում որպես երգիչ-ստաժոր։

2017 թվականին դարձել է Stray kids ռեալիթի շոուի մասնակից։ Որոշ ժամանակ անց նա պաշտոնապես մտել է Stray kids բոյ բենդի եզրափակիչ կազմ։ 2018 թվականի հունվարի 8-ին կայացել է նրա և բոյ բենդի դեբյուտը՝ «Mixtape» մինի ալբոմով, իսկ մարտի 25-ին կայացել է Stray Kids խմբի պաշտոնական դեբյուտը «I Am Not» մինի ալբոմով և Բան Չանը հանդես է եկել որպես խմբի վոկալիստ և լիդեր։

2018-2021: Գործունեությունը Stray kids-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեբյուտից ի վեր Չանը մասնակցություն է ունեցել 6 մինի ալբոմներում, մեկ ստուդիական ալբոմում, 20 սինգլներում և 41 տեսահոլովակներում Stray Kids խմբի կազմում։

Mnet Asian Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել է, որ Stray Kids-ը միանալու է Ateez-ին և the Boyz-ին «Kingdom: Legendary War»-ի առաջին եթերաշրջանում, որը ստեղծվել է Mnet-ի կողմից։

2021 թվականի օգոստոսի 23-ին Բան Չանը Stray Kids-ի հետ միասին թողարկել է խմբի «NOEASY» երկրորդ ալբոմը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանի հայրը լողի մարզիչ է, աշխատում է «Uncle Jack’s Swimming Club»-ում որպես ակումբի կառավարիչ։ Բան Չանն ունի կրտսեր քույր՝ Հաննան, և կրտսեր եղբայր՝ Լուկասը։ Հաննան սիրում է դաշնամուր նվագել ու երգել, իսկ կրտսեր եղբայրը նվագում է ուկուլելե։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման ամսաթիվ Անվանում Նշումներ
2018 թվականի սեպտեմբերի 9 Bang Chan X Changbin X HAN — Stray Kids: SKZ-PLAYER [4]
2020 թվականի մարտի 23 Bang Chan «우리집 / (My House)» — Stray Kids: SKZ-PLAYER [5]
2020 թվականի մայիսի 20 Changbin (Feat. Bang Chan) «Streetlight» — Stray Kids : SKZ-PLAYER [6]
2020 թվականի մայիսի 30 Bang Chan «인정하기 싫어» — Stray Kids : SKZ-RECORD [7]
2020 թվականի հուլիսի 20 찬스(CHANCE) «한 장 더» / 한 번 더 리플레이 «Ice Americano» — Stray Kids : SKZ-RECORD Two Kids Song-ի արդյունք[8]
2021 թվականի հունվարի 15 I.N «막내온탑» (Feat. Bang Chan, Changbin) — Stray Kids : SKZ-PLAYER [9]
2021 թվականի հունիսի 19 Bang Chan, Changbin, Felix, Seungmin "오늘 밤 나는 불을 켜" | [Stray Kids : SKZ-PLAYER] [10]
2021 թվականի հունիսի 27 TZUYU MELODY PROJECT «ME! (Taylor Swift)» Cover by TZUYU (Feat. Bang Chan of Stray Kids) [11]
2021 թվականի հուլիսի 3 Bang Chan, Lee Know «Drive» — Stray Kids : SKZ-PLAYER [12]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stray Kids (Mnet, 2017), մասնակից

Վիդեոտեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • miss A — «Only You» (2015)
  • TWICE — «Like Ooh-Ahh» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://straykids.jype.com/Default/Profile
  2. 2,0 2,1 2,2 https://www.mens-folio.com/84512/rising-up-with-a-bang-with-our-march-2021-cover-star-bang-chan/
  3. Bang Chan from Stray Kids: inspirational K-pop leader who spreads positivity among fans // Jeff Benjamin, South China Morning Post
  4. Bang Chan X Changbin X HAN | [Stray Kids : SKZ-PLAYER], Վերցված է 2021-08-18-ին
  5. Bang Chan "우리집(My House)" | [Stray Kids : SKZ-PLAYER], Վերցված է 2021-08-18-ին
  6. Changbin (Feat. Bang Chan) "Streetlight" | [Stray Kids : SKZ-PLAYER], Վերցված է 2021-08-19-ին
  7. Bang Chan "인정하기 싫어" | [Stray Kids : SKZ-RECORD], Վերցված է 2021-08-19-ին
  8. 찬스(CHANCE) "한 장 더" / 한 번 더 리플레이 "Ice Americano" | [Stray Kids : SKZ-RECORD], Վերցված է 2021-08-19-ին
  9. I.N "막내온탑" (Feat. Bang Chan, Changbin) | [Stray Kids : SKZ-PLAYER], Վերցված է 2021-08-19-ին
  10. Bang Chan, Changbin, Felix, Seungmin "오늘 밤 나는 불을 켜" | [Stray Kids : SKZ-PLAYER], Վերցված է 2021-08-19-ին
  11. TZUYU MELODY PROJECT “ME! (Taylor Swift)” Cover by TZUYU (Feat. Bang Chan of Stray Kids), Վերցված է 2021-08-19-ին
  12. Bang Chan, Lee Know "Drive" | [Stray Kids : SKZ-PLAYER], Վերցված է 2021-08-19-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բան Չան» հոդվածին։