Առնանդամի իսլանդական թանգարան
Առնանդամի իսլանդական թանգարան | |
---|---|
| |
Տեսակ | թանգարան |
Երկիր |
![]() |
Տեղագրություն | Ռեյկյավիկ |
Վայր | Ռեյկյավիկ |
Հասցե | Laugavegur 116 |
Հիմնադրված է | 1997 |
Այցելուներ | 11 000 |
Կոորդինատներ: 64°8′34.627″ հս․ լ. 21°54′52.571″ ամ. ե. / 64.14295194° հս․. լ. 21.91460306° ավ. ե. | |
Կայք | phallus.is |
Առնանդամի իսլանդական թանգարան (իսլ.՝ Hið íslenzka reðasafn), բացարձակապես կաթնասունների առնանդամներին նվիրված յուրահատուկ թանգարան Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Թանգարանը հավաքում է Իսլանդիայում և այլ երկրներում տարածված բոլոր տեսակների կաթնասունների պահածոացված առնանդամները, ինչպես նաև թեմատիկայի հետ կապված արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ։ Թանգարանը ունի ավելի քան 200 ցուցադրանմուշ։ 2011 թվականի հուլիսից ցուցադրվում է նաև մարդու առնանդամը:
Թանգարանի խոշորագույն ցուցադրանմուշն է կապույտ կետի առնանդամը՝ 170 սմ երկարությամբ և 70 կգ քաշով։ Ամբողջությամբ այդ օրգանը կունենար 12 մետր երկարությունը և կքաշեր շուրջ 900-1500 կգ։ Հավաքածուի ամենափոքր ցուցադրանմուշը՝ 2 մմ երկարությամբ համստերների առնանդամի ոսկորները տեսնելու համար հարկավոր է օգտագործել խոշորացնող ապակի։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Առնանդամի իսլանդական թանգարան Վիքիպահեստում |
