Ավիշայ Կոհեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավիշայ Կոհեն
Կոհեն, Բրյուսել, 2010
Երաժիշտ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAvishai Cohen
Ծնվել էապրիլի 20, 1970(1970-04-20)[1][2] (54 տարեկան)
Kabri, Հյուսիսային մարզ, Իսրայել[3]
Երկիր Իսրայել
Ժանրերջազ, էթնիկ ջազ, ֆոլք ջազ
Մասնագիտությունջազ բասիստ, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող
Գործիքներկոնտրաբաս
ԼեյբլRazdaz, Stretch, Blue Note
Կայքavishaimusic.com
 Avishai Cohen (bassist) Վիքիպահեստում
Avishai0047 (5101593116)
Avishai Cohen Trio

Ավիշայ Կոհեն (Եբրայերեն՝ אבישי כהן‎‎, ապրիլի 20, 1970(1970-04-20)[1][2], Kabri, Հյուսիսային մարզ, Իսրայել[3]), իսրայելցի ջազ բասիստ, կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիշայը ծնվել է Կիբուց Կաբրի, Իսրայելում[4]։ Մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Սկսել է դաշնամուր նվագել 9 տարեկանից, բայց 14 տարեկանում, ոգեշնչվելով Ջաքո Փասթորիուսից, սկսել է բաս կիթառ նվագել[5] Ավելի ուշ՝ 2 տարի բանակի երաժշտական խմբում նվագելուց հետո նա սկսել է սովորել կոնտրաբաս նվագել Մայքլ Քլինգհոֆերի մոտ։ 2 տարի անց նա տեղափոխվել է Նյու Յորք և ծանոթացել է ուրիշ ջազ երաժիշտների հետ։ Նյու Յորքում մնալու սկզբնական տարիներին նա ստիպված էր ծանր աշխատանքներ կատարելու, ինչպես օրնակ շինարարություն։ Նրա խոսքերով այնտեղի առաջին տարին իր կյանքի ամենադժվար տարին է եղել, երբ նա ստիպված է եղել նվագել փողոցներում, մետրոներում, զբոսայգիներում։ Ուսանողական տարիներին մի քանի խմբերում լատինական ջազ նվագելուց հետո, դաշնակահար Դանիլո Պերեսը նրան առաջարկել է միանալ իր եռյակին[6]։

Razdaz Recordz[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին, Կոհենը ստեղծեց իր ձայնագրման լեյբլը՝ Razdaz Recordz և 2003 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկեց իր լեյբլի դեբյուտային ալբոմը՝ Լիլան։ «Ես միշտ հետաքրքրված եմ եղել տարբեր երաժշտական ժանրերով ներառյալ ջազ, ռոք, փոփ, լատինական և ֆանկ,- ասում է Կոհենը,- Ինձ մոտ միշտ գաղափարներ կան։ Ես որոշեցի սկսել իմ սեփական լեյբլը որովհետև ես ընդգրկված եմ շատ ու շատ ծրագրերում»[7]։

Լիլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլան Կոհենի Razdaz Recordz-ի առաջին ալբոմն է։ Ալբոմը արժանացել է հավանության իր ժանրային բազմազանության շնորհիվ։ Կոհենը իր գործի մասին ասել է. «Լիլան արտահայտում է ինձ՝ որպես արվեստագետի։ Միջազգային Vamp Band-ը 2 տարի շրջագայում է, և ես ուզում էի դրա մասին գրել։ Ես նաև հիմնեցի ռոք խումբ Gadu-ն իսրայելցի թմբկահար Մայք Սթար-ի հետ, ով թմբկահարների ամսագրի կողմից համարվել է ջազի ամենաագրեսիվ թմբկահարներից մեկը, և որոշ երիտասարդ երաժիշտների հետ, ովքեր ավարտել են Ուիլյան Փեթերսոնի համալսարանը։ Դա Նյու Յորքում խառնաշփոթ ստեղծեց և ես բացահայտում էի նոր տարածքներ։ Ես նաև աշխատում էի փոփ մեղեդիների վրա, մի կին վոկալիստի հետ՝ Լոլա անունով»։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոհենի երաժշտական ձեռագիրը միջին-արևելյան, արևելա-եվրոպական և աֆրո-ամերիկյան երաժշտությունների խառնուրդ է[8]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Peak positions
BEL
(Fl)

[9]
FR
[10]
SWE
[11]
1998 Adama[12]
1999 Devotion[13]
2000 Colors[14]
2001 Unity[15]
2003 Lyla[16]
2005 At Home[17]
2006 Continuo[18]
2007 As Is...Live at the Blue Note[19]
2008 Sha'ot Regishot[20]
(in English: Sensitive hours)
2008 Gently Disturbed[21]
(as Avishai Cohen Trio)
127
2009 Aurora[22] 71
2011 Seven Seas[23] 58 31
2012 Duende[24]
(with Nitai Hershkovits)
79 63
2013 Almah[25] 85
2015 From Darkness[26]
2017 1970[27]

As sideman[խմբագրել | խմբագրել կոդը]

  • PanaMonk - Danilo Pérez (1996)
  • East Coast Love Affair - Kurt Rosenwinkel Trio (1996)
  • Sun Sol - Seamus Blake Trio (1999)
  • The Dreamer - Amos Hoffman (1999)
  • Evolution - Amos Hoffman (2008)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135124832 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 http://avishaicohen.com/avishai-cohen/
  4. «Avishai Cohen and all that jazz». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  5. Albert, Don (2006 թ․ հուլիսի 27). «Soaking up sound». Tonight. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.(չաշխատող հղում):
  6. Auskern, Leonid (2005 թ․ հուլիսի 13). «Avishai Cohen :: interview». Jazz News. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Razdaz Recordz». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  8. Fordham, John (2003 թ․ հոկտեմբերի 22). «Avishai Cohen». The Guardian. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Avishai Cohen discography». ultratop.be/nl/. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. «Avishai Cohen discography». lescharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. «Avishai Cohen discography». swedishcharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. «Adama ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  13. «Devotion ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. 1999 թ․ մարտի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  14. «Colors ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. 2000 թ․ հունիսի 15. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  15. «Unity ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. 2001 թ․ ապրիլի 24. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  16. «Lyla ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  17. «At Home ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  18. «Continuo ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  19. «As Is… ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  20. «Sensitive Hours ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. 2008 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  21. «Gently Disturbed ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  22. «Aurora ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  23. «Seven Seas ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  24. «Duende ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  25. «Almah ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  26. «From Darkness ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  27. «1970 ‹ Avishai Cohen». Avishaicohen.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիշայ Կոհեն» հոդվածին։