Ասատուր Կախոյան
Ասատուր Կախոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1874[1] |
Ծննդավայր | Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1937 (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական, լրագրող և պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ասատուր Ստեփանի Կախոյան (փետրվարի 17, 1874[1], Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 29, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2], կուսակցական ծածկանունը՝ Բանվոր Խեչո), հեղափոխական գործիչ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասատուր Կախոյանը ծնվել է Հաղպատ գյուղում։ Կուսակցական ծածկանունը եղել է Բանվոր Խեչո։ Եղել է Կոմկուսի անդամ 1898 թվականից։ Վաղ շրջանից մտել է հեղափոխական շարժման մեջ, գործել Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Հայաստանում։ 1898 թվականին Թիֆլիսում կազմակերպված հայ բանվորների առաջին մարքսիստական խմբի անդամ էր։ 1900 թվականի սկզբներին Կախոյանի, Հ. Փիլոսյանի, Գ. Կոզիկյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Բանվոր» ձեռագիր թերթը։
1907 թվականին Բորչալուի գավառից հայտնի բոլշևիկ հեղափոխական Միխա Ցխակայայի հետ ընտրվել է ՌՍԴԲՊ V համագումարի պատգամավոր։ Կոնսպիրացիոն նպատակներով պատվիրակները Լոնդոն են մեկնել փոքր խմբերով։ Ասատուր Կախոյանը համագումար է մեկնել և Թիֆլիս վերադարձել Իոսիֆ Ստալինի հետ։ Լոնդոնոնում Կախոյանը ծանոթացել և հանդիպումներ է ունեցել Վլադիմիր Լենինի հետ։
Աշխատակցել է «Բանվորի ձայնը», «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» բոլշևիկյան թերթերին։ Եղել է ՌԱԳԲԿ V (Լոնդոնյան) համագումարի պատգամավոր (վճռական ձայնի իրավունքով)։ Մասնակցել է Անդրկովկասում բոլշևիկյան կազմակերպությունների ստեղծմանը, ռեակցիայից հետո, հեղափոխության վերելքի տարիներին՝ այդ կազմակերպությունների վերականգնմանը։
1920 թվականին եղել է Լոռի-Փամբակի Հեղկոմի նախագահ։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո ընտրվել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) Հեղկոմի անդամ։ 1923-1926 թվականներին եղել է Վրաստանի կաշեգործների արհմիության նախագահ, 1926 թվականին՝ Հայաստանի կաշվի տրեստի կառավարիչ, 1927 թվականին՝ կաշվի միավորման Անդրկովկասյան բաժանմունքի կառավարչի տեղակալ։
Բազմիցս ընտրվել է Անդրերկրկոմի, Հայաստանի և Վրաստանի Կենտգործկոմների անդամ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում և գնդակահարվել, 1955 թվականին (հետմահու) արդարացվել։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կախոյան, Ասատուր Ստեփանի։ Հոդվածներ և հուշեր։ ՍՄԿՊ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտ, Հայկական ֆիլիալ - ՀԿՊ կենտկոմին կից պարտիայի պատմության ինստիտուտ։ «Հայպետհրատ», Երևան, 282 էջ[3]։
- Կախոյան Ասատուր։ Հիշողություններ (ընդհատակյա աշխատանքների շրջանից)։ 1892-1917։ Թիֆլիս։ տպ. «Զարյա Վոստոկա»ի, 1930[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Zarkfoundation - Ասատուր Կախոյան». zarkfoundation.com.
- ↑ Կախոյան, Ասատուր Ստեփանի (1963). Հոդվածներ և հուշեր. ՍՄԿՊ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտ, Հայկական ֆիլիալ - ՀԿՊ կենտկոմին կից պարտիայի պատմության ինստիտուտ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Կախոյան, Ասատուր (1930). Հիշողություններ (ընդհատակյա աշխատանքների շրջանից)։ 1892-1917. Թիֆլիս: տպ. «Զարյա Վոստոկա»ի.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 187)։ |
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Հաղպատ գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1937 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Կեղծանուններ
- Հայ լրագրողներ
- Հայ հեղափոխականներ
- Հեղափոխական գործիչներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Հայաստանում
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր