Ատամների սպիտակեցում
Ատամների սպիտակեցում, վերջին տարիներին շատ մարդիկ կարևորում են ատամների գեղագիտական տեսքը, այդ թվում նաև գույնը: Ատամների գունավորումը ատամի մակերեսի կայուն անբնական գույնի առկայությունն է[1]։
Մարդու կենսագործունեության ընթացքում ատամները ենթարկվում են օրգանական և անօրգանական ներկանյութերի ազդեցությանը՝ համապատասխանաբար ենթարկվելով գունային փոփոխությունների: Գունային երանգի փոփոխություն կարող են առաջացնել մուգ թեյի, սուրճի օգտագործումը, ծխելը, բերանի խոռոչի հիգիենայի բացակայությունը, ընդհանուր հիվանդությունները, ժառանգականությունը։ Մարդը մշտապես ձգտում է ներդաշնակության ու գեղեցկության, և շատերը կուզենային վերադարձնել իրենց ձյունաճերմակ ժպիտը։ Աստիճանաբար աճում է այն մարդկանց թիվը, որոնք ուզում են ունենալ շլացուցիչ սպիտակ ատամներ, ինչպես օրինակ «հոլիվուդյան ժպիտը», որը դարձել է ապահովված մարդու իմիջի անբաժան մաս[2]։
Այդ նպատակին էլ ծառայում է ատամների սպիտակեցման գործողությունը։ Սակայն պետք է հիշել, որ կան ցուցումներ և հակացուցումներ սպիտակեցման նկատմամբ, քանի որ մի շարք դեպքերում այդ գործողությունը կարող է հանգեցնել էմալի քայքայման և առաջացնել ատամների գերզգայունության երևույթ և դրա համար էլ պետք է այդ հարցով խորհրդակցել բժշկի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամների սպիտակեցման գործընթացն ունի շատ հին պատմություն: Համաձայն որոշ աղբյուրների`ատամների սպիտակեցումը սկիզբ է առնում հռոմեական ժամանակներից կամ նույնիսկ ավելի վաղ շրջանից: 19-րդ դարի վերջին ատամների սպիտակեցման համար օգտագործում էfին թրթնջուկային թթու: 1918 թվականին լայն կիրառություն ուներ ջրածնի պերօքսիդի ջերմա- և լուսաակտիվ խտացված լուծույթներով էֆեկտիվ մեթոդը։ Այնուամենայնիվ, սպիտակեցման պատմության սկիզբը համարվում է 1989 թվականը, երբ պրոֆեսոր Վան Հեյվուդի կողմից հրապարակվեց ատամների սպիտակեցման համար կարբոմիդի պերօքսիդի օգտագործման մասին առաջին հոդվածը: Ատամների սպիտակեցումը ատամների գույնը կարող է փոխվել 2-3 երանգով: Վերջնական արդյունքը կախված է ատամնաշարի կառուցվածքից և ատամի մգեցվածության աստիճանից[3]։ Դեռ 1848 թվականին դեպուլպացված (ներվազրկված) ատամների սպիտակեցումը կատարել են քլորային կրի օգնությամբ: Թրումանն առաջարկել է ավելի արդյունավետ մեթոդ, որի ակտիվ տարրը քլորն է, այն ստացվում է կալցիումի հիդրոքլորիդի և քացախաթթվի լուծույթներից։
19-րդ դարի վերջում դեպուլպացված ատամների սպիտակեցման համար հաջողությամբ օգտագործել են մի շարք նյութեր՝
- ալյումինի քլորիդ
- պիրոզոն (պերօքսիդի եթեր)
- ջրածնի պերօքսիդ կամ պորհիդրոլ
- ծծմբական թթու
- նատրիումի հիպոֆոսֆատ
- քլորային կիր
- կալիումի ցիանիդ
Վիտալ ատամները (կենդանի կան չնյարդազրկված ատամները) նույնպես ենթարկվել են սպիտակեցման թրթնջկաթթվի(CH3COOH), իսկ ավելի ուշ ջրածնի պերօքսիդի կամ պիրոզոնի միջոցով: 1910 թվականից բոլոր մեթոդները ներառել են ջրածնի պերոքսիդի օգտագործումը շիկացած գործիքի հետ կամ լուսային ազդեցությամբ:
