Արշակ Տոնյան
Արշակ Տոնյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1888 |
Մահացել է | մարտի 18, 1942 (53 տարեկան) |
Մասնագիտություն | թարգմանիչ, մանկավարժ և բառարանագիր |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Երեխա(ներ) | Մարիամ Տոնյան |
Արշակ Հովսեփի Տոնյան (հոկտեմբերի 10, 1888, գյուղ Բանանց - մարտի 18, 1942), հայ խորհրդային մաթեմատիկոս, մանկավարժ, թարգմանիչ, բառարանագիր։ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր (1930 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասարանական բաժինը (1906 թ.): Աշխատանքային գործունեությունն սկսել է 1909 թվականին Շուշիի թեմական դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1910-1914 թվականներին սովորել է Հալլեի համալսարանում (Գերմանիա)։ Եղել է մաթեմատիկայի ուսուցիչ Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում (1914-1921 թթ.)։
1921-1937 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում, եղել է մաթեմատիկայի ամբիոնի վարիչ (1930-1937 թթ.), տեխնիկական ֆակուլտետի (1925-1928 թթ.) և ֆիզմաթ ֆակուլտետի դեկան (1936-1937 թթ.), դասավանդել է մաթեմատիկական անալիզ և ֆունկցիաների տեսություն։
Տիրապետել է մի քանի լեզուների և իր լեզվական ու մաթեմատիկական գիտելիքներն ի սպաս է դրել մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծման և հայերեն գիտական տերմինների մշակման գործին։ Թարգմանել է դպրոցական և համալսարանական 11 դասագիրք (մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի), կազմել տերմինաբանական բառարաններ։
Նրա գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին, դարձել է ստալինյան բռնարարքների հերթական զոհը։ Վախճանվել է աքսորավայրում։ Արդարացվել է հետմահու[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուս-հայերեն բառարան շինարարական կառուցվածքների, Երևան, 1928:
- Մաթեմատիկական տերմինների բառարան, անգլերեն, ռուսերեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով, Ե., ՀՍՍՌ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, 1965, 238 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 573-574։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Մարտի 18 մահեր
- 1942 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ բառարանագիրներ
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր
- Հայ մանկավարժներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ պրոֆեսորներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Հայաստանում
- Բանանց գյուղում ծնվածներ