Ատամնաբույժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամնաբույժ
Գործունեության ոլորտ
ատամնաբուժություն և dental practice activities?

Ատամնաբույժ կամ ստոմատոլոգ, հայտնի նաև որպես ատամնաբույժ վիրաբույժ, բժշկական մասնագետ, ով մասնագիտացած է ատամնաբուժության, բերանի խոռոչի հիվանդությունների և վիճակների ախտորոշման, պրոֆիլակտիկայի և բուժման մեջ։ Ատամնաբույժի օժանդակ անձնակազմն օգնում է բերանի խոռոչի առողջության ծառայությունների մատուցման հարցում։ Ատամնաբուժական անձնակազմը ներառում է ատամնաբույժի ասիստենտների, հիգիենիստների, ատամնատեխնիկների, ժամանակ առ ժամանակ նաև ատամնաբույժ թերապևտների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում, ինչպես և Ֆրանսիայում, առաջին անգամ ատամնաբուժությամբ սկսեցին զբաղվել սափրիչները (վարսավիրները)։ Նրանք բաժանվել են երկու հստակ խմբերի՝ գիլդիայի սափրիչների և ոչ պրոֆեսիոնալ սափրիչների։ Առաջին խումբը՝ Սափրիչների գիլդիան, ստեղծվել էր առավել կրթված և որակավորված ատամնաբուժական վիրաբույժներին արհեստավարժ սափրիչներից տարբերակելու համար։ Գիլդիայի սափրիչները վերապատրաստվում էին բարդ վիրահատություններ կատարելու համար։ Երկրորդ խումբը՝ ոչ պրոֆեսիոնալ սափրիչները, որակավորված էին հիմնական հիգիենիկ ծառայություններ իրականացնելու համար, ինչպիսիք են սափրումը և ատամի հեռացումը, ինչպես նաև ոչ բարդ վիրահատություններ։ Այնուամենայնիվ, 1400 թվականին Ֆրանսիան ընդունեց հրամանագրեր, որոնք ոչ պրոֆեսիոնալ սափրիչներին արգելում էին զբաղվել բոլոր տեսակի վիրահատություններով։

Գերմանիայում, ինչպես և Ֆրանսիայում, 1530-1575 թվականներին լույս են տեսել ամբողջությամբ ատամնաբուժությանը նվիրված հրապարակումներ։ Ամբրուազ Պարեն (անգլ.՝ Ambroise Paré), ում հաճախ անվանում են «վիրաբուժության հայր», հրապարակել է ատամների ճիշտ խնամքի և բուժման մասին իր սեփական աշխատությունը։ Ամբրուազ Պարեն ֆրանսիացի սափրիչ-վիրաբույժ էր, ով ատամնաբուժական ծառայություններ է մատուցել բազմաթիվ ֆրանսիացի միապետերի։ Նրան է հաճախ վերագրվում սափրիչ-վիրաբույժի հեղինակության բարձրացումը[1][2]։

Ժամանակակից ատամնաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաբուժական վիրաբուժություն ԽՍՀՄ
Էյզենհաուեր, 1990թ. հունվար

Ֆրանսիացի վիրաբույժ Պիեռ Ֆոշարը հաճախ համարվում է «ժամանակակից ստոմատոլոգիայի հայր»։ Նա առաջինն էր, որ հրապարակեց ատամնաբուժության մեթոդների և պրակտիկայի մասին գիտական աշխատություն (1728)[3]։ Ժամանակի ընթացքում վերապատրաստված ատամնաբույժները ներգաղթեցին Եվրոպայից Ամերիկա՝ ատամնաբուժությամբ զբաղվելու համար, և արդեն 1760 թվականին Ամերիկան ուներ իր իսկ երկրում ծնված գործող ատամնաբույժներ։ Այդ ժամանակ բոլոր ամսագրերն օգտագործվում էին ատամնաբուժական ծառայությունները գովազդելու և խթանելու համար։ 1768 թվականից մինչև 1770 թվականը Ամերիկայում ատամնաբուժությունն օգտագործվում էր դատական գործերի ստուգման համար։ Դա կոչվում էր դատաբժշկական ատամնաբուժություն։

