Արարատ Գյուլբանգյան
Արարատ Գյուլբանգյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՎՊՀ (1987) |
Ուշագրավ աշխատանքներ | «Կենսատարածք», «Պատերազմի քմահաճույքները», «301 գրամ» |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Պարգևներ |
Արարատ Սմբատի Գյուլբանգյան (փետրվարի 4, 1961, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի փետրվարի 4-ին Կիրովական քաղաքում զինվորականի ընտանիքում։ 1968-1978 թվականներին սովորել է Կիրովականի՝ Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում։ 1978-1979 թվականներին սովորել է Կիրովականի թիվ 6 պոլիտեխնիկական ուսումնարանում՝ փականագործի մասնագիտությամբ։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում (Կիևում և Դնեպրոպետրովսկում)։ 1982-1983 թվականներին աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում։ 1983-1987 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի[1] «Հայոց լեզու և գրականություն» բաժնում։
1995-2005 թվականներին աշխատել է Ազգային ռադիոյի Վանաձորի մասնաճյուղի «Հյուսիսային ալիք» ռադիոկայանի խմբագրությունում՝ որպես հաղորդաշարերի խմբագիր։
1995 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
1996-1997 թվականներին հրատարակել է «Բժշկություն Ձեզ համար»[2][3] ամսաթերթը։
2002 թվականին դարձել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։
2002 թվականին հիմնադրել է «Հրաշամանուկ»[4] մանկապատանեկան պարբերաթերթը՝ լինելով վերջինիս գլխավոր խմբագիրը։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ գրական մամուլում տպագրվել է 1989 թվականին. «Գարուն» ամսագրի թիվ 8 համարում տպագրվել են հեղինակի երկու պատմվածքները՝ «Վկայություն» և «Բարության սենյակ»։ Ընդ որում՝ ստեղծագործությունները տպագրման է ներկայացրել «Գարուն» ամսագրի արձակի բաժնի պատասխանատու Վազգեն Զավենի Սարգսյանը։
Տպագրվել է «Գարուն», «Գրական թերթ», «Նարցիս»[5][6], «Նորք», «Երկունք», «Գրանիշ»[7][8] «Անդին»[9] գրական մամուլում։
Հեղինակի ստեղծագործություններից մեկը՝ «Կարկանդակներ վարչապետի համար»[10] վերտառությամբ, 1998 թվականին տպագրվել է «Առավոտ» օրաթերթում։
1999-2001 թվականներին հիմնադրել և տպագրել է «ROCK ակումբ» երիտասարդական-երաժշտական պարբերաթերթը, որը հայկական մամուլի մեջ առաջինն էր իր բնույթով։
1999-2001 թվականների ընթացքում բազմիցս կազմակերպել է համահայկական ռոք փառատոններ՝ համագործակցելով ժամանակի հանրահայտ ռոք խմբերի հետ, այդ թվում՝ «Լավ Էլի», «Բամբիռ», «Սարդ», «Delis» և այլն։
2001-2002 թվականներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հովանավորությամբ արձակագիր Արարատ Գյուլբանգյանը և բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը հիմնադրեցին «Հայրենիք և եկեղեցի» ամսաթերթը։
Արարատ Գյուլբանգյանի հոդվածներից մեկը՝ «Մեր հոգսերի ձմեռը» վերնագրով, տպագրվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պաշտոնական կայքէջում[11]։
«Ես՝ յուրաքանչյուրս» գրքում բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը գրախոսական է գրել Արարատ Գյուլբանգյանի «301 գրամ» գրքի մասին[12]։
2010 թվականին «301 գրամ» պատմվածքը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում[13]։
Հրատարակված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 թվականին տպագրվել է հեղինակի առաջին գիրքը՝ «Կենսատարածք» վերնագրով։
- 2004 թվականին տպագրվել է երկրորդ գիրքը, որը կոչվում է «Պատերազմի քմահաճույքները»[14][15]։
- 2011 թվականին տպագրվել է երրորդ գիրքը՝ «301 գրամ»[13] վերնագրով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արարատ Գյուլբանգյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ Բժշկություն ձեզ համար։ Արարատ Գյուլբանգյան(չաշխատող հղում)
- ↑ «Հայ մամուլ քարտարան, Գյուլբանգյան, Արարատ
- ↑ Հրաշամանուկ։ Մանկապատանեկան պարբերաթերթ / Գլխավոր խմբագիր՝ Արարատ Գյուլբանգյան(չաշխատող հղում)
- ↑ http://narcis41.rssing.com/browser.php?indx=58430168&item=9
- ↑ http://narcis41.rssing.com/browser.php?indx=58430168&item=13
- ↑ Արարատ Գյուլբանգյան
- ↑ https://granish.org/gyulbankyan-armageddon/
- ↑ http://blog.mediamall.am/?id=26879
- ↑ https://www.aravot.am/1998/12/12/784354/
- ↑ https://www.mskh.am/en/node/16188
- ↑ https://issuu.com/toryura/docs/khoren_gasparyan_yes_yurakanchyurs
- ↑ 13,0 13,1 https://armtimes.com/hy/article/13111
- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=12559
- ↑ http://www.irtek.am/views/act.aspx?aid=25782
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԳՄ անդամ Արարատ Գյուլբանգյան
- «301 գրամ»
- Սիրո ձեր ժամանակը։ (Վանաձորցի 22 հեղինակների արձակ ստեղծագործություններ) / Խմբ. խորհուրդ՝ Մ.Միկոյան (նխգ.), Խ. Գասպարյան, Ա. Գյուլբանգյան.
- «301 գրամ» Արարատ Գյուլբանգյան
- Վանաձոր քաղաքի մտավորականների կոչը Արխիվացված 2020-09-20 Wayback Machine
- «ԱՐՁԱԿ 2011» լավագույն պատմվածքի մրցույթի հաղթողները(չաշխատող հղում)
- Գրողի ձայնը
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներ