Ավստրիական փոստահեռագրային թանգարան
Ավստրիական փոստահեռագրային թանգարան գերմ.՝ Österreichisches Post- und Telegraphenmuseum | |
---|---|
Թանգարանի 70-ամյակին նվիրված պաստառ | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա և Պենցինգ |
Հիմնադրվել է | 1891 |
Կայք | technischesmuseum.at/collection-area/sammlung-information-kommunikation |
Ավստրիական փոստա-հեռագրային թանգարան (գերմ.՝ Österreichisches Post- und Telegraphenmuseum), Ավստրիական փոստի ու հեռախոսային կապի պատմության թանգարան։ Որպես առանձին կառույց գործել է 1891 թվականից[1][2] մինչև 1980 թվականը, որից հետո դարձել է Վիեննայի տեխնիկական թանգարանի հավաքածուի մաս։ Տեղակայված է մայրաքաղաք Վիեննայում։
Թանգարանը նվիրված է եղել փոստի պատմությանը, ավստրիական փոստի զարգացմանը և ֆիլատելիային[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոստային-հեռագրային թանգարանը գտնվում էր Վիեննա քաղաքում հետևյալ հասցեով՝ Mariahilfer Straße 212, Vienna, Austria[1][3], որտեղ ներկայում գտնվում է Վիեննայի տեխնիկական թանգարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1881 թվականին որպես 1888 թվականին Վիեննայում տեղի ունեցած հոբելյանական առևտրային ցուցադրության գործընթացի շարունակություն։ Այդ ցուցադրությունում, ինչպես և 1873 թվականին Պրատերում տեղի ունեցած համաշխարհային ցուցադրությունում, ավստրիական փոստին մեծ ուշադրություն էր հատկացվել։ 1923 թվականին թանգարանը տեղափոխվեց այն վայրը, որտեղ ներկայում գտնվում է Վիեննայի տեխնիկական թանգարանը[1][2]։
Փակում և ներկա կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին փոստահեռագրային թանգարանը փակվում է և ավստրիական երկաթուղային թանգարանի հետ ձուլվելուց, ավելի ուշ նաև Վիեննայի այլ թանգարանների հետ միավորվելուց հետո, վերաձևափոխվում է տեխնիկական թանգարանի։ Ներկայում հանդիսանում է Տեխնիկական թանգարանի առանձին բաժին[1][4]։ Նախկին փոստահեռագրային թանգարանի ցուցանմուշների մի մասը բաշխվեցին Տեխնիկական թանգարանի տեղեկատվության և կապի բաժիններում[5], արխիվում[6] և թանգարանում[7]։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ցուցանմուշները հնարավորություն են տվել հետևել փոստի պատմության ընթացքին ժամանակակից Ավստրիայի տարածքում։ Թանգարանում կարելի էր ծանոթանալ հռոմեացիների կողմից կառուցված փոստային ճանապարհների ցանցին, որը բացահայտվել է գիտական ուսումնասիրությունների արդյունքում։ Կարելի էր տեսնել նաև հնագույն քարե հեռագրասյուներ, որոնք պահպանվել էին ավստրիական տարածքում որպես Հռոմեական կայսրությունում փոստային ծառայության կազմակերպման փաստ[2]։
Թանգարանում վերաստեղծվել էր ձիաքարշերի և փոստային առաքիչների մակետներ, որոնք պատկերավոր ներկայացնում էին Շտիրիայի դքսության տարածքում փոստային ծառայության կազմակերպման գործընթացը[2]։
Բազմաթիվ ցուցանմուշների շարքում ամենանշանակալիներից էր 15-րդ դարի ավարտով թվագրվող թղթածրարը, որը թանգարան է բերվել Ադմոնտի բենեդիկտյան աբբայությունից և պատմում է միջնադարյան անհայտ առաքիչի մասին, որ անցել է երկար ճանապարհ, որպեսզի հայտնի ուղերձը[2]։
Թանգարանը տնօրինում էր Եվրոպայի կարևորագույն փոստային փաստաթղթերի մեծ հավաքածու, այդ թվում՝ 1495-1916 թվականների ճանապարհորդական օրագրեր։ Դրանցից մեկը թվագրվում է 1506 թվականով և պարունակում է ամբողջ Ինսբրուքից Զագհարտսկիրխեն կատարած ճանապարհորդության մասին պարտմող նշումներ։ Գրառումները ձեռագրում կատարվել են փոստի հանձնման ժամանակ և վկայում են այն մասին, որ առաքումը կատարվում էր բավականին արագ, մոտավորապես 750 միլ երկարությունը անցնելով 8 օր 21 ժամում։ Հին ժամանակների փոստային կապերի մասին են վկայում նաև փայտյա փորագրությամբ հին գրքերը[2]։
