Վանաձորի քիմիական գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձոր քիմիական գործարան (Քիմպրոմ), տեսքը քաղաքի մյուս կողմից, 2023 թվական

«Վանաձորի քիմիական գործարան» արտադրական ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1933 թվականին, Ալավերդու կարբիդի արտադրության բազայի վրա։ 1915 թ. ինժեներ Հ. Մելիք-Հայկազյանը, պրոֆեսոր Ս. Ղամբարյանի օգնությամբ, Ալավերդում կազմակերպեց կարբիդի արտադրություն։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր Քիմպրոմի թափոնների աղբանոցը։

Խորհրդային իշխանության տարիներին որոշվեց կարբիդի արտադրությունը փոխադրել Վանաձոր. կառուցվեց Վանաձորի քիմիական գործարանը։ Առաջին արտադրանքը թողարկվել է 1933 թ., սերիականը՝ 1934 թ. ՝ կիր, կարբիդ, էլեկտրոդային զանգված, ցիանամիդ, թթվածին։ Արտադրում է ամոնիակ, ամոնիակային բորակ, ազոտական թթու, կարբամիդ, կարբիդ, ցիանամիդ, սինթետիկ կորունդ, դիցիանդիամիդ, մելամին, ցիանուրաթթու (1977 թ.)։ Ամոնիակը և կորունդ-ռուբինն ունեն որակի պետական նշան։ Հիմնական արտադրամասերն են ՝ ամոնիակի, ազոտական թթվի, ամոնիակային բորակի, սինթեզի, կարբամիդի, դիցիանդիամիդի, մելամինի, ցիանուրաթթվի, կրի, կարբիդի, ցիանամիդի։

Գործարանի արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի արտադրանքն իրացվում էր ԽՍՀՄ-ում, ինչպես նաև առաքվում արտասահմանյան 16 երկրներ։ 1973 և 1977 թթ. ԽՍՀՄ ԺՏՆՑ ներկայացված ռադիացիոն կոնվեկտիվ օդատաքացուցիչը և արհեստական սուտակը արժանացել են արծաթե ու բրոնզե մեդալների։ Գործարանը գիտահետազոտական կապերի մեջ էր ազոտային արդյունաբերության պետական ԳՀԻ-ի և նրա մասնաճյուղերի, Մոսկվայի քիմիական մեքենաշինության, ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի, Խարկովի մոնո-բյուրեղային համամիութենական ԳՀԻ-ների հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1979 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468