Ամբրուազ Պարե (Раге) (1510[1][2][3][…], Լավալ - դեկտեմբերի 20, 1590(1590-12-20)[4][2][5], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի վիրաբույժ։ 1563 թվականից եղել է «Թագավորի առաջին վիրաբույժը», Օթել Դյո հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչը։ 1537 թվականին Պարեն խեժային նյութերի եռացրած լուծույթով վերքերի ողողումը փոխարինել է վիրակապով, իսկ արյունահոսությունը ադարեցնելու նպատակով արյան անոթների խարանումը, ոլորումը, ճնշումը՝ անոթակապով (լիգատուրայով)։ Հայտնի են հրազենից վիրավորումների բուժման, գանգահատման վերաբերյալ աշխատանքները։ Պարեն առաջինն է նկարագրել (1552) ազդրոսկրի վզիկի կոտրվածքները և բուժումը։ Բարելավել է ծայրանդամների ամպուտացիայի մեթոդը։ Առաջարկել է օրթոպեդիական մի շարք բարդ սարքեր (արհեստական ծայրանդամներ, հոդեր են)։ Մանկաբարձության մեջ վերականգնել է դարերի ընթացքում մոռացված «պտույտոտն ի վայր» մեթոդը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։