Ատամների գույնի փոփոխման հիմնական պատճառներն են[խմբագրել | խմբագրել կոդը]
- որոշ հեղուկների հաճախակի օգտագործումը(ինչպիսիք են թեյը, սուրճը), ծխելը հանգեցնում են ատամների դեղնաշագանակագույնից մինչև համարյա սև գունավորմանը: Նման դեպքերում փոփոխվում է էմալի մակերեսային շերտերի գույնը
- Ատամների կառուցվածքի խախտումները՝ այսպես կոչված տետրացիկլինային ատամները, ատամների՝ ֆլյուրոզով ախտահարումնորը
- Դենտինի զարգացման շրջանում պիգմենտների թափանցումը, օրինակ բիլիռուբինը գունավորում է երեխաների դենտինը լյարդի ծանր հիվանդությունների ժամանակ
- Ատամների բուժման սխալները
- Վնասվածքները
- Տարիքային փոփոխություններ
Ատամների սպիտակեցման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերում ենք ատամների սպիտակեցման մեթոդները՝ մեխանիկական ուլտրաձայնային լազերային ֆոտոսպիտակեցում ներկանալային քիմիական(կարող է կատարվել տնային պայմաններում)
Տարբերում ենք՝
- տնային պայմաններում
- մասնագիտական կամ պրոֆեսսիոնալ
Ատամների սպիտակեցումը տնային պայմաններում՝[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տարբերակով ատամների սպիտակեցումը այնքան էլ չի խրախուսվում, քանի որ կարող ենք վնասել էմալը և կարող է լինել ոչ էֆֆեկտիվ, եթե ատամի գունափոխումը կապված չէ էմալի տեղային գունափոխման հետ։
Ամեն դեպքում ներկայացնենք, տնային պայմաններում լայն տարածում գտած, ատամների սպիտակեցման մի քանի տարբերակներ։ Այս մեթոդների կիրառումից առաջ պարտադիր է կոնսուլտացիան ստոմատոլոգի մոտ։
Տարբերում ենք՝
- սպիտակեցում հատուկ ժապավեններով
- սպիտակեցում հատուկ հելերով
- սպիտակեցում հատուկ մատիտներով
Սպիտակեցում ժապավեններով[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ ժապավեններով հնարավոր է հասնել որոշակի արդյունքի մեկ ամսվա ընթացում։ Այս ժապավենները վաճառվում են դեղատներում և կարելի է պատվիրել բազմաթիվ ինտերնետ֊խանութներից։ Կան սպիտակեցման համար ժապավեններ՝նախատեսված զգայուն ատամների համար։Այս մեթոդի օգտագործման դեպքում մեկ ամսից ատամները բացանում է 2֊3 տոնով։Այս արդյունքը կարող է պահպանվել մինչև 2 ամիս, հետզհետե ատամների գույնը սկսում է մգանալ՝վերադառնալով նախքին գույնին։ Պրոցեսի սկզբում ատամների զգայությունը կարող է բարձրանալ։
Սպիտակեցման համար տախատեսված հելեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում հելերի ազդող նյութը ջրածնի գերօքսիդն է։ Հելերը կարելի է օգտագործել մի քանի եղանակով։
Առաջին դեպքում հելը հատւկ փոքրիկ, նուրբ խոզանակի միջոցով քսում են ատամներին։Այս մեթոդը շատ հարմար է և դյուրին կիրառելը, բայց թերությունն այնէ, որ հելը չորանալուց հետո թքի ազդեցությամբ լուծվում է։