Ատամնաբույժների ի հայտ գալուն պես հայտնվեցին նաև ատամնաբուժության որակի բարելավման նոր մեթոդներ։ Այս նոր մեթոդները ներառում էին նաև պտտվող անիվը, որը նախատեսված էր ատամնաբուժական գործիքների և հատուկ ատամնաբուժական պացիենտների համար ստեղծված աթոռների պտտեցման համար[4]։ 1840-ական թվականներին ստեղծվեց առաջին ատամնաբուժական դպրոցը և առաջին ազգային ատամնաբուժական կազմակերպությունը։ Առաջին ատամնաբուժական դպրոցի հետ մեկտեղ եկավ նաև Ատամնաբուժական Վիրաբուժության Դոկտորի աստիճանի հաստատումը։

Նոր ատամնաբույժների և ատամնաբուժական մեթոդների թվի աճին ի պատասխան՝ ընդունվեց ատամնաբուժական պրակտիկայի մասին առաջին օրենքը, որը կարգավորում էր ատամնաբուժությունը։ Միացյալ Նահանգներում Ատամնաբուժական պրակտիկայի մասին առաջին օրենքը պահանջում էր, որ ատամնաբույժները հանձնեն յուրաքանչյուր կոնկրետ նահանգի բժշկական խորհրդի քննությունը՝ տվյալ նահանգում ատամնաբուժությամբ զբաղվելու համար։ Այնուամենայնիվ, քանի որ ատամնաբուժական ակտը հազվադեպ էր կիրառվում, որոշ ատամնաբույժներ չէին ենթարկվում այդ օրենքին։

1846 թվականից մինչև 1855 թվականը հայտնագործվեցին նոր ատամնաբուժական մեթոդներ, ինչպիսիք են՝ եթերային անզգայացման օգտագործումը վիրաբուժության մեջ և ոսկու համակցված փայլաթիթեղի մեթոդը, որը թույլ էր տալիս ոսկին կիրառել խոռոչի մեջ։

1859 թվականին՝ 26 ատամնաբույժների հանդիպումից հետո ստեղծվել է Ամերիկյան Ատամնաբուժական Ասոցիացիան։ Մոտ 1867 թվականին հիմնադրվել է առաջին ատամնաբուժական դպրոց-համալսարանական ասոցիացիան՝ Հարվարդի Ատամնաբուժական Դպրոցը։ Լյուսի Հոբս Թեյլորն առաջին կինն էր, ով ստացավ ատամնաբույժի աստիճան։ 1880-ական թվականներին ստեղծվեց առաջին տուփով (անգլ.՝ tube) ատամի մածուկը, որը փոխարինեց փոշի կամ հեղուկ ատամի մածուկների սկզբնական ձևերին։ Ատամնաբույժների շրջանում ստանդարտներ և միատարրություն հաստատելու համար ստեղծվել են նոր ատամնաբուժական խորհուրդներ, ինչպիսին էր՝ ատամնաբույժ-փորձագետների Ազգային Ասոցիացիան[4]։ 1887 թվականին հիմնադրվեց առաջին ատամնաբուժական լաբորատորիան։ Ատամնաբուժական լաբորատորիաներն օգտագործվում են յուրաքանչյուր պացիենտի համար հատուկ ատամների պրոթեզների և պսակների ստեղծման համար[5]։ 1895 թվականի գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը հայտնագործեց ատամնաբուժական ռենտգենը[6]։

