Բալաբեկ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բալաբեկ Մարտիրոսյան
Ծնվել էմայիսի 20, 1905(1905-05-20)[1]
ԾննդավայրԹոխանշալու, Հայաստան[1]
Մահացել էապրիլի 6, 1972(1972-04-06)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Բալաբեկ Գրիգորի Մարտիրոսյան (մայիսի 20, 1905(1905-05-20)[1], Թոխանշալու, Հայաստան[1] - ապրիլի 6, 1972(1972-04-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1927

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի 1-ին և 2-րդ աստիճանի կուսակցական դպրոցներում (1925-1929), ավարտել Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը (1936), 1929-1931 թվականներին կոմերիտական կազմակերպչական աշխատանքի է եղել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) և Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջկոմներում։ 1936 թվականից աշխատել է ՀԿ(բ)կ Երևանի կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի տանը։ 1937 թվականի մայիսից եղել է ՀԿ(բ)կ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար, սեպտեմբերին նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1938-1942 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության ժողկոմ։ 1942-1953 թվականներին՝ Հայկական գյուղատնաեսական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ (1942-19491953 թվականին նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1959-1961 թվականներին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ։ Միաժամանակ 1958 թվականից՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Խորհրդային պատվիրակության կազմում մասնակցել է (1958, 1959, 1971) ՄԱԿԳլխավոր ասամբլեայի նսաաշրջաններին։ Եղել է ՀամԿ (բ) կ 23-րդ և ՀԿ (բ) կ 10-14-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-ին և ՀԽՍՀ 2-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1938-1948

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 348