Արաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Արաք‎
պարս.՝ اراک
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄարքազի
ՇահրեստանԱրաք‎
Հիմնադրված է1808 թ.
ԲԾՄ1738 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն520 944 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0861
Պաշտոնական կայքarak.ir(պարս.)
Արաք (Իրան)##
Արաք (Իրան)

Արաք‎ (պարս.՝ اراک, հայտնի է նաև Սոլթանաբադ անունով), քաղաք Իրանի կենտրոնական մասում, Մարքազի (կենտրոնական) օսթանի մայրաքաղաքը։ Հանդիսանում է նաև համանուն Արաք‎ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 520 944 մարդ (2016)[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 554 406 մարդ, որոնք կազմում էին 165 709 տնտեսություն[2]։ Քաղաքը բնակչությամբ Մարքազի օսթանի ամենախոշոր[3] և Իրանի տասնութերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 58 998[5] 71 925[6] 331 354[4] 388 216[4] 438 338[7] 484 212[8] 520 944[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքը կառուցվել է Դասքար քաղաքի փլատակների վրա, որը ավերվել էր մոնղոլական արշավանքների ժամանակ։

Արաքը համեմատաբար նոր քաղաք է, որն ունի մոտ երկու հարյուր տարվա պատմություն։ Նրա կառուցումը սկսվել է 1795 թվականին և ավարտվել 1852 թվականին։ Քաղաքը կառուցվել է Ղաջարիների դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում։ Ապագա քաղաքի տեղանքում սկզբում ռազմական բնակավայր է եղել։ Զինվորականների կողմից կառուցվեց մի կառույց՝ բարձր պատերով։ Արաքը շարունակում էր մնալ ամրոց մինչև 1892 թվականը։ Սոլթան Աբադի ամրոցն ուներ 8 աշտարակ, իսկ ադմինիստրատիվ կառույցները տեղակայված էին հյուսիսային մասում։ 1891 թվականին փոխնահանգապետ Սալթանե Միրզա Հասանը դիմեց շատ քայլերի, վաճառականներին և արհեստավորներին քաղաք բերելու համար։ Քաղաքն իր պատմության ընթացքում մի քանի անվանում փոխեց. Սոլթան Աբադի ամրոց, Սոլթան-Աբադ, Պարսից Իրաք և վերջապես Արաք (1938 թվական)։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքը Իրանի առաջին հիմնական արդյունաբերական կենտրոնն է, այստեղ շատ են գործարանները.

  • Sazi Arak (MSA)
  • AzarAb
  • Wagon Pars
  • IRALCO
  • HEPCO
  • Navard Aluminum
  • Iran Combine Manufacturing Company
  • НПЗ, NIORDC
  • Arak (Shazand) Petrochemical Co. (AR.P.C)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքը ունի համեմատաբար սառը և չոր կլիմա։ Եղանակը՝ տաք և չոր է ամռանը, քամոտ և զով աշնանը։ Առավելագույն ջերմաստիճանը ամռանը կարող է հասնել 35 °C և ձմռանը կարող է իջնել մինչև −25 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 300 մմ է։ Հարաբերական խոնավությունը՝ 50 %։

Արաքի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.0
(62.6)
21.0
(69.8)
25.2
(77.4)
29.0
(84.2)
35.0
(95)
41.0
(105.8)
44.0
(111.2)
41.0
(105.8)
38.0
(100.4)
31.0
(87.8)
24.0
(75.2)
20.0
(68)
44
(111.2)
Միջին բարձր °C (°F) 4.2
(39.6)
6.8
(44.2)
13.5
(56.3)
19.6
(67.3)
25.6
(78.1)
32.6
(90.7)
35.8
(96.4)
34.9
(94.8)
30.8
(87.4)
23.1
(73.6)
14.8
(58.6)
7.6
(45.7)
20.78
(69.39)
Միջին օրական °C (°F) −1.3
(29.7)
1.0
(33.8)
7.3
(45.1)
13.1
(55.6)
18.4
(65.1)
24.4
(75.9)
27.5
(81.5)
26.3
(79.3)
21.9
(71.4)
15.2
(59.4)
8.0
(46.4)
2.0
(35.6)
13.65
(56.57)
Միջին ցածր °C (°F) −5.7
(21.7)
−3.8
(25.2)
2.0
(35.6)
7.0
(44.6)
11.0
(51.8)
15.3
(59.5)
18.8
(65.8)
17.5
(63.5)
13.0
(55.4)
7.8
(46)
2.6
(36.7)
−2.2
(28)
6.94
(44.48)
Ռեկորդային ցածր °C (°F) −28
(−18)
−30.5
(−22.9)
−13
(9)
−4.0
(24.8)
0.0
(32)
4.0
(39.2)
12.0
(53.6)
10.0
(50)
2.0
(35.6)
−4.0
(24.8)
−7
(19)
−23
(−9)
−30.5
(−22.9)
Տեղումներ մմ (դյույմ) 54.7
(2.154)
47.6
(1.874)
53.1
(2.091)
53.4
(2.102)
31.9
(1.256)
1.5
(0.059)
0.6
(0.024)
1.1
(0.043)
0.7
(0.028)
18.5
(0.728)
31.6
(1.244)
51.0
(2.008)
345.7
(13.611)
Միջ. անձրևոտ օրեր 10.8 9.8 11.4 9.4 7.1 1.1 0.9 0.6 0.6 4.3 6.1 8.9 71
Միջ. ձնառատ օրեր 7.6 6.4 3.2 0.5 0 0 0 0 0 0.1 0.7 4.6 23.1
% խոնավություն 72 67 55 46 40 28 27 27 27 40 56 67 46
Միջին ամսական արևային ժամ 150.8 160.6 196.0 222.1 287.5 350.4 338.3 329.4 305.1 262.3 188.5 160.8 2951,8
աղբյուր: NOAA (1961-1990)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «Մարքազի օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. 4,0 4,1 4,2 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. «Arak Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաք» հոդվածին։