Լյուսի Հոբս Թեյլոր
Լյուսի Հոբս Թեյլոր | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1833[1][2] |
Ծննդավայր | Constable, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1910[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Franklin Academy? |
Մասնագիտություն | ատամնաբույժ |
Լյուսի Հոբս Թեյլոր (անգլ.՝ Lucy Hobbs Taylor, մարտի 14, 1833[1][2], Constable, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 3, 1910[1][2], Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ[3]), ԱՄՆ-ում առաջին կինը, որն ստացել է ատամնաբույժի կրթություն (1866 թվականին ավարտել է Օհայո նահանգի ատամնաբուժական քոլեջը)[4]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Հոբսը ծնվել է 1833 թվականի մարտի 14-ին Նյու Յորք նահանգի Կոնստեբլ քաղաքում։ Իր գործունեության սկզբում նա եղել է Միչիգան նահանգի դպրոցներից մեկի ուսուցչուհի, որը տևել է գրեթե տասը տարի։ 1859 թվականին նա տեղափոխվել է Ցինցինատի` մտադիր լինելով դառնալ ատամնաբույժ։ Նրան հրաժարվել են ընդունել Ատամնաբուժական ինստիտուտ, որից հետո նա որոշում է կայացրել կրթություն ստանալ մասնավոր ձևով՝ ուսանելով Օհայո նահանգի ատամնաբուժական վիրաբուժության քոլեջի պրոֆեսորների մոտ[5]։
Բժշկական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատամնաբուժական դասընթաց անցնելուց հետո 1861 թվականին Լյուսի Հոբսը սկսել է մասնավոր ատամնաբուժական գործունեություն Ցինցինատիում։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել է Բելվյու քաղաք, ապա Մաքգրեգոր (Այովա նահանգ), որտեղ մնացել է երեք տարի։
1865 թվականին վերջիվերջո ստացել է մասնագետի կոչում և թույլտվություն՝ ընդունվելու Այովա նահանգի ատամնաբուժական միավորում։ Այդ տարվա նոյեմբերին նա ընդունվել է Ատամնաբուժական վիրաբուժության քոլեջ, որը 1866 թվականին ավարտելուց հետո ստացել է դոկտորի կոչում ատամնաբուժության ոլորտում[5]՝ դառնալով ԱՄՆ-ում առաջին կինը, որին հաջողվել է դա անել[6]։ Հետագայում նա գրել է.
Մարդիկ ապշել էին, երբ իմացան, որ աղջիկը պատրաստ է մոռանալ իր կանացիությունը, որպեսզի ատամնաբուժություն սովորի[7]։
Դրանից հետո Լյուսի Հոբսը տեղափոխվել է Չիկագո։ Այդտեղ նա հանդիպել է Ջեյմս Մ. Թեյլորի հետ, որի հետ 1867 թվականի ապրիլին ամուսնացել է։ Նա համոզել է ամուսնուն համատեղ ատամնաբուժարան բացել։ Զույգը տեղափոխվել է Կանզաս նահանգի Լոուրենս քաղաք, որտեղ նրանք համատեղ գործունեություն են ծավալել մինչև 1886 թվականը։ Այդ տարի Ջեյմս Թեյլորը մահացել է։
Ամուսնու մահից հետո Լյուսի Թեյլորը հրաժարվել է ատամնաբուժական գործից և դարձել է քաղաքական ակտիվիստ։ Նա հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանության դիրքերից՝ հասարակական գործիչ մնալով մինչև կյանքի վերջը՝ 1910 թվականի հոկտեմբերի 3-ը[5]։
Ավանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականից Լյուսիի օրինակին հետևել են մոտ 1000 կանայք, որոնք ստացել են ատամնաբուժական կրթություն, ինչը որոշ չափով նաև նրա նվաճումն է[8]։
1983 թվականից Ամերիկայի կին ատամնաբույժների միավորումը հանձնում է Լյուսի Հոբս Թեյլորի անվան մրցանակ, որն ամեն տարի տրվում է որպես նշան կին ատամնաբույժների մասնագիտական վարպետության և ատամնաբուժության մեջ կանանց առաջընթացի գործին ծառայելուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.smilephiladelphian.com/bytes.php
- ↑ Missouri Women in the Health Sciences — Health Professions — «Women in Dentistry» by E.N. King
- ↑ 5,0 5,1 5,2 «Lucy Hobbs Taylor, First Female Dentist» Արխիվացված 2013-02-21 archive.today Accessed 25 May 2006.
- ↑ «Lucy Hobbs Taylor» Արխիվացված 2005-11-13 Wayback Machine Accessed 25 May 2006.
- ↑ June 2002 CDA Journal — Feature Article, Copyright 2002 Journal of the California Dental Association Արխիվացված 2012-04-02 Wayback Machine
- ↑ «Lucy Hobbs Taylor» Արխիվացված 2008-08-20 Wayback Machine. Celebrating Women’s History Month. Accessed 25 May 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Matlak, A. Surfing for history: an annotated bibliography of select websites/pages on the history of dentistry(անգլ.) // Journal of the History of Dentistry : journal. — 2007. — Т. 55. — № 1. — С. 26—9. — PMID 17564149.
- Women's role in dentistry celebrated (und) // Dentistry Today. — 2000. — Т. 19. — № 5. — С. 32, 40—1. — PMID 12524757.
- Giangrego, E. Looking back. Lucy Hobbs Taylor (und) // CDS Review. — 2002. — С. 42. — PMID 11957833.
- Dees, L A. Before we were created equally: the story of Lucy Hobbs Taylor, DDS(անգլ.) // Journal of the History of Dentistry : journal. — 2001. — Т. 49. — № 3. — С. 105—110. — PMID 11813374.
- Albert, S B. It takes determination to be a dentist (und) // The New York State Dental Journal. — 1999. — Т. 65. — № 1. — С. 3—5. — PMID 10079697.
- Hine, M K. A look at women's contributions to dentistry (und) // Journal of the Indiana Dental Association. — 1993. — Т. 72. — № 6. — С. 36—8. — PMID 8040726.
- Lucy paved the way (und) // The New York State Dental Journal. — 1993. — Т. 59. — № 8. — С. 72. — PMID 8247450.
- Davis, S. Lucy Hobbs Taylor: the mixed blessing of being the first(անգլ.) // Journal of the American Dental Association : journal. — 1988. — Т. 117. — № 3. — С. 443. — PMID 3053854.
- Hewitt, D L. Dentistry's first lady: Lucy Hobbs Taylor (und) // The Ohio Dental Journal. — 1988. — Т. 62. — № 4. — С. 28—31. — PMID 3062517.
- Hofer, K. Dr. Lucy Hobbs Taylor, first woman dentist (und) // CAL. — 1981. — Т. 45. — № 4. — С. 13—5, 18. — PMID 7028217.
- Walker, J C. Lucy had courage (und) // CAL. — 1976. — Т. 39. — № 10. — С. 29—30. — PMID 795514.
- Edwards, R W. The first woman dentist Lucy Hobbs Taylor, D.D.S. (1833-1910)(անգլ.) // Bulletin of the History of Medicine : journal. — 1951. — Т. 25. — № 3. — С. 277—283. — PMID 14848611.
- Find-A-Grave entry
|