Jump to content

Արամայիս Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Աբգարյան
Ծնվել է1906
Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1942
մարդասպանություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն

Արամայիս Աբգարյան (1906, Հոռոմ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Աբգարյանը ծնվել է 1906 թվականին Հոռոմում։ Լենինականի (այժմ՝ Գյումրի) բանֆակն ու Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Էջմիածնի շրջանում։ 1938-1941 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուականը։ Մինչև 1941 թվականը դասավանդել է համալսարանում[1]։

1941 թվականին զորակոչվել է բանակ։ Բաքվի ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո մեկնել է առաջին գիծ՝ Ղրիմ։ 1942 թվականի մայիսին Աբգարյանը իր ընկերների հետ Կերչում ընկել է շրջափակման մեջ և 36 տարեկանում զոհվել հերոսի մահով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]