Աֆղան աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆղան աղջիկը
Դիմանկար

Աֆղան աղջիկը, Շարբաթ Գուլայի (փուշթու՝ شربت ګله, ) լուսանկարչական դիմանկարը։ Ստեղծվել է 1984 թվականին ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ ՄաքՔերիի կողմից։ Հայտնի է նաև Շարբաթ Բիբի անունով (փուշթու՝ شربت ګله)[1]։ 1985 թվականի հունիսին լուսանկարը հայտնվել է «National Geographic» ամսագրի շապիկին։ Լուսանկարում պատկերված է դեռահաս աղջիկ՝ կանաչ աչքերով, կարմիր գլխաշորով, ով ուշադիր նայում է լուսանկարչական ապարատին։ Երկար ժամանակ լուսանկարի բնորդուհու ինքնությունը հստակ հայտնի չէր, մինչև որ 2002 թվականին հաստատվեց, որ նկարում Շարբաթ Գուլան է։ Նա աֆղան կին է, որն Աֆղանական պատերազմի ժամանակ ապրում էր Պակիստանի Նասիր Բաղ փախստականների ճամբարում, որտեղ էլ լուսանկարվել է։

Գուլայի նկարը համեմատվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի հետ[2][3] և կոչվում է «Աֆղան Մոնա Լիզա»[4]։ Նկարը դարձել է «հեռավոր ճամբարում գտնվող փախստական աղջկա/կնոջ» «խորհրդանշան», որն արժանանում է Արևմտյան դիտողի կարեկցանքին[5]։

National Geographic[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ ՄաքՔերիի աշխարհը, ցուցադրություն Բրյուսելում, մայիս, 2017

1984 թվականին Գուլան սովորում էր Նասիր Բաղի փախստականների ճամբարի ոչ ֆորմալ դպրոցում։ Աղջկա լուսանկարն արել է «National Geographic Society»-ի լուսանկարիչ Սթիվ ՄաքՔերին «Nikon» տեսախցիկով, սակայն չէր ճշտել աղջկա անունը[6]։ Լուսանկարի նախնական տպագրությունը կատարվել է վրացական Մարիեթա քաղաքում տեղակայված «Graphic Art Service» ընկերության կողմից։

1985 թվականի հունիսին նկարը «Աֆղան աղջիկը» («անգլ.՝ Afghan Girl») անվամբ հայտնվեց «National Geographic» ամսագրի շապիկին։ Նկարը, որում աղջկա գլուխը մեղմորեն ծածկված է կարմիր շարֆով, իսկ հայացքը սևեռված է տեսախցիկին, համարվել է ամսագրի պատմության մեջ «ամենաճանաչվող լուսանկարը», իսկ հենց շապիկը՝ ամսագրի ամենահայտնի շապիկներից մեկը[7]։ «American Photo» ամսագրի նկարագրությամբ լուսանկարը «ուժեղության և հմայքի յուրօրինակ համադրություն է»[8]։ Նրա կանաչ աչքերը դառնում են մշտական մեկնաբանությունների առարկա[5][9][10]։

1990-ական թվականներին ՄաքՔերին կատարել է աղջկան գտնելու մի քանի անհաջող փորձ[11]։ 2002 թվականի հունվարին «National Geographic»-ի թիմը մեկեց Աֆղանստան՝ գտնելու լուսանկարի բնորդուհուն։ Իմանալով, որ Նասիր Բաղի ճամբարը շուտով փակվելու է՝ ՄաքՔերին սկսեց հետաքրքրվել այնտեղ մնացած բնակիչներով, և պարզվեց, որ նրանից մեկը ճանաչում է Գուլայի եղբորը և կարող է տեղեկություն ուղարկել նրա հայրենի քաղաք։ Շատ կանայք ի հայտ եկան և ներկայացան իբրև աֆղան հայտնի աղջիկը։ Բացի այդ, 1984 թվականին նկարը ցուցադրելուց հետո բազմաթիվ երիտասարդներ սխալմամբ հավատացնում էին, որ լուսանկարի բնորդուհին իրենց կինն է։

Խումբը կարողացավ գտնել Գուլային Աֆղանստանի մի հեռավոր վայրում, երբ նա արդեն մոտ 30 տարեկան էր։ 1992 թվականին նա փախստականների ճամբարից վերադարձել էր հայրենիք։ Նրա նույնականացումը հաստատել է Ջոն Դոգմանը՝ կիրառելով աչքի ծիածանաթաղանթի ճանաչման տեխնիկան[12]։ Գուլան հիշել է, որ լուսանկարվել է։ Նրան լուսանկարել էին ընդամենը երեք անգամ։ Գուլան երբեք չէր տեսել աֆղան աղջկա նկարը, մինչև որ 2002 թվականի հունվարին այն ցույց տվեցին նրան։

