Արմատ հավատո
«Արմատ հավատո», «Արմատ հաւատոյ», «Հավատարմատ», այսպես են կոչվել միջնադարում հայ պատմա–դավանաբանական նյութերի որոշ ժողովածուներ։ Դրանք նվիրված են քաղկեդոնականության և միաբնակության դավանաբանական վեճերին։
Հայտնի են չորս ժողովածուներ (երեքը պաշտպանել են հայ եկեղեցու միաբնակ դավանանքը, մեկը՝ քաղկեդոնականությունը)․ 1․ 7-րդ դարում Հովհան Մայրագոմեցու գրքերից մեկը կոչվել է «Հաւատարմատ» (ըստ Ստեփանոս Ասողիկի և Վարդան Արևելցու), որը նույնն է համարվում, ինչ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի (615-628) օրոք կազմված «Կնիք հաւատոյ» հակաքաղկեդոնական ժողովածուն՝ իր նախնական խմբագրության վիճակում։ Այստեղ դրսևորվել է քաղկեդոնական Բյուզանդիայիթյունը պետք է «ներքին ուժ» գոյացներ՝ միավորելով միևնույն գաղափարին ծառայող հայ հայրենասերներին, ժողովրդին արթնացներ հեղափոխական գրականությամբ, կազմակերպեր և զենքի ու կարգապահության վարժեցներ, նախապատրաստեր ինքնապաշտպանության, զենք հայթայթեր, զինված խմբեր ստեղծեր և ընդհանուր շարժում առաջ բերեր, մանավանդ, երբ արտաքին հանգամանքները նպաստավոր կհամարվեին։ Թեև արմենականների ծրագրի հիմքում ընկած էր Արևմտյան Հայաստանի ազատագրման և անկախության գաղափարը, այդ ծրագիրը դեռևս հեղհեղուկ էր, իսկ նրա կազմողները հստակ պատկերացում չունեին ապագա Հայաստանի սոցիալ–քաղաքական հարաբերությունների ու նրա ազատագրման ուղիների մասին։ Քաջածանոթ լինելով Արևմտյան Հայաստանի իրադրությանը՝ արմենականները որդեգրել էին զուսպ ու շրջահայաց գործելակերպ սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ։ Իր ժամանակի պատմական պայմաններում Ա․ կ–յան գործունեությունը առաջադիմական էր և արտահայտում էր արևմտահայ բուրժուազիայի, գյուղացիության ու դեմոկրատական խավերի շահերը։ Ա․ կ․ մասնաճյուղեր ու խմբեր ուներ Վանում, Մուշում, Բիթլիսում, Կ․ Պոլսում, ինչպես նաև Թավրիզում, Սալմաստում, Խոյում, Ուրմիայում (Պարսկաստան), Թիֆլիսում (Կովկաս), Բուլղարիայում։ Արմենականները գործուն մասնակցություն ունեցան Վանի 1896 թվականի և 1915 թվականի ինքնապաշտպանական կռիվներին։ 1921 թվականի հոկտեմբերին Ա․ կ․ Վերակազմյալ հնչակյանների (Ազատական կուսակցություն) և ռամկավարների (տես Սահմանադիր ռամկավար կուսակցություն) հետ միավորվեց Ռամկավար ազատական կուսակցության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 92)։ |