Աստղ է ծնվել (ֆիլմ, 1954)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղ է ծնվել
անգլ.՝ A Star Is Born
ԵրկիրԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1][2][3], ռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թեմահարբեցողություն
ՀիմքԱստղ է ծնվել (ֆիլմ, 1937)
Թվականսեպտեմբերի 29, 1954[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Քյուքոր[1][2][3]
ՊրոդյուսերՍիդնի Լուֆթ
Սցենարի հեղինակՄոս Հարթ, Ալան Քեմփբել[4], Ռոբերտ Կարսոն[4], Դորոթի Փարքեր[4] և Ուիլյամ Ա. Ուելմեն[4]
ԴերակատարներՋուդի Գառլենդ[2][3][5], Ջեյմս Մեյսոն[2][5], Ջեք Քարսոն[2][5], Չարլզ Բիքֆորդ[2][5], Ամանդա Բլեյք[5], Ստյուարտ Հոլմս[5], Մեյ Մարշ[5], Ֆրենկ Պուլիա[5], Չարլզ Հալթոն[5], Դոն Բեդդոու[5], Գրեյդի Սաթոն[5], Այրվինգ Բեքոն[5], Օլին Հոուլենդ[5], Թոմի Նունան[5], Ուիլիս Բաուչի[5], Քերի Լոֆթին[6], Ջոն Սաքսոն[6], Էն Ռոբինսոն[6], Բես Ֆլաուերս[6], Ջեք Մոուեր[6], Ֆրենկ Ուիլքոքս[6], Փոլ Բրինեգար[6], Փերսի Հելթոն[6], Չիք Չենդլեր[6], Հարոլդ Միլլեր[6], Ռիչարդ Ուեբ[6], Ֆրենկ Մարլոու[6], Ֆրանկլին Ֆառնում[6], Ֆիլ Առնոլդ[6], Էդի Դյու[6], Ջոան Շոուլի[6], Ուիլթոն Գրաֆ[6], Ռեքս Էվանս[6], Բարբարա Փեփեր[6], Լյուսի Մարլոու, Ռուդոլֆ Անդերս, Նաչո Գալինդո, Գրենդոն Ռոդս, Արթուր Սփեյս և Ֆրենկ Ֆերգյուսոն
ՕպերատորՍեմ Լիվիթ
ԵրաժշտությունՀարոլդ Առլեն
ՄոնտաժՖոլմար Բլանգստեդ
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն181 րոպե
 A Star Is Born (1954 film) Վիքիպահեստում

«Աստղ է ծնվել» (անգլ.՝ A Star Is Born), ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված 1954 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոաստղ Նորման Մեյնի (Ջեյմս Մեյսոն) և երգչուհի Էսթեր Բլոջեթի (Ջուդի Գառլենդ) ծանոթությունը տեղի է ունենում հոլիվուդյան գլխավոր արարողություններից մեկի ժամանակ։ Նորմանը՝ բավականին հարբած, շոուի ժամանակ հայտնվում է բեմում, բայց Էսթերը փրկում է իրավիճակը, իրավիճակը ներկայացնելով որպես շոուի նախապես պլանավորված դրվագ։ Սթափվելով՝ Նորմանն աղջկան գտնում է հենց այն պահին, երբ նա փորձ էր անում նվագախմբի հետ։ Հիանալով Էսթերի անկրկնելի երգեցողությամբ և հիասքանչ ձայնով՝ նա առաջարկում է աղջկան հեռանալ նվագախմբից և իրականացնել երազանքը` դառնալ կինոաստղ։ Երբ Էսթերը հասնում է փառքի, Նորմանի աստղը մարում է։ Էսթերը, որը դարձել էր Նորմանի կինը, փորձում է փրկել սիրելիին՝ իր հաջողությամբ...

Ալկոհոլի նկատմամբ կախվածությունը դերասանին տանում է մահվան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջուդի Գառլենդ Էսթեր Բլոջեթ Էսթեր Բլոջեթ
Ջեյմս Մեյսոն Նորման Մեյն Նորման Մեյն
Ջեք Կարսոն Մատ Լիբի, գովազդի բաժնի ղեկավար Մատ Լիբի, գովազդի բաժնի ղեկավար
Չարլզ Բիքֆորդ կինոստուդիայի ղեկավար կինոստուդիայի ղեկավար
Թոմի Նուեն Թոմ Թոմ
Լյուսի Մարլոու Լոլա Լավեր Լոլա Լավեր
Ամանդա Բլեյք դերը հեռացվել է վերջնական մոնտաժի ժամանակ դերը հեռացվել է վերջնական մոնտաժի ժամանակ
Իրվինգ Բեյկոն Գրեյվիս Գրեյվիս
Հեյզել Շերմետ Էսթերի հարևան Էսթերի հարևան
Ֆրենկ Ուիլկոկս Ֆրենկ Ֆրենկ

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր դերակատար Ջուդի Գառլենդը ֆիլմում աշխատել է շատ անհամաչափ. կամ մի քանի օր չէր գալիս նկարահանման հրապարակ, կամ էլ հակառաը՝ աշխատում էր անհավատալի էնտուզիազմով։ Նրան ներում էին՝ գիտակցելով, որ այս ֆիլմը փաստացի նրա ինքնակենսագրական էր[7]։
  • Այս ֆիլմը Ջուդի Գառլանդի վերջիններից մեկն էր. 1950 թվականին Metro-Goldwyn-Mayer-ը դադարեցնում է նրա հետ կապված պայմանագիրը, և նախկին աստղը գրեթե մնում է առանց աշխատանքի։ Երբ նրան այլևս դադարում են նկարահանել, սկսում է միջազգային հյուրախաղերով հանդես եկավ, որտեղ հաջողությամբ կատարում էր երգեր։ Երգացանկի հիմնական մասն էին կազմում այս ֆիլմում հնչած ստեղծագործությունները[7]։
  • Դիստրիբյուտորներին կարծես թե ֆիլմը երկար էր թվացել, և նրանք կրճատել են այն 40 րոպեով։ 1982 թվականին ռեժիսոր Ջորջ Կյուկորի ընկերները փորձեցին վերականգնել ֆիլմի նրա տարբերակը, բայց միայն հաջողվեց հայտնաբերել կտճատված ժապավենի մի մասը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0047522/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1067.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film845949.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 http://www.imdb.com/title/tt0047522/fullcredits
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 Г. Краснова. Энциклопедия кино США. Фильмы / Редколлегия: А. Н. Дорошевич, Г. В. Краснова, М. Л. Теракопян. — Москва: Материк, 2007. — С. 82-83. — 279 с. — ISBN 5-85646-160-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղ է ծնվել (ֆիլմ, 1954)» հոդվածին։