Շարբաթ Գուլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլայի ծնողները սպանվել են Աֆղանական պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ աղջիկը շուրջ վեց տարեկան էր և գտնվում էր արևելյան Նանգարհարի՝ իրենց գյուղում։ Իր տատիկի, եղբոր և երեք քույրերի հետ քայլելով Պակիստանի լեռներում՝ 1984 թվականին կանգ էր առել Նասիր Բաղ փախստականների ճամբարում[13]։

13-16 տարեկանում ամուսնացել է Ռահմաթ Գուլի հետ և 1992 թվականին վերադարձել հայրենի գյուղ։ Մոտ 2012 թվականին ամուսինը մահացել է Հեպատիտ C վիրուսից[14]։ Գուլան ունի երեք դուստր։ Չորրորդ դուստրը մահացել է մանուկ հասակում։ Նա հույս ուներ, որ իր երեխաները կկարողանան կրթություն ստանալ։ Լինելով հավատարիմ մուսուլման կին՝ Գուլան տատանվում էր հանդիպել ՄաքՔերիի հետ, քանի որ նա ընտանիքի անդամ տղամարդ չէր։ Երբ նրան հարցրել են, թե երբևէ իրեն ապահով զգացել է, նա պատասխանել է. «Ոչ։ Բայց կյանքը Թալիբանի ժամանակ ավելի լավ էր։ Այնտեղ առնվազն խաղաղություն և կարգուկանոն կար»։ Գուլան երբեք չէր տեսել իրեն մանուկ հասակում, մինչև որ «National Geographic»-ի թիմը նրան գտավ։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես է փրկվել, պատասխանել է. «Աստծո կամքով»[13]։

2015 թվականին Պակիստանի տեղական թերթերը հայտնեցին, որ Ազգային տվյալների բազան և գրանցման մարմինը (NADRA) չեղյալ է համարել Շարբաթ Բիբիի և նրա ենթադրյալ երկու որդիների համակարգչային ազգային նույնականացման քարտերը (CNIC)։ Զեկույցների համաձայն՝ ազգային նույնականացման ID քարտերը տրամադրվել են ապօրինի կերպով։ NADRA-ի աղբյուրը մեջբերում է. «Նրանք չեն կարող լինել նրա որդիները, բայց սա տարածված փորձ է աֆղան փախստականների շրջանում, ովքեր փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով որպես իրենց երեխաներ՝ նշում են ոչ ազգակից մարդկանց»։ Հարազատները հայտարարել են, որ ընտանիքն ապրում է Պակիստանում, բայց «Մենք մեկնում ենք Պակիստան կամ Աֆղանստան՝ կախված անվտանգության վիճակից»[1]։

2016 թվականի հոկտեմբերի 26-ին Գուլան ձերբակալվեց Պակիստանի Դաշնային հետաքննության գործակալության կողմից երկրում ապօրինի փաստաթղթերով բնակվելու համար[15][16]։ 15 օր կալանքի տակ մնալուց հետո Գուլան վտարվեց Աֆղանստան[17]։ «Amnesty International» կազմակերպությունը բողոքարկեց որոշումը[17][18]։ Քաբուլի նախագահական պալատում Գուլային և նրա երեխաներին ընդունեցին նախագահ Աշրաֆ Գանին և նախկին նախագահ Համիդ Քարզային։ Կառավարությունը խոստացավ նրանց ֆինանսապես աջակցել[19]։ 2017 թվականի դեկտեմբերին Գուլային հանձնվեց Քաբուլում գտնվող 3 000 քառակուսի ֆուտ (280 մ2) տարածք՝ իր և երեխաների բնակության համար[20]։

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարի նկատմամբ հետաքրքրությունն աճեց Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, երբ Ջորջ Բուշի վարչակազմը սկսեց օգտագործել կանանց իրավունքները` ի աջակցություն Աֆղանստանի պատերազմին օգնություն ցուցաբերելուն[11][21]։

