Ամանդա Բլեյք
Ամանդա Բլեյք անգլ.՝ Amanda Blake | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1929[1][2] |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 16, 1989[1][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Սակրամենտո, ԱՄՆ |
Կրթություն | Pomona College? և Amherst Central High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ժանրեր | մելոդրամա և կատակերգություն |
Ընտրանի | Gunsmoke? |
Ամանդա Բլեյք (անգլ.՝ Amanda Blake, իսկական անուն-ազգանունը՝ Բևերլի Լյուիս Նիլ (անգլ.՝ Beverly Louise Neill, փետրվարի 20, 1929[1][2], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 16, 1989[1][2], Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Ծուխ գնդացրի փողից» սերիալում և «Աստղ է ծնվել», «Լիլի», «Ծուխ գնդացրի փողից։ Դոջի վերադարձը» ֆիլմերում խաղացած դերերով։ Երեք անգամ առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդան ծնվել է Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Նախքան դերասանական վարպետության դասեր սկսելը աշխատել է որպես հեռախոսավարուհի։
Վերցնելով Յանգ Գրիր Գարսոն կեղծանունը՝ նա ճանաչում է ստացել 1955-1974 թվականներին «Ծուխ գնդացրի փողից» հեռուստասերիալում 19-ամյա Միս Քիթի անունով խորտկարանի տիրուհու դերի շնորհիվ։ 1968 թվականին Բլեյքը հրավիրվել էր արևմտյան մեծ կատարողների համերգին, որն անցկացվում էր Օկլահոմայի National Cowboy & Western Heritage Museum-ում։ Նա երրորդ հրավիրված կատարողն էր Թոմ Միքսից և Գարի Կուպերից հետո, որոնք այդ պատվին էին արժանացել 1958 և 1966 թվականներին։
Հեռուստատեսությունում տևական դերերի պատճառով Ամանդան հազվադեպ է նկարահանվել մեծ կինոյում։ Հեռուստատեսային կատակերգությունում հայտնվել է Ռեդ Սքելթոնի հետ, ինչպես նաև Hollywood Squares և Match Game 74 հանրային քննարկումների և շոու-վիկտորինաների մասնակից է։ 1957 թվականին Ամանդան նկարահանվել է «Coate of Many Colors» հեռուստասերիալում՝ Բեթի Լեյվոն Կոատի դերում։
Վերջին անգամ Ջեյմս Վուդսի և Շոն Յանգի հետ միասին էկրանին է հայտնվել 1988 թվականին «Դոպինգ» դրամայում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդան եղել է մոլի ծխող և 1977 թվականին տարել է բերանի խոռոչի վիրահատություն։ Հետագայում Բլեյքը դարձել է քաղցկեղի դեմ ամերիկյան ընկերության անդամ և 1984 թվականին դարձել է արիության համար մրցանակի դափնեկիր։
Ըստ Նյու Յորք Թայմս թերթի՝ Ամանդա Բլեյքը մահացել է 1989 թվականի օգոստոսի 16-ին ՁԻԱՀ-ի հետ կապված բարդություններից[3]։ Մահվան պատճառի մասին շփոթություն կա. Ամանդայի որոշ ընկերներ հայտնել են, որ նա մահացել է քաղցկեղից, սակայն մահվան վկայագրում նշված պատճառները բնորոշ են ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած բարդություններին։ Այս մասին ավելի ուշ հաստատել են նրա մնացած ընկերներն ու բուժող բժիշկը[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1953 | ֆ | Լիլի | Lili | Պիչ Լիպս |
1954 | ֆ | Տիկին Լեսլիի մասին | About Mrs. Leslie | Ջիլի |
1954 | ֆ | Աստղ է ծնվել | A Star Is Born | Սյուզան Էտինջեր |
1955 | ֆ | Բյուրեղապակե կոշիկ | The Glass Slipper | Բիրդենա |
1955-1975 | ս | Ծուխ գնդացրի փողից | Gunsmoke | Քեթի Ռասել |
1955-1962 | ս | Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում է | Alfred Hitchcock Presents | Քերոլ Արլենգթոն |
1956-1984 | ս | Գիշերվա շեմին | Edge of Night | բժիշկ Ջուլիան Սթենհաուեր |
1977-1986 | ս | Սիրո նավակ | The Love Boat | Նորա |
1988 | ֆ | Դոնորներ | B.O.R.N. | Ռոզի |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ կամ սերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
1959 | Էմմի | Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Ծուխ գնդացրի փողից | Առաջադրված |
1967 | Western Heritage Awards | Լավագույն հեռուստատեսային դրամա | Ծուխ գնդացրի փողից | Հաղթանակ |
1970 | Ոսկե գլոբուս | Հեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհի | Ծուխ գնդացրի փողից | Առաջադրված |
1971 | Ոսկե գլոբուս | Հեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհի | Ծուխ գնդացրի փողից | Առաջադրված |
1972 | Ոսկե գլոբուս | Հեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհի | Ծուխ գնդացրի փողից | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ «Amanda Blake Died of AIDS, Doctor Says». The New York Times. 1989 թ․ նոյեմբերի 8.
- ↑ Stark, John; Hoover, Eleanor Friends—and Her Doctor—say AIDS, Not Cancer, Killed Gunsmoke's Amanda Blake(անգլ.) // People : journal. — Mark Allen Group, 1989. — Т. 32. — № 21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Բլեյք» հոդվածին։ |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1989 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացածներ
- Բեմական կեղծանուններ