Մեկ այլ ցուցասրահի ցուցանմուշները նվիրված էին փոստապետերի գործունեությանը վերջին 100 տարում։ Պահպանվող թագավորական շնորհակալագիրները փաստում են, որ փոստապետի պաշտոնը փոխանցվել է ժառանգականությամբ[2]։
Վիեննայի հայտնի «չխկչխկան» փոստը ներկայացված է տարբեր առարկաներով։ Այդ փոստի գոյության ժամանակահատվածում փոստի հավաքողները հավաքում և տեղ էին հասցնում նամակները՝ տեղաշարժվելով քաղաքի փողոցներով ձեռքերին փայտյա «չխկչխկիկներով»[2].:
Մորզեի հեռագիրը Վիեննայի տեխնիկական թանգարանի ցուցադրությունում։ Այն հանդիսանում է Franz Nissl u. Co. ընկերության արտադրանք, (1896 թվական, Վիեննա) |
Թանգարանում կարելի էր տեսնել փոստատարի թիկնոցներ, ավստրիական փոստային պարկ, փոստային սահնակ և այլն, որոնք ներկայացված էին առանձին սրահում։ Լուսանկարներով ներկայացված էին առավել ժամանակակից փոստային փոխադրամիջոցներ՝ թրթուրավոր սահնակներ, որոնք փոստը հասցնում էին Ավստրիայի լեռնային շրջաններ[2]։
Թանգարանի ստորաբաժանումները փնտրում էին նաև զինվորական, պնևմատիկ, նավային, երկաթուղային փոստեր։ Ցուցադրվում էին 19-րդ դարի սկզբի ծանրոցների տուփեր, տպիչների և նամականիշերի տպագրության հին մեքենաները, ինչպես օրինակ, 1910 թվականի դրոշմակնքման մեքենա, հին կշեռքներ, նամականիշների և բացիկների վաճառքի համար նախատեսված ապարատներ։
Թանգարանը այցելուներին ցուցադրում էին 14-րդ դարից հետո պատրաստված փոստային թղթեր ու ծրարներ, փոստային բացիկներ (որոնք առաջին անգամ ստեղծվել են Ավստրիայում, 1869 թվականի հոկտեմբերի 1)։ Ավստրիայում է հիմնադրվել աշխարհում առաջին ավիափոստը, որը գործել է 1918 թվականի մարտի 31-ից՝ Վաշինգտոն - Լոնգ Այլենդ փոստային չվերթի հիմնադրումից 6 շաբաթ առաջ։
Վիեննայի թանգարանի սրահներում տեղադրվել էին ցուցափեղկեր, որոնցում ներկայացվում էին 1850 թվականից հետո թողարկված Ավստրիայի փոստային նամականիշեր։ Հատուկ թանգարանային բաժնում ցուցադրվում էր փոստային նամականիշի պատրաստման ամբողջ գործընթացը սկսած նկարչի աշխատանքից մինչև տպագրություն։ Թանգարանում պահվում էին նաև ավստրիական հնագույն դրոշմակքման սարքեր և դրոշմակնիքներ, ինչպես նաև առկա էր գրադարան և արխիվ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Post und Telegraphenmuseum. Wien. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 В почтовом музее Австрии Արխիվացված 2015-12-22 Wayback Machine // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 46—47. — (Рубрика: Глобус: проблемы, информация). [По материалам публикации в «Philatelic Magazine», London, August 1975.](ռուս.)
- ↑ Museums of the World, Post- und Telegraphenmuseum. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(գերմ.)
- ↑ Provenance research, Collections and Research: Research. Technisches Museum Wien.(անգլ.)
- ↑ Collection area: Information & Communication. Collections and Research. Technisches Museum Wien.(անգլ.)
- ↑ Archive, Collections and Research. Technisches Museum Wien.(անգլ.)
- ↑ Communicating everywhere at all times, Collections and Research: Library. Technisches Museum Wien.(անգլ.)