Երկրորդ դեպքում հելով սպիտակեցումը կատարվում է հատուկ թափանցիկ կապպաների միջոցով, որը կրում են համապատասխան ծնոտին։Այս դեպքում հելը ազդում է՝մտնելով միջատամնային ազատ տարարածություններ։Նախքան կապպաների կրելը բերանի խորոչի լորձաթաղանթը պատվում է վազելինով կամ այլ մեկուսիչով, այնուհետև կապպայի մեջ լցնում են հելը և տեղադրում համապատասխան ծնոտին։ Այս եղանակներից բավականին տարածում ունի պիտակեցման OPALESCENCE համակարգը։Այն իրենից ներկայացնում է անգույն գել կարբամիդի գերօքսիդի հիմքի վրա` տարբեր խտություններով (15% և 20%)։ Կապպան պատրաստվում է անհատապես, այն լրացվում է գելով և հագցվում է ատամնաշարի վրա։ Ամեն օր, մի քանի ժամ, անհրաժեշտ է դրանով քայլել տանը։ Այդպիսի սպիտակեցման կուրսը տևում է 1-2 շաբաթ։ Գույնը վերջնականապես ձևավորվում է 2-3 շաբաթ անց։ Այդպիսի սպիտակեցումը թեև ավելի երկար է տևում ժամանակի առումով, բայց, այնուամենայնիվ, ավելի անվտանգ է իր ազդեցությամբ։
Սպիտակեցում հատուկ մատիտներով[խմբագրել | խմբագրել կոդը]
Հելերի առավել հեշտացված տարբերակն է համարվում հատուկ սպիտակեցնող մատիտները։ Այն շատ դյուրին է օգտագործման մեջ, սակայն անհամեմատ քիչ է ջրածնի գերօքսիդի պարունակությունը իսկական հելերի համեմատ։ Մատիտի ծայրով հելը քսում են ատամների մակերեսին և չեն մաքրում, այն լուծվում է թքի միջոցով։
Ընդհանրացնելով ատամների սպիտակեցուման տնային միջոցների բնութագիրը նշում են, որ՝
- հիմնականում ազդող(սպիտակեցնող) նյութը ջրածնի գերօքսիդն է
- բարձրացնում է ատամի էմալի քայքայման վտանգը
- կարող են առաջացնել բերանի խոռոչի լորձաթաղանթի այրվածքներ
- բարձրացնում են զգայունությունը բարձր և ցածր ջերմաստիճանային գրգռիչներից
Ուստի առավել նպատակահարմար է օգտագործել սպիտակեցման տնային միջոցներ ջրածնի կարբամիդի հիմքով, որը ավելի քիչ բացասական ազդեցություններ ունի[4]։
Պրոֆեսսիոնալ սպիտակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսսիոնալ սպիտակեցումը կատարվում է ստոմատոլոգիական կաբինետում ստոմատոլոգի կողմից։Օգտագործվում են սպիտակեցնող նյութեր` բարձր խտությամբ, ինչպես նաև սպիտակեցնող ազդակների ներգործությունից բերանի խոռոչի լորձաթաղանթի պաշտպանության միջոցներ։
Տարբերում ենք ատամների սպիտակեցման մեթոդները՝
- մեխանիկական
- ուլտրաձայնային
- լազերային
- ֆոտոսպիտակեցում
- ներկանալային (ներարմատախողովակային կամ էնդոսպիտակեցումը)
- քիմիական (կարող է կատարվել տնային պայմաններում)
Մեխանիկական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեխանիկական մեթոդը իրենից ներկայացնում է բերանի խոռոչի պրոֆեսսիոնալ հիգիենա, որը իրենից որպես այդպիսին կարող ենք սպիտակեցում չհամարել։ Բերանի խոռոչի պրոֆեսսիոնալ հիգիենան կարող է կատարվել ուլտրաձայնային սարքերի՝սկեյլերների, Air-Flow սարքավորման, հատուկ խոզանակների և հատուկ մածուկների միջոցով։ Մեխանիկական Խոզանակների օգնությամբ մաքրվում է ատամի էմալի մակերևույթին կուտակված ատամնային նստվածքները, որոնք կարող են լինել դեղնավունից մինչև մուգ շագանակագույն։ Այս պրոցեդուրայից հետո