Գուլայի վերջին նկարները ցուցադրվում էին որպես նրա կյանքի պատմության մի մաս, որը 2002 թվականի ապրիլին հրապարակվել է «National Geographic»-ի կողմից։ 2002 թվականի մարտին նկարահանվել է Գուլայի մասին հեռուստատեսային վավերագրական ֆիլմ՝ «Աֆղան աղջկա որոնումը» վերնագրով։ Ի ճանաչում նրա[22]՝ «National Geographic»-ը ստեղծել է «Աֆղանստանի աղջիկների հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն է կրթել աֆղան աղջիկներին և երիտասարդ կանանց[23]։ 2008 թվականին հիմնադրամի շրջանակները ընդլայնվեցին՝ ներառելով նաև տղաներին։ Արդյունքում փոխվեց նաև հիմնադրամի անվանումը՝ «Աֆղան երեխաների հիմնադրամ»[24]։ Գուլային գտնելուց հետո «National Geographic»-ը փոխհատուցեց նրա ընտանիքի բուժման ծախսերը, ինչպես նաև վճարեց դեպի Մեքքա ուխտագնացության արժեքը[25]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ismail Khan (2015 թ․ փետրվարի 25). «Pakistan issues CNIC to Nat Geo's famed 'Afghan Girl'». DAWN (newspaper)WN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Zoroya, Greg (2002 թ․ մարտի 13). «National Geographic tracks down Afghan girl». USA Today. Gannett Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Hollywood movie poster at the Kabul Cinema». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. Wendy S. Hesford; Wendy Kozol, eds. (2005). Just Advocacy?: Women's Human Rights, Transnational Feminisms, and the Politics of Representation. Rutgers University Press. էջ 1. ISBN 9780813535890.
  5. 5,0 5,1 Cain, Maureen; Howe, Adrian (2008 թ․ նոյեմբերի 3). Women, Crime and Social Harm: Towards a Criminology for the Global Age. Bloomsbury Publishing. էջեր 87–. ISBN 9781847314703. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. "Portfolio". Nikon World (Summer ed.). Nikon. 4 (1): 9. 1988. OCLC 2265134. Archived from the original on 2012-11-27. Retrieved 2012-01-14.
  7. McCurry, Steve (10 April 2001). "National Geographic: Afghan Girl, A Life Revealed". The Washington Post. The Washington Post Company. OCLC 56914684. Archived from the original on 27 November 2012. Retrieved 2012-01-14.
  8. «Photographer of the Year: Steve McCurry». American Photo. XIII (4): 43–54: 45. July–August 2002. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին.
  9. Geographic, National (2010 թ․ սեպտեմբերի 15). In Focus: National Geographic Greatest Portraits. National Geographic Society. էջեր 355–. ISBN 9781426206474. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. Rathgeb, Christian; Uhl, Andreas; Wild, Peter (2012 թ․ նոյեմբերի 8). Iris Biometrics: From Segmentation to Template Security. Springer Science & Business Media. էջեր 3–. ISBN 9781461455714. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. 11,0 11,1 Hesford, Wendy S.; Kozol, Wendy (2005). Just Advocacy?: Women's Human Rights, Transnational Feminisms, and the Politics of Representation. Rutgers University Press. էջեր 1–. ISBN 9780813535890. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. Daugman, John. "How the Afghan Girl was Identified by Her Iris Patterns". Archived from the original on 2012-01-12. Retrieved 2012-01-14.
  13. 13,0 13,1 Newman, Cathy (April 2002). «Afghan Girl: A Life Revealed». National Geographic Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  14. "Pakistan to deport National Geographic's 'Afghan Girl' Sharbat Gula next week". ABC News. AP. 5 November 2016. Archived from the original on 5 November 2016. Retrieved 5 November 2016.
  15. «FIA arrests NatGeo's Afghan girl in Peshawar». The Express Tribune. 2016 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. Boone, Jon (2016 թ․ հոկտեմբերի 26). «National Geographic 'Afghan Girl' arrested in Pakistan living under false papers». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  17. 17,0 17,1 Lynne O'Donnell and Riaz Khan (2016 թ․ նոյեմբերի 9). «Pakistan deports National Geographic's iconic 'Afghan Girl'». Toronto Sun. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  18. Pakistan to deport National Geographic's 'Afghan Girl' Sharbat Gula next week". ABC News. AP. 5 November 2016. Archived from the original on 5 November 2016. Retrieved 5 November 2016.
  19. Azami, Dawood (2018 թ․ մարտի 17). «'Green-eyed girl' in quest for new life». BBC News.
  20. «Famed 'Afghan Girl' Finally Gets a Home». National Geographic. 2017 թ․ դեկտեմբերի 12.
  21. Whitlock, Gillian (2010 թ․ փետրվարի 15). Soft Weapons: Autobiography in Transit. University of Chicago Press. էջեր 71–. ISBN 9780226895277. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  22. Braun, David (7 March 2003). "How They Found National Geographic's 'Afghan Girl'". National Geographic News. National Geographic Society. Archived from the original on 12 January 2012. Retrieved 2012-01-14.
  23. «National Geographic Society: Afghan Girls Fund». National Geographic Society. August 2004. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
  24. "National Geographic Society: Afghan Children's Fund". National Geographic Society. Archived from the original on 2011-12-24. Retrieved 2012-01-14.
  25. «'Afghan girl' cameraman tells stories behind pictures». The Bosnia Times. 2013 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McCurry, Steve (2013). Untold: The Stories Behind the Photographs. Phaidon Press. ISBN 978-0714864624.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]