Բաբա Անույկա
Բաբա Անույկա | |
---|---|
Ծնվել է | մոտ 1838 |
Ծննդավայր | Վալախիա, Ռումինիա |
Մահացել է | 1938 |
Մահվան վայր | Vladimirovac, Alibunar Municipality, Սերբիա |
Մասնագիտություն | սերիական մարդասպան, herbalist և witch doctor |
Baba Anujka Վիքիպահեստում |
Աննա դի Պիշտոնյա[Ն 1], ավելի հայտնի որպես բաբա Անույկա (սերբ.՝ Баба Анујка, մոտ 1838, Վալախիա, Ռումինիա - 1938, Vladimirovac, Alibunar Municipality, Սերբիա), սերիական մարդասպան սերբական Վլադիմիրովաց գյուղից։ Նա թունավորել է ավելի քան 50 մարդու, հնարավոր է, նույնիսկ 150 հոգու՝ 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Բաբա Անույկան կալանավորվել է 1928 թվականին 90 տարեկան հասակում և դատապարտվել 15 տարվա ազատազրկման՝ 1929 թվականին որպես երկու սպանության հանցակից։ Բանտում անցկացրել է 8 տարի, հետո ազատ արձակվել՝ իր պատկառելի տարիքի պատճառով։
Վաղ կենսագրություն և ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբա Անույկայի կյանքի վաղ տարիների մասին տեղեկություններն աղքատիկ են և կասկածելի։ Համաձայն որոշ տվյալների նա ծնվել է 1838 թվականին Ռումինիայում հարուստ անասնաբույծի ընտանիքում։ 1849 թվականին ընտանիքը տեղափոխվում է Վլադիմիրովաց, որն այդ ժամանակ Բանատյան ռազմական սահմանի կազմում էր՝ Ավստրիական կայսրությունում[1]։ Սակայն անձամբ Անույկան նշել է, որ ծնվել է 1836 թվականին[2]։ Անույկան մասնավոր դպրոց գնացել է Պանչևոյում, որտեղ սովորել է հարուստ ընտանիքների երեխաների հետ[3]։ Նա, իբր, դարձել է միզանտրոպ 20 տարեկան հասակում այն բանից հետո, երբ երիտասարդ ավստրիացի զինվորական սպան իրեն գայթակղել է և ախտահարել սիֆիլիսով, իսկ հետո լքել նրան։ Կատարված հիասթափությունից հետո նա դարձել է ավելի մեկուսի և սկսել է տարվել բժշկությամբ և քիմիայով։ Նա խոսել է հինգ լեզվով[1]։
Անույկան ամուսնացել է հողատիրոջ հետ, որի ազգանունն էր Պիստով կամ դի Պիշտոնյա։ Ամուսնուց ծնել է տասնմեկ երեխա, որոնցից միայն մեկն է հասել չափահասության տարիքի[1][4]։ Նրա ամուսինը մահացել է ամուսնանալուց քսան տարի հետո։ Անույկան շարունակել է զբաղվել քիմիայով նաև նրա մահվանից հետո։
Զբաղմունք բուսաբուժությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անույկան ստեղծել է լաբորատորիա սեփական տան տարածքում՝ ամուսնու մահից հետո[4][5] և 19-րդ դարավերջին արդեն համբավավոր էր դարձել որպես բուսաբույժ և բուժարար[4]։ Նա ժողովրդականություն էր վայելում գյուղացի կանանց շրջանում, որոնք իրեն էին դիմում առողջության հետ կապված հարցերով․ եկամուտի խնդիր Անույկան չուներ՝ շնորհիվ իր հիվանդների[6]։ Անույկան ստեղծում էր դեղեր և խառնուրդներ, որոնք տղամարդկանց դարձնում էին ծառայության (բանակի) համար ոչ պիտանի[7], ինչպես նաև վաճառում էր թունավոր խառնուրդներ, որոնց անվանում էր «կախարդական ջուր»[8] կամ «սիրո դեղ»[5]։ «Կախարդական ջուրը» առավելապես գնում էին կանայք, որոնք ունեին դժվարություններ ամուսնական կյանքում։ Նրանք ինչ-որ մի ձևով այդ թուրմը տալիս էին իրենց ամուսիններին, որոնք հիմնականում մահանում էին դեղն ընդունելուց ութ օր անց[1]։
Անույկայի «Սիրո թուրմը» պարունակում էր մկնդեղ և քիչ քանակությամբ բուսական թունավոր նյութեր․ դրանք թուրմի մեջ շատ դժվար են եղել բացահայտել[9]։ Երբ Անույկային հաճախորդները բողոքում էին ամուսնական խնդիրներից, նա ճշտում էր ամուսինների քաշը, որ պատրաստի համապատասխան չափաքանակը[10]։ Անույկայի զոհերը հիմնականում տղամարդիկ էին՝ ունևոր և հարուստ[11]։ Նրա հաճախորդները դատարանում փաստում էին, որ չգիտեին, թե «կախարդական ջուրը» թույն է պարունակում, սակայն նրանք հավատում էին, որ Անույկան ունի գերբնական ունակություն մարդկանց սպանելու համար՝ կախարդության օգնությամբ[12]։ Անույկայի դեղուդարմանի հետևանքով մահացել են 50[9]-ից մինչև 150 մարդ[10]։
1920-ական թվականներին Անույկան ուներ իր «առևտրային գործակալը»՝ Լյուբինա Միլանկովա անունով մի կին, որի աշխատանքի բնույթը կայանում էր նրանում, որ գտներ պոտենցիալ հաճախորդների և բերեր նրանց Անույկայի տուն[13]։ «Կախարդական ջրի» գինը կազմում էր 2000-ից մինչև 10 000 հարավսլավական դինար[9]։
