Արմեն Հյուսնունց
Արմեն Հյուսնունց | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1966 (57 տարեկան) Հայաստան, Երևան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | Ջազ Դասական |
Մասնագիտություն | դիրիժոր, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և երաժշտական գործիքավորող |
Գործիքներ | սաքսոֆոն, Ֆլեյտա և դաշնամուր |
Գործունեություն | 1982-ից |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կապված | Հայաստանի պետական ջազ նվագախումբ, Վահագն Հայրապետյան, Վարդան Օվսեփյան, Արտասաքս սաքսոֆոնային քառյակ, Armenian Navy Band, Time Report |
Պարգևներ |
Արմեն Լեոնիդի Հյուսնունց (դեկտեմբերի 28, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, գործիքավորող, կոմպոզիտոր, մանկավարժ։ 2010 թվականից Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է[1]։ 2011 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Հյուսնունցը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և այնուհետև սաքսոֆոնի բաժինները և 1984 թ.-ին ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիայի սաքսոֆոնի դասարան։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որտեղ նվագել է Մոսկվայի Պատվոպահակախմբի զինվորական նվագախմբում։ Ծառայության ավարտից հետո, 1987 թվականին սկսել է դասավանդել Երևանի թիվ 17 երաժշտական դպրոցում։ 1988 թվականին միացել է Արտաշես Քարտալյանի ջազ-տրիոյին՝ վերածվելով ջազ-քառյակի, իսկ 1988-1989 թվականներին նվագել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ 1991-1993 թվականներին նվագել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում որպես սաքսոֆոնահար։ 1992-2004 թվականներին Հյուսնունցը համագործակցում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ, որպես հրավիրյալ սաքսոֆոնահար։ 1996 թ. Խաչիկ Սահակյանի հետ համատեղ ձայնագրում է «Երգեր առանց խոսքերի» գործիքային ալբոմը, որից հետո երաժիշտները հիմնում են էթնո-ջազային «Time Report» խումբը, որը մեծ ճանաչում է ստանում։ 1997-2005 թվականներին աշխատել է վերաբացված Հայաստանի պետական ջազ-նվագախմբում որպես սաքսոֆոնահար, մենակատար և երաժշտական ղեկավար։ 1998 թ. Արտո Թունջբոյաջյանի հրավերով միանում է նորաստեղծ «Armenian Navy Band» խմբին, որի կազմով մասնակցում է բազում հյուրախաղերի և ձայնագրությունների։ 2000 թվականին հիմնադրում է «ArtaSax» սաքսոֆոնային քառյակը[3]։ 2000-2006 թվականներին Արմեն Հյուսնունցը դասավանդել է Երևանի էստրադայինև ջազային քոլեջում[4], 2000-2004 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[2]։ Արմեն Հյուսնունցը մասնակցել է բազում միջազգային փառատոների, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Համագործակցել է հայտնի երաժիշտների հետ, որոնցից են՝ Ռիչարդ Բոնա, Ադրիան Ֆերոու, Արմեն Դոնելյան, Վարդան Օվսեփյան, Արտյոմ Մանուկյան, Ջո Զավինուլը, Եվգենի Լեբեդև և LRK տրիո, Լարս Դանիելսոն, Authentic light orchestra և այլն։ 2010 թվականին ստանձնել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը[5]։ Արմեն Հյուսնունցը, որպես կատարող երաժիշտ հանդես է գալիս նաև փոքր կազմերով՝ "Շարակ"[6], "ԱՎԱ" տրիո[7], "KAVKAZ" ջազ քառյակ[8], "ArtaSax"[9] քառյակ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Հյուսնունց և Խաչիկ Սահակյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Time Report
[խմբագրել | խմբագրել կոդը]Armenian Navy Band
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - «Bzdik Zinvor»
- 2001 - «New Apricot»
- 2004 - «Natural Seeds»
- 2006 - «Vorqann e qone»
- 2009 - «Under Your Thoughts»
Հայաստանի պետական ջազ նվագախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ 2,0 2,1 Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Armjazz.net - interview(ռուս.)
- ↑ «Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ». dasaran.am. Վերցված է 06.08.2020-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արմեն Հյուսնունց». asjo.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 06.08.2020-ին.
- ↑ «"Շարակ" ջազ -խումբը համերգով հանդես կգա "Մեցցո" երաժշտական ակումբում». armenpress.am. Վերցված է 06.08.2020-ին.
- ↑ «Նորույթ Թութունջյանից՝ "ԱՎԱ" տրիո». armenpress.am. Վերցված է 06.08.2020-ին.
- ↑ «Կա ջազ Կովկասում». golosarmenii.am. Վերցված է 06.08.2020-ին.
- ↑ «Արմեն Հյուսնունց․Համբուրգերային երաժշտության, սիրո պակասի և սահմանին հնչող ջազի մասին». hetq.am. Վերցված է 06.08.2020-ին.
- Ապրող անձինք
- 1966 ծնունդներ
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ ջազմեններ
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ դիրիժորներ
- Հայ երաժիշտներ
- Հայ մանկավարժներ
- Հայ սաքսոֆոնահարներ