Jump to content

Արսեն Շապանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Շապանյան
Ի ծնեարմտ. հայ.՝ Արսեն Շապանեան
Ծնվել էհունիսի 8, 1864(1864-06-08)
ԾննդավայրԿարին, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էապրիլի 22, 1949(1949-04-22)[2][3][4] (84 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[5]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Ժյուլիանի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԳյուստավ Մորո և Ժան Պոլ Լորան
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունՖրանսիացի նկարիչների միություն
 Arsène Chabanian Վիքիպահեստում

Արսեն Շապանյան (Շաբանյան) (հունիսի 8, 1864(1864-06-08), Կարին, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 22, 1949(1949-04-22)[2][3][4], Նյոյի սյուր Սեն[5]), հայ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Շապանյանը պատանի

Արսեն Շապանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին գավառի Սունինց գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Արծնյան վարժարանում, որտեղ էլ ստացել է նկարչության առաջին դասերը։ 1874 թվականին մեկնում է Վենետիկ և ուսանում Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ 1883 թվականին վերադարձել է Կարին։ 1891 թվականին տեղափոխվել է Բաթում, ծառայել առևտրական բանկի մի մասնաճյուղում։ Շարունակում է զբաղվել նկարչությամբ։ 1891 թվականի օգոստոսին մեկնել է Թեոդոսիա` հյուրընկալվելով ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն[6]։

Սովորել է Վենետիկում, ապա մեկնել Թեոդոսիա, Հովհաննես Այվազովսկու խորհրդով մեկնել Փարիզ, հաճախել Ժյուլիանի ակադեմիա՝ աշակերտելով Գ. Մորոյին, Ժ. Պ. Լորանսին և Բ. Կոնստանին։ Ստեղծել է հիմնականում ծովանկարներ[7]։

Առաջին անգամ աշխատանքները ցուցադրել է Փարիզում, 1894 թվականին՝ ներկայացնելով Բրետանի ծովափնյա տեսարաններ պատկերող նկարներ։ Շապանյանի ծովանկարներին բնորոշ է բանաստեղծականությունը, խոհականությունը։ Նշանավոր գործերից են՝ «Վերջալույս Բրետանում», «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Լուսնյակ գիշեր», «Լուսնկայն»։ Ստեղծել է նաև կենցաղային նկարներ («Խաչափառ որսացող կանայք»), նատյուրմորտներ։ Շապանյանի ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Լոնդոնում։ Փարիզի Ժորժ Պտի Ա. Շտպանյան նկարասրահում 1926 թվականին ցուցադրած գործերի համար պարգևատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով։ Շապանյանն եղել է Ֆրանսիայի ծովանկարիչների և գունավոր փորագրության նկարիչների ընկերությունների հիմնադիրներից, հայ արվեստագետների «Անի» ընկերության անդամ։ Շապանյանի «Նորմանդացի ձկնորսներ» աշխատանքը (1898) գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[8]։

  • Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան (1926)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958։
  • Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստը, Երևան, 1991։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 451—452.
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/223652
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 http://consultation.archives.hauts-de-seine.net/mdr/index.php/docnumViewer/calculHierarchieDocNum/798900/367506:367508:367635:367638:798900/864/1536
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2012.
  6. «Zarkfoundation - Արսեն Շաբանյան». zarkfoundation.com.
  7. ««...ծովի մասնագետ»... Արսեն Շաբանյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  8. Արսեն Շաբանյան, 1864-1949
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Շապանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 451