Պնևմատիկ փոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պնևմատիկ փոստ, խողովակաշարերով օդի հոսքի ազդեցությամբ փաստաթղթերի և մանր առարկաների տեղափոխման պնևմատիկ տրանսպորտի տեսակ։ Կիրառվում է գլխավորապես խոշոր հեռագրատներում, փոստատներում և կայարաններում։ Պնևմատիկ փոստի տեղակայանքների հիմնական տարրերն են․ խողովակաշարերը, տրանսպորտային բեռնարկղերը, ընդունիչ-առաքիչ սարքավորումները և օղափուքերը։ Տրանսպորտային բեռնարկղերը (փամփուշտներ կամ պատիճներ, որոնց մեջ տեղավորվում են առարկաները) ընղունիչ-առաքիչ սարքավորման օգնությամբ տեղադրվում են խողովակաշարի մեջ և օդափուքով ստեղծված ճնշման անկման ազդեցությամբ առաքման կայանից շարժվում դեպի նշանակման կայանը, որտեղ հանվում են խողովակաշարից։ Տարբերում են ներքին (շենքի ներսում գործող) և արտաքին (քաղաքի հիմնարկներն ու ձեռնարկությունները կապող) Պնևմատիկ փոստեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png