Մարիամ Տոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Տոնյան
Դիմանկար
Ծնվել է1919
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էհունվարի 20, 2022(2022-01-20)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
Ծնողներհայր՝ Արշակ Տոնյան
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ

Մարիամ Արշակի Տոնյան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հունվարի 20, 2022(2022-01-20)), հայ երաժշտագետ, երաժշտական մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Տոնյանը ծնվել է 1919 թվականին Թիֆլիսում։ Երկու տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Երևան և ապրել Աբովյան փողոցում։ Մարիամի հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել։ Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը[1]։

Ավարտել է Երևանի կենտրոնական ցուցադրական դպրոցը, զուգահեռաբար երաժշտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ուսման ընթացքում աշխատել է ուսումնարանում։ 84 տարի հարմոնիա է դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երախտագիտության մեդալ, 2019[3]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Տոնյանն ունի 3 երեխա, 7 թոռ, 10 ծոռ և մեկ թոռան թոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily, A. Z. G. «ԼԵԳԵՆԴԱՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ. ՄԱՐԻԱՄ ՏՈՆՅԱՆ-100». AZG Daily. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  3. «Մ. Ա. ՏՈՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]