Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածք
Տեսակ | արգելոց |
---|---|
Երկիր | Հայաստան[1] |
Մակերես | 4639 հեկտար[1] |
Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածք (հայտնի է նաև որպես Արմաշի ձկնաբուծարաններ), ճահճային տարածք Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտ, Թուրքիայի հետ սահմանային հատվածում[2][3], Իրանի և Նախիջևանի սահմանից ոչ հեռու[4]։ Այն 2016 թվականից համարվում է որպես վայրի բնության «Զմրուխտի ցանց»[2]։ 4639 հեկտար տարածքից 1514 հեկտարը հատկացված է կարպ ձկնատեսակի բուծման համար օգտագործվող լճակներին, որոնք սնվում են արտեզյան հորերից և Արաքս գետի ոռոգման ջրանցքից[2]։
Տարածքում գրանցվել է 234 տեսակ թռչուն, որոնցից 93-ը բնադրում են[5]։ Սա միակ վայրն է Հայաստանում, որտեղ բույն են դնում սպիտակագլուխ բադը, սպիտակապոչ եղտյուրիկը և ծովային քարադրը[2]։ Այստեղ առկա այլ հայտնի տեսակները ներառում ենմարմարյա մրտիմնը, կարմրագլուխ սուզաբադը, սպիտակաաչք սւոզաբադը, սովորական կիվիվը, մեծ իլիկակտցարը, սովորական տատրակը և տափաստանային մկնաճուռակը, որոնք բոլորն էլ վտանգված տեսակներ են ողջ աշխարհում[2], ինչպես նաև սոխականման ճռիկահավավը[2], քաջահավը,շիկակարմիր տառեղը, դեղինդառեղը, սպիտակաթև ջրածիծառը, կանաչ մեղվակերը, հոպոպը, միջերկրածովյան կարճքիթ արտույտը և եվրոպական ներկարարը[6]։
Այն Հայաստանի թռչունների տասնութ կարևորագույն տարածքներից մեկն է[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Armash fish-farm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Armash fish-farm». Armenian Bird Census Council (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Armash Fishponds». Armenian Travel Bureau. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Armenia» (անգլերեն). Heatherlea. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Armash fish-farm». Armenian Bird Census Council (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին."Armash fish-farm". Armenian Bird Census Council. Retrieved 17 May 2018.
- ↑ «Armash Fishponds». Armenian Travel Bureau. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին."Armash Fishponds". Armenian Travel Bureau. Retrieved 17 May 2018.
- ↑ «Important Bird Areas in Armenia». BirdLife International. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 'Dominic's Field Pics' blog post describing a day at the reserve, with pictures.