ատամները ստանում են իրենց բնական գույնը և փայլը։ Այս պրոցեդուրան բացարձակապես չի վնասում էմալը և համարվում է հարաբերականորոն անվնաս։ Ատամների մեխանիկական մաքրումից հետո կարող է առաջանալ գերզգայունություն տաք և սառը գրգռիչներից։Այս խնդիրը լուծում է բժիշկ ստոմատոլոգ֊պարոդոնտոլոգը։Ատամների էմալին, երբեմն մերկացած արմատի ցեմենտի մակերեսներին քսում են ֆտոր պարունակող նյութեր, կատարվում է նաև ռեմիներիլեզացնող թերապիա։ Ատամների մեխանիկական մաքրման ժամանակ օգտագործում են աբրազիվ(հղկող ) մասնիկներ պարունակող մածուկներ։Կան այնպիսի մածոիկներ, որոնք կարող են մինչև 1, 5 տոն բացացնել ատամի գույնը՝ վնասելով ատամի էմալի մակերեսը։
Ուլտրաձայնային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուլտրաձայնային սարքով մաքրման ժամանակ հնարավոր է մաքրել ատամների վեր և ստորլնդային կարծր ատամնանստվածքները։
Ուլտրաձայնային սարքերի օգնությամբ կատարվում է ատամնաքարերի հեռացում, ինչպես վերլնդային, այնպես էլ ենթալնդային հատվածներում: Այդ նպատակով օգտագործում են տարբեր գլխիկներ, քանի որ այդ բուժգործողությունները առանձակի մոտեցումներ են պահանջում: Այս մեթոդով հնարավոր է մաքրել ծխողների ատամնանստվածքը, երը անհնար է մաքրել տնային սպիտակեցման և ատամնախոզանակներով մաքրման մեթոդներով։Սկելերներով, ուլտրաձայնային սարքերով մեթոդիկայի ճիշտ կատարման պարագայում ատամները լիարժեք մաքրվում են ատամնանստվածքներից՝չվնասելով ատամների էմալը։ Ուլտրաձայնային մաքրման ժամանակ սկեյլերից անընդհատ ջրի շիթ է մղվում, որը պաշտպանական ֆունկցիա է կատարում։Ջուրը կանխում է ատամի գերտաքացումը, որը կարող էր բերել ատամի պուլպայի նեկրոզին։
Air-Flow և Perio-flow[խմբագրել | խմբագրել կոդը]
Air-Flow և Perio-flow տեխնոլոգիան կայանում է բարձր ճնշման տակ ջրի, օդի և հիմնականում սոդայի շթի ներգործությունն է ատամի մակերևույթին։ Air-flow և Perio-flow սարքերը նույնանման գործառույթներն ունեն: Դրանք նախատեսված են ատամնափառը հեռացնելու համար: Հիանալի մաքրում են և փափուկ, և պինդ պիգմենտային փառը: Հատկապես լավ ու անվնաս հեռացնում են, այսպես կոչված, ծխախոտի փառը, որն իր կառուցվածքով լինում է չափազանց խիտ ու մածուցիկ:Այս սարքի միջով անցնում են ջրի և օդի խողովակներ, իսկ աբրազիվ(հղկող) նյութը ամեն անգամ լցնում են իր համար նախատեսված տեղում։ Air-flow-ով մաքրում են բացառապես վերլնդային հատվածը, իսկ Perio-flow-ով` ենթալնդային:
Air-flow և Perio-flow մեթոդների առավելություններն են՝
- մաքրման արագություն
- հեշտությամբ կարողանում է ներթափանցել և մաքրել կիպ միջատամնային կոնտակտները
- կարողանում է մաքրել ստորլնդային ատամնանստվածքները
- էֆֆեկտիվ մաքրում է կոնստրուկցիաների և ստորադիր ատամնանստվածքները
- էֆֆեկտիվ է բրեկետ համակարգի առկայության պարագայում։
Air-flow և Perio-flow սարքերի օգնությամբ կատարվող բուժգործողությունները նույնպես ունեն հակացուցումներ, որոնցից են.
