Արարատ Գյուլբանգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարատ Գյուլբանգյան
Ծնվել էփետրվարի 4, 1961(1961-02-04) (58 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՎանաձորի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Արարատ Սմբատի Գյուլբանգյան (փետրվարի 4, 1961(1961-02-04), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի փետրվարի 4-ին Կիրովական քաղաքում զինվորականի ընտանիքում: 1968-1978 թվականներին սովորել է Կիրովականի՝ Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում: 1978-1979 թվականներին սովորել է Կիրովականի թիվ 6 պոլիտեխնիկական ուսումնարանում՝ փականագործի մասնագիտությամբ: 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում (Կիևում և Դնեպրոպետրովսկում): 1982-1983 թվականներին աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում: 1983-1987 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի[1] «Հայոց լեզու և գրականություն» բաժնում:

1995-2005 թվականներին աշխատել է Ազգային ռադիոյի Վանաձորի մասնաճյուղի «Հյուսիսային ալիք» ռադիոկայանի խմբագրությունում՝ որպես հաղորդաշարերի խմբագիր:

1995 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է:

1996-1997 թվականներին հրատարակել է «Բժշկություն Ձեզ համար»[2][3] ամսաթերթը:

2002 թվականին դարձել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

2002 թվականին հիմնադրել է «Հրաշամանուկ»[4] մանկապատանեկան պարբերաթերթը՝ լինելով վերջինիս գլխավոր խմբագիրը:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրաշամանուկ» մանկապատանեկան պարբերաթերթը, «Կենսատարածք» և «Պատերազմի քմահաճույքները» գրքերը

Առաջին անգամ գրական մամուլում տպագրվել է 1989 թվականին. «Գարուն» ամսագրի թիվ 8 համարում տպագրվել են հեղինակի երկու պատմվածքները՝ «Վկայություն» և «Բարության սենյակ»: Ընդ որում՝ ստեղծագործությունները տպագրման է ներկայացրել «Գարուն» ամսագրի արձակի բաժնի պատասխանատու Վազգեն Զավենի Սարգսյանը:

Տպագրվել է «Գարուն», «Գրական թերթ», «Նարցիս»[5][6], «Նորք», «Երկունք», «Գրանիշ»[7][8] «Անդին»[9] գրական մամուլում:

Հեղինակի ստեղծագործություններից մեկը՝ «Կարկանդակներ վարչապետի համար»[10] վերտառությամբ, 1998 թվականին տպագրվել է «Առավոտ» օրաթերթում:

1999-2001 թվականներին հիմնադրել և տպագրել է «ROCK ակումբ» երիտասարդական-երաժշտական պարբերաթերթը, որը հայկական մամուլի մեջ առաջինն էր իր բնույթով:

1999-2001 թվականների ընթացքում բազմիցս կազմակերպել է համահայկական ռոք փառատոններ՝ համագործակցելով ժամանակի հանրահայտ ռոք խմբերի հետ, այդ թվում՝ «Լավ Էլի», «Բամբիռ», «Սարդ», «Delis» և այլն:

2001-2002 թվականներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հովանավորությամբ արձակագիր Արարատ Գյուլբանգյանը և բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը հիմնադրեցին «Հայրենիք և եկեղեցի» ամսաթերթը:

Արարատ Գյուլբանգյանի հոդվածներից մեկը՝ «Մեր հոգսերի ձմեռը» վերնագրով, տպագրվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պաշտոնական կայքէջում[11]:

«Ես՝ յուրաքանչյուրս» գրքում բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը գրախոսական է գրել Արարատ Գյուլբանգյանի «301 գրամ» գրքի մասին[12]:

2010 թվականին «301 գրամ» պատմվածքը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում[13]:

Հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվականին տպագրվել է հեղինակի առաջին գիրքը՝ «Կենսատարածք» վերնագրով:
  • 2004 թվականին տպագրվել է երկրորդ գիրքը, որը կոչվում է «Պատերազմի քմահաճույքները»[14][15]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]