Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25°C, 100կՊա)
Մելամին, C3H6N6, 1, 3, 5- եռամինա - 2, 4, 6-եռազին, հետերոցիկլային միացություն է։ Մելամինի անգույն բյուրեղները հալվում են 354°C-ում, քայքայվելով։ Գործնականորեն չի լուծվում սառը ջրում և բազմաթիվ օրգ․ լուծիչներում։ Հիմք է, թթուներիհետ առաջացնում է աղեր (С3H6N6×HCl և այլն)։ Օգտագործվում է մելամինմրջնալդեհիդային խեժերի, իոնափոխանակիչ խեժերի, դաբաղանյութերի, ներկանյութերի և հերբիցիդների արտադրության մեջ։ Մելամին ստանում են երկցիաներկամիդը՝ (NH2—C=N)2, բարձր ճնշման տակ (4—20 Մն/մ²) տաքացնելով (180—500°C)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 382)։