- շնչառական համակարգի հիվանդություններ, ասթմա, - երիկամների հիվանդություններ և առանց աղի սննդակարգ, - բազմաթիվ կարիեսներ, - բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հիվանդություններ սրացման փուլում, - պարօդոնտիտի սրացման փուլ, - վիրուսային հիվանդություններ. օրինակ, տուբերկուլոզ, ՄԻԱՎ, հեպատիտ և այլն: Բուժգործողությունից հետո հատուկ խոզանակների, մածուկների օգնությամբ ատամները փայլեցվում են: Դա կատարվում է որպեսզի ատամների մակերեսը լինի հարթ և որքան հնարավոր է քիչ ատամնափառ կուտակվի:
Լազերային սպիտակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից և բավականին էֆֆեկտիվ մեթոդ է, որը կիրառվում է ավելի քան 15 տարի։Բազմաթիվ հետազոթյունները պարզել են, որ լազերային սպիտակեցումը բավականին էֆֆեկտիվ է և համեմատաբար անվնաս։ Կատարվում է հետևյալ կերպ։ Ատամների մակերեսին քսում են ջրածնի գերօքսիդի հիմքի վրա պատրաստված զանգվածէ, որը սկսում է ակտիվանալ ոչ թէ ուլտրամանուշակագույն լույսի ներգործությամբ սկսում է ակտիվանալ, այլ լազերային ճառագայթների։ Լազերը համրվում է կատալիզատոր, որ ը ազդում է ոչ միայն քիմիական ռեակցիաների արագության վրա, այլ նաև ազդեցության խորության։ Այս մեթոդով սպիտակեցումը սկսելուց առաջ ևս անհրաժեշտ է բերանի խոռոչի լորձաթաղանթի մեկուսացում։
Լազերային սպիտակեցման ընդհանուր հակացուցումներն են՝
- մինչև 18 տարեկան հասակը
- հղիություն
- կրծքով կերակրման շրջանում
- ջրածնի գերօքսիդի և սպիտակեցման նյութի այլ կոմպոնենտներից ալերգիաների դեպքւմ
- շաքարային դիաբետի և ենթաստամոքսային գեղձի մի շարք հիվանդությունների պարագայում
Լազերային սպիտակեցման տեղային հակացուցումներն են՝
- Կաիոզ խոռոչների առկայությունը
- պարօդոնտի հիվանդությունների սրացման շրջանը
- ատամնաքարերի և ատամնանստվածքների առկայությունը
- հին, անորակ պլոմբաների առկայությունը
Ատամնանստվածքները ուղակիորեն խոչընդոտում են էմալի սպիտակեցմանը և իրենք իրենցով հանդիսանում են ատամների դեղնության ցուցանիշներ և կողմնորոշիչներ։ Վատ և անորակ պլոմբաները կարող են ատամի սուր ցավերի պատճառ հանդիսանալ լազերային սպիտակեցման ընթացքում, ինչպես նաև ջրածնի գերօքսիդը կարող է ներփափանցել պլոմբայի և ատամի միկրոտարածությունների միջև և ներթափանցել ատամի խորը շերտեր։ Պարօդոնտի հիվանդությունները սրացման փուլում կարող են էլ ավելի սրանալ պրոցեդուրայի ընթացքում, սկսեն արյունահոսել, որն էլ կխանգարի ատամների սպիտակեցման որակին։
Ֆոտոսպիտակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամների ֆոտոսպիտակեցումը համրվում է կոմբինացված մեթոդ քիմիական սպիտակեցման, սակայն նյութի ակտիվացումը տեղի է ունենում ուլտրամանուշակագույն լույսի ներգործությամբ։ Այս մեթոդը անվանում են նաև ZOOM սպիտակեցում կամ սառը սպիտակեցում։ Սառը սպիտակեցումը կատարվում է ջրածնի գերօքսիդի հիմքի վրա պատրաստված քսուքը քսում են ատամի մակերևույթին, որն էլ ակտիվացնում են ուլտրամանուշակագույն, հալոգենային կամ լուսադիոդային լույսերով։ Ջրածնի գերօքսիդի խտությունը բավականին բարձր է՝ մոտ 25-35%։
