Առնանդամի իսլանդական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնանդամի իսլանդական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսլանդիա
ՏեղագրությունՌեյկյավիկ
ՎայրՌեյկյավիկ
ՀասցեLaugavegur 116
Հիմնադրվել է1997
Այցելուներ11 000 մարդ
Հավաքածուի չափս400[1]
Կայքphallus.is(իսլանդ.)(դան.)(գերմ.)(անգլ.)(ֆր.)(իտալ.)(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
The Icelandic Phallological Museum's sign

Առնանդամի իսլանդական թանգարան (իսլ.՝ Hið íslenzka reðasafn), բացարձակապես կաթնասունների առնանդամներին նվիրված յուրահատուկ թանգարան Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Թանգարանը հավաքում է Իսլանդիայում և այլ երկրներում տարածված բոլոր տեսակների կաթնասունների պահածոացված առնանդամները, ինչպես նաև թեմատիկայի հետ կապված արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ։ Թանգարանը ունի ավելի քան 200 ցուցադրանմուշ։ 2011 թվականի հուլիսից ցուցադրվում է նաև մարդու առնանդամը։

Թանգարանի խոշորագույն ցուցադրանմուշն է կապույտ կետի առնանդամը՝ 170 սմ երկարությամբ և 70 կգ քաշով։ Ամբողջությամբ այդ օրգանը կունենար 12 մետր երկարությունը և կքաշեր շուրջ 900-1500 կգ։ Հավաքածուի ամենափոքր ցուցադրանմուշը՝ 2 մմ երկարությամբ համստերների առնանդամի ոսկորները տեսնելու համար հարկավոր է օգտագործել խոշորացնող ապակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնանդամի իսլանդական թանգարան» հոդվածին։