20-րդ դարում հայտնագործվել են նոր ատամնաբուժական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ կերամիկական պսակները (1903), նովոկայինը (տեղային անզգայացնող, 1905), ճշգրիտ ձուլվածքները (1907), նելյոնե ատամի խոզանակները (1938), ջրի ֆտորացումը (1945), ֆտորով ատամի մածուկները (1950), օդով աշխատող ատամնաբուժական գործիքները (1957), լազերները (1960), էլեկտրական ատամի խոզանակները (1960), տնային պայմաններում ատամների սպիտակեցման գործիքները (1989)։ Օդի ճնշումով աշխատող ատամնաբուժական գործիքների հայտնագործությունները նոր՝ ավելի արագընթաց ատամնաբուժության սկիզբ դրեցին[4][7]։

Պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց ընդհանուր ուսուցման բնույթից ելնելով՝ լիցենզավորված ատամնաբույժները կարող են իրականացնել մեծ թվով ատամնաբուժական միջամտություններ, ինչպիսիք են՝ վերականգնողական (ատամների վերականգնում, պսակներ, կամուրջներ), օրթոդոնտիկա (ատամնաբուժական բրեկետներ), պրոթեզավորում (ատամների պրոթեզներ, պսակ/կամուրջ), էնդոդոնտիկ (արմատի խողովակ) թերապիա, պարոդոնտալ թերապիա (լնդեր), և բերանի խոռոչի վիրաբուժություն (ատամների հեռացում), ինչպես նաև հետազոտությունների անցկացում, ռենտգենոգրաֆիա (ռենտգենյան ճառագայթներ) և ախտորոշում։ Բացի այդ, ատամնաբույժները հետագայում կարող են ներգրավվել բերանի խոռոչի վիրբուժական միջամտությունների, ինչպիսին է ատամնային իմպլանտի տեղադրումը։ Ատամնաբույժները կարող են նաև այնպիսի դեղորայք նշանակել, ինչպիսիք են հակաբիոտիները, ֆտորիդները, ցավազրկողները, տեղային անզգայացնողները, հանգստացնողները/ քնաբերները և ցանկացած այլ դեղորայք, որոնք ծառայում են գլխի և վզի շրջանում ծագող տարբեր վիճակների բուժման համար։

Բոլոր՝ Ատամնաբուժական Վիրաբուժության Դոկտորի (անգլ.՝ DDS) և Ատամնաբուժության մեջ Բժշկության Դոկտորի (անգլ.՝ DMS) աստիճան ունեցողները իրավաբանորեն որակավորվծ էին իրականացնելու առավել բարդ միջամտություններ, ինչպիսիք են լնդերի փոխպատվաստումը, ոսկրերի փոխպատվաստումը, սինուս լիֆտինգը և իմպլանտները, ինչպես նաև բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժության մի շարք այլ ինվազիվ միջամտություններ, չնայած որ շատերն ընտրում են օրդինատուրան կամ հետդոկտորական կրթությունը՝ իրենց կարողությունները ընդլայնելու համար։ Չնայած բերանի խոռոչի շատ հիվանդություններ յուրահատուկ են և ինքնուրույն են անցնում, բերանի խոռոչի վատ վիճակները կարող են հանգեցնել ընդհանուր առողջության վատթարացման և ընդհակառակը։ Մասնավորապես նշանակալի կապ կա պարոդոնտալ և սիրտ- անոթային հիվանդությունների միջև[8]։ Բերանի խոռոչի շատ վիճակներ կարող են նաև մի շարք համակարգային հիվանդությունների նշան լինել, ինչպիսիք են՝ օստեոպորոզը, շաքարային դիաբետը, ՁԻԱՀ-ը և արյան այլ հիվանդություներ, ներառյալ չարորակ ուռուցքները և լիմֆոման։

Մի քանի ուսումնասիրություններ պարզել են, որ ատամնաբույժներն ու ուսանողները ուժասպառության բարձր ռիսկի տակ են։ Այդ ընթացքում նրանք կարող են հյուծվել և ավելի քիչ արդյունավետ լինել[9]։ Այս ուսումնասիրությունների հեղինակները եզրակացրել են, որ ծրագրերի ներդրումը բակալավրի վաղ փուլում կարող է պրակտիկանտներին լավ ռազմավարություն տրամադրել՝ հաղթահարելու նման իրավիճակները[10]։

Կանոնակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված երկրից՝ բոլոր ատամնաբույժները պարտավոր են գրանցվել իրենց ազգային կամ տեղական առողջապահական համակարգում, կարգավորող մարմիններում և ապահովագրական համակարգում՝ ատամնաբուժությամբ զբաղվելու համար։ Միացյալ թագավորությունում ատամնաբույժները պետք է գրանցվեն Գլխավոր Ատամնաբուժական խորհրդում։ Ավստրալիան ունի իր Ատամնաբուժական Խորհուրդը, մինչդեռ Միացյալ Նահանգներում ատամնաբույժները գրանցվում են յուրաքանչյուր նահանգի համապատասխան խորհրդում։ Ատամնաբուժությունը կարգավորող մարմնի հիմնական դերը հասարակությունը պաշտպանելն է՝ միայն որակավորված և գործող ատամնաբույժների գրանցելու ճանապարհով, ցանկացած բողոքի կամ վատ վարքի վերանայումով և ազգային ուղեցույցների ու ստանդարտների մշակումով, որոնց պետք է հետևեն բոլոր ատամնաբույժները[11]։

Մասնագիտությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում, բավարար հետբուհական կրթություն ստանալուց հետո, մասնագետ-ատամնաբույժները պետք է միանան մասնագետների խորհրդին կամ ցանկին՝ «մասնագետ» կոչումն օգտագործելու համար։ Միացյալ Թագավորությունում մասնագիտությունները սահմանվում են Գլխավոր Ատամնաբուժական Խորհրդի (անգլ.՝ GDC)[12] կողմից։ ԱՄՆ-ում ատամնաբուժական մասնագիտությունները սահմանվում են Ամերիկյան Ատամնաբուժական Ասոցիացիայի (անգլ.՝ ADA) կամ Ատամնաբուժական Մասնագիտությունների Ամերիկյան Խորհրդի կողմից (անգլ.՝ ABDS)[13]:

Սահմանված մասնագիտությունների ցանկը տարբերվում է՝ կախված երկրից, բայց դրանք հիմնականում հետևյալն են՝