Մասնակցություն սպանություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Անույկան իր «կախարդական ջուրը» վաճառել է Ստանա Մոմիրովային 1924 թվականի հունվարին՝ 2300 դինարով[13]։ Ստանան նախկինում էլ եղել է Անույկայի հաճախորդը՝ ժամանակին գնելով բուսական թուրմեր։ Ստանան թուրմը տվել է ամուսնուն՝ Լազար Լուդոշկիին, որից հետո վերջինս հիվանդանում և մահանում է մի քանի օրից։ Ավելի ուշ Ստանան ամուսնանում է նույն գյուղից այլ հարուստ տղամարդու հետ, որը մահանում է մի քանի ամսից։ Ոստիկանությունը հարցաքննել է Ստանային, որը կատարվածի համար մեղադրել է Անույկային[5]։
Հետո Անույկան իր «կախարդական ջուրը» վաճառել է 1926 թվականի դեկտեմբերին Սիմա Մոմիրովին և կնոջը՝ Սոֆյային, որոնք մտադրվել էին սպանել Նիկոլա Մոմիրորովին՝ Սիմայի յոթանասունամյա հորը։ Սպանության պատճառն ընտանեկան վեճն էր։ Զույգի բնորոշմամբ Նիկոլան հարբեցող էր և դաժանորեն էր վերաբերվում զավակների և թոռների հետ։ Սոֆյան լսել էր Անույկայի մասին Դանիկա Ստոյիչ անունով կնոջից․ արդյունքում Սոֆյան հեղուկը ձեռք բերեց 5000 դինարով[4]։ Սոֆյան թունավորում է Նիկոլային և վերջինս մահանում է 15 օրից[10]։
Դատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անույկայի առաջին դատը կայացել է 1914 թվականի հունիսին Բելա Ցռկվայում՝ թույն տրամադրելու մեղադրանքով, սակայն արդարացվել է։ Կրկին կալանավորվել է 1928 թվականի մայիսի 15-ին՝ 90 տարեկան հասակում[10]։ Ստանան, Սոֆյա և Սիմա Մոմիրովները, Լյուբինա Միլանկովան, Դանիկա Ստոյիչը և Օլգա Ստուրզան նույնպես կալանավորվել են Նիկոլա Մոմիրովի և Լազար Լուդոշկիի սպանության մեղադրանքով[14]։ Իշխանությունները զոհերի մարմինները արտաշիրիմել են, որ փորձաքննություն անցնեն Բելգրադի համալսարանում[15]։
Դատը սկսվել է 1929 թվականի հունիսին Պանչևոյի շրջանային դատարանում․ լսումներն անցկացվել են հունիսի 18-ին և 19-ին։ Դատը տևել է մինչև հուլիսի 1-ը, երբ ստացվեցին նմուշների քիմիական հետազոտման պատասխանները, որոնք հայտնաբերվել էին Անույկայի տանը։ Դատախազը պահանջեց բոլորին ենթարկել մահապատժի, բացի Ստուրզայից, քանի որ այդ պահին վերջինս անչափահաս էր, ուստի նրան դատապարտեց բանտարկության[16]։
Սոֆյա և Սիմիա Մոմիրովները պնդել են, որ չեն գիտեցել, թե «կախարդական ջուրը» պարունակում է թույն։ Դատի ժամանակ Անույկան անընդհատ ժխտել է իր հասցեին հնչող մեղադրանքները՝ նշելով, որ երբեք չի վաճառել ոչ մի «կախարդական ջուր» և որ, ամեն ինչ կազմակերպել է Լյուբինա Միլանկովան՝ փորձելով սեփական հանցագործությունները բարդել իր վրա։ Ստուրզան պաշտպանվել է՝ նշելով, որ չի գիտեցել կախարդական ջրի մահացու լինելու մասին և որ այն կվնասի պապին։ Բժիշկ Բրանկո Վուրդելը դատարանում ապացույցներ է ներկայացրել, որ դիակներում գտնվել են մկնդեղի հետքեր[17]։
Դատավճիռը կայացվել է 1929 թվականի հուլիսի 6-ին։ Անույկան դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ երկու սպանություններին մասնակցելու համար։ Ստանա և Սոֆյա Մոմիրովները դատապարտվեցին ցմահ ազատազրկման, որպես գլխավոր հանցագործներ։ Սիմա Մոմիրովին 15 տարի, Լյուբինին 8 տարի ազատազրկեցին։ Օլգա Ստուրզան և Դանիցա Ստոյիչը արդարացվեցին[18]։
Բողոքարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու կողմերն էլ Նովի Սադի դատարանին են դիմել բողոքարկման, որը տեղի է ունեցել 1929 թվականի նոյեմբերի 29-30-ը։ Նոյեմբերի 30-ին կայացվեց որոշումը, ըստ որի Անույկան կրկին ազատազրկվեց 15 տարվա բանտարկության՝ տաժանակրությունով[19], իսկ մյուսները՝ ցմահ ազատազրկման[20]։
