Jump to content

Արարատյան որբանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատյան որբանոց
Տեսակորբանոց
ԵրկիրԻրան և  Մանդատային Պաղեստին
Հիմնադրված1918[1]
Լուծարված1924

Արարատյան որբանոց, հիմնադրվել է Իրանի Համադան քաղաքում, 1918 թ.-ին՝ Վասպուրականի հայության բռնագաղթից հետո։ 1919 թ.-ին փոխադրվել է Իրաքի Բաքուբա և Բաղդադ քաղաքների միջև ընկած անապատը (Դիալա գետի ափին), ուր հաստատվել էին Վասպուրականից, Սալմաստից, Ուրմիայից բռնագաղթած հայեր, 1920 թ.-ին՝ Բաղդադի և Բասրայի միջև ընկած անապատը, 1921 թ.-ին՝ Երուսաղեմ և անվանվել Հայկական բարեգործական ընդհանուր միության Երուսաղեմի Արարատյան որբանոց (սաների թիվը 900 էր)։ 1924 թ.-ին Արարատյան որբանոցից 250 սան տեղափոխվել է Երուսաղեմի Խաչավանք հաստատությունը, ուր հիմնադրվել է Խաչավանքի Վասպուրական որբանոցը։ Նույն տարին Արարատյան որբանոցից 250 սան մեկնել է Սովետական Հայաստան, 40-ը՝ Եթովպիա, 40-ը՝ Կիպրոս՝ Մելգոնյան կրթական հաստատություն։ Արարատյան որբանոցում մնացած մեծահասակ սաները կյանք մտան, փոքրահասակները տեղափոխվեցին Բեյրութ (Լիբանան]՝ համալրելով Քելեկյան որբանոցը։ Արարատյան և Վասպուրսւկան որբանոցների ծախսերի մեծ մասը հոգում էր ՀԲԸՄ, մնացածը՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ընդարձակ տարեցույց, ԿՊ, 1925, էշ 98—99։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 701