  • Ատամնաբուժական անեսթեզիոլոգիա[14]- ընդհանուր անզգայացման, հանգստացման, տեղային անզգայացման և ցավի վերահսկման առաջադեմ մեթոդների ուսումնասիրություն և կառավարում։
  • Ատամնաբուժական առողջապահություն- ատամնաբուժական համաճարակաբանության և սոցիալական առողջության քաղաքականությունների ուսումնասիրություն։
  • Էնդոդոնտիա- արմատի խողովակի բուժում և ատամի պուլպայի հիվանդությունների ուսումնասիրություն։
  • Բերանի խոռոչի և դիմածնոտային պաթոլոգիա- բերանի խոռոչի և դիմածնոտային հիվանդությունների ուսումնասիրություն, ախտորոշում և երբեմն նաև՝ բուժում։
  • Բերանի խոռոչի և դիմածնոտային ռադիոլոգիա- բերանի խոռոչի և դիմածնոտային հիվանդությունների ուսումնասիրություն և ռենտգենաբանական մեկնաբանում։
  • Բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժություն- Եվրոպայում և Ավստրալիայում ճանաչված մասնագիտություն, որն իրենից ներկայացնում է ատամների հեռացում, իմպլանտներ, դիմածնոտային վիրաբուժություն, ինչպես նաև դեմքի բնածին դեֆորմացիաների շտկում։
  • Դիմածնոտային բժշկություն- ատամնաբուժության այն առարկան, որը վերաբերվում է բժշկական առումով բարդ հիվանդների առողջության պահպանմանը, ներառյալ բերանի խոռոչի և դիմածնոտային հատվածի վրա ազդող բժշկական վիճակների ախտորոշումն ու բուժումը։
  • Բերանի խոռոչի և դիմածնոտային ցավ- ատամնաբուժական մասնագիտացում, որը ներառում է ծնոտի, բերանի, դեմքի և հարակից շրջանների ցավերի խանգարումների ախտորոշումը, կառավարումն ու բուժումը։
  • Օրթոդոնտիկա և ատամնաբուժական օրթոպեդիա- ատամների ուղղում և վերին և ստորին ծնոտների աճի փոփոխություն (անգլ.՝ modification):
  • Պարոդոնտոլոգիա- լնդերի հիվանդությունների ուսումնասիրություն և բուժում (վիրաբուժական և ոչ վիրաբուժական), ինչպես նաև ատամնային իմպլանտների տեղադրում և սպասարկում։
  • Մանկական ատամնաբուժություն (նախկինում՝ մանկաբուժություն)- ատամնաբուժություն երեխաների համար։ Երեխաների ատամները, ոսկորները և ծնոտը շարունակաբար աճում են, իսկ երեխաների մոտ ատամնաբուժական որոշ խնդիրներ հատուկ ուշադրություն են պահանջում։
  • Պրոթեզավորում (օրթոպեդիկ ատամնաբուժություն)- ատամների պրոթեզներ, կամուրջներ և ատամների իմպլանտներ (վերականգում և տեղադրում)։ Որոշ օրթոպեդներ շարունակում են իրենց ուսումը «բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի պրոթեզավորման» ոլորտում, որն իրենից ենթադրում է դեմքի բացակայող կառույցների փոխարինում, ինչպիսիք են՝ ականջները, աչքերը, քիթը և այլն։

Այս բնագավառի մասնագետները համարվում են «գրանցվող» և ունեն բացառիկ կոչումների իրավունք, ինչպիսիք են՝ ատամնաբույժ-անեսթեզիոլոգը, օրթոդոնտը, բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի վիրաբույժը, էնդոդոնտիստը, մանկական ատամնաբույժը, պարոդոնտոլոգը կամ պրոթեզավորողը։

Եվրոմիությունում օրենսդրությունը սահմանում է երկու ատամնաբուժական մասնագիտություն՝ բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժություն (ատամնաբուժության և բժշկության մեջ աստիճան ունենալը պարտադիր է)[15] և օրթոդոնտիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ambroise Pare». Science Museum Brought to Life. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  2. «History of Dentistry Timeline». American Dental Association. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  3. «Pierre Fauchard: the 'Father of Modern Dentistry'». British Dental Journal.
  4. 4,0 4,1 4,2 «History of Dentistry Timeline». American Dental Association.
  5. «Dental Laboratory Technology». American Dental Association.
  6. «Wilhelm Conrad Röntgen – Biographical». Nobelprize.org.
  7. «Dental Technology Over 150 Years: Evolution and Revolution». Journal of the Massachusetts Dental Society.
  8. «Gum Disease and Heart Disease - Perio.org». www.perio.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  9. pmhdev (2017 թ․ հունվարի 12). «Depression: What is burnout?». PubMed Health.
  10. Singh, P; Aulak, D. S; Mangat, S. S; Aulak, M. S (2016). «Systematic review: Factors contributing to burnout in dentistry». Occupational Medicine. 66 (1): 27–31. doi:10.1093/occmed/kqv119. PMID 26443193.
  11. «Dental Board of Australia – About». www.dentalboard.gov.au (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. «Specialist lists». General Dental Council (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  13. «Justia Law». US Court of Appeals, Fifth Circuit. 2017 թ․ հունիսի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  14. «Anesthesiology recognized as a dental specialty». www.ada.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  15. https://www.bundesaerztekammer.de/fileadmin/user_upload/downloads/pdf-Ordner/Weiterbildung/MWBO.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատամնաբույժ» հոդվածին։