Ֆոտոսպիտակեցման առավելություններն են՝
- սպիտակեցման արագությունը՝կախված ակտիվ թթվածնի արագ դուրս բերումից, որն էլ գունազերծում է պիգմենտները
- կանխում է էմալի բացասական ազդեցության վտանգների առաջացման հավանականությունը։
Առաջին իսկ պրոցեդուրայից հետո ունենում ենք նկատելի փոփոխություններ, սակայն մեկ պրոցեդուրան կարող է բավարար չլինել։ Ֆոտոսպիտակեցման պրոցեդուրայի տևողությունն է 30 րոպեից մինչև 1 ժամ։ Ֆոտոսպիտակեցումից հետո ևս կատարվում է ատամներ ֆտորացում՝ կանխելու համար գերզգայունության առաջացումը։ Սպիտակեցման այդպիսի տեսակի վերջնական արդյունքն ստացվում է 1-2-3 այցից հետո։
Ներկանալային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկանալային կամ ներարմատախողովակային սպիտակեցումը կատարվում է այն պարագայում, երբ ատամի գույնը փոփոխվել է կախված է ՝ ատամի պուլպայի նեկրոզից ներվազրկված ատամներից հետո՝ լիցքանյութից
Այս պարագայում ատամների սպիտակեցումը անհար է կատարել արտաքին եղանակներով՝ազդելով էմալի մակերևույթին։ Տվյալ մեթոդիկան կայանում է նրանում, որ սպիտակեցնող նյութը, որը հիմնականում նատրիումի պերբորատի կամ ջրածնի գերոքսիդի հիմքի վրա են պատրաստված, մտցնում են արմատախողովակ։ Առաջացած ակտիվ թթվածնայն կոմպլեքսը ապահովում է գունափոխված ատամնային հյուսվածքների գունազերծումը։ Որպես կանոն` բավական է այդպիսի 1-2 գործողություն, որպեսզի սպիտակեցվող ատամի գույնը առավելագույն չափով մոտենա «կենդանի» ատամի գույնին[5] ։ Ինչպես օֆիսային, այնպես էլ տնային սպիտակեցումը թույլ է տալիս հասնել միանման արդյունքների` փոխել ատամի գույնը միջինը 8-12 երանգով, հեռացնել ներքին և արտաքին մգացումները։ Ատամների սպիտակեցումից հետո, մի քանի օր ավելի լավ է ձեռնպահ մնալ «գունավորող» մթերքների` սուրճի, մուգ թեյի, ճակնդեղի, խաղողի հյութի օգտագործումից։
Սպիտակեցման ստացված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է տարին մեկ անգամ անցկացնել սպիտակեցման լրացուցիչ կուրս, սակայն արդեն փոքր խտության սպիտակեցնող նյութերով ։
Սպիտակեցման գործողությունը փոխում է միայն բնական ատամների գույնը։ Ատամնալիցքերը, ատամնապսակները սպիտակեցման ժամանակ պահպանում են իրենց գույնը։ Դրա համար էլ սպիտակեցման գործողությունից հետո դրանք հարկ է լինում փոխել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տնային պայմաններում ատամների սպիտակեցում
- ↑ ։ Լ.Կ Եսայան։ 2010։ էջեր 82–83
- ↑ https://zub.am/newsDetalis?n=32&lang=hy
- ↑ Այդ սարքերում օգտագործվող փոշին ևս տարբեր է Air-flow-ի մեջ օգտագործվում է նատրիումի բիկարբոնատի հիմքով պատրաստված փոշին, իսկ Perio-flow-ի մեջ` գլիցերինի հիմքով:h Այս մեթոդի առավելություներն են՝ttp://www.silazdorovya.ru/otbelivanie-zubov-v-domashnix-usloviyax/ Отбеливание зубов в домашних условиях]
- ↑ http://plomba911.ru/lechenie-zubov/otbelivanie-zubov/vidy-otbelivaniya-zubov.html Обзор различных видов и способов отбеливания зубов
|