Անույկան ազատ է արձակվել 98 տարեկան հասակում՝ ութ տարի բանտարկությունից հետո պատկառելի տարիքի պատճառով։ Նա մահացել է երկու տարի անց, 100 տարեկան հասակում, իր տանը, Վլադիմիրովացում։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայտնի նաև Աննա Պիստովա կամ Անույկա Պոշտոնյա, մամուլում նան անվանել են բանատյան կախարդ, վլադիմիրովացյան կախարդ և Անյուշկա մայրիկ (ի ծնե Դրակշին կամ Դրակսին)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «The Angola Record 08 Aug 1929, page 6». Newspapers.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Периодика ➜ Политика». www.digitalna.nb.rs. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Estephe, St (2018 թ․ հոկտեմբերի 14). «Unknown Gender History: The World's Oldest Serial Killer: "Baba Anujka" (Баба Анујка)». Unknown Gender History. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Der Giftmord-Prozess gegen die 92jährige Baba Anujka. Die Hexe von Wadimorovac ist wegen zehnsachen Giftmordes angeklagt». Tagblatt (գերմաներեն). Linz, Austria (9 июля 1929): 8. 14 октября 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Aged Love Poisoner May Have Killed 60. Claims "Love Potions" Were Given as Tonics». The Angola Record. Angola, New York, US. 1929 թ․ օգոստոսի 8. էջ 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Jugoslav 'Witch' On Trial at 93 As Slayer of 50 – Adviser of Farmers' Wives Accused of Poison to Many Men for Pay». New York Herald Tribune. New York (23 июня 1929): section II, p. 1. 26 ноября 2013. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «BANATSKA VEŠTICA ZAVILA VLADIMIROVAC U CRNO Baba Anujka je bila prvi serijski ubica u Srbiji, ubila 150 ljudi». NOVOSTI (սերբերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Aged Woman In Jugoslav Poison Plot. Score of Wealthy Husbands Cleverly Disposed of by Relatives. 'Witch' Supplies Peasant Women With 'Magic Water' For a Price». Honolulu Star-Bulletin. Honolulu, Hawaii. Associated Press. 1928 թ․ օգոստոսի 2. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Prozess gegen die 93jährige Giftmilcherin». Das Interessante Blatt (գերմաներեն). Vienna (4 июля 1929): 6. 14 октября 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Baba Anujka je bila prvi serijski ubica u Srbiji, ubila 150 ljudi» (սերբերեն). Večernje Novosti. 2019 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Die Giftmischerin von Vladimirovac. Grosses Männersterben in der Woiwodina». Urbeiter-Zeitung (գերմաներեն). Vienna (11 июня 1929): 6. 14 октября 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ C. «Баба Анујка, банатска тровачица, пред судом». Политика (սերբերեն) (18 июня 1929): 7–8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ 13,0 13,1 «Баба Анујка пред апелацијом». Политика (սերբերեն) (30 ноября 1929): 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Die "Hexe von Vladimirovac"». Gassburger Chronic (գերմաներեն). Austria. 1929 թ․ հուլիսի 15. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Witch And Wholesale Poisoner». Worker. Vol. 40, no. 1990. Queensland, Australia. 1929 թ․ հունիսի 26. էջ 19. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին – via National Library of Australia.
- ↑ K. «Пресуда баба-Анујки биће изречена у суботу». Политика (սերբերեն) (2 июля 1929): 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ K. «Претрес је одложен за 1 јули». Политика (սերբերեն) (19 июня 1929): 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ K. «Баба Анујка осуђена је на 15 година робије». Политика (սերբերեն) (7 июля 1929): 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Gets Hard Labor». The Indianapolis News. Indianapolis, Indiana, US. AP. 1929 թ․ դեկտեմբերի 2. էջ 32. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
- ↑ D. Đ. «Пресуда банатској тровачици». Политика (սերբերեն) (1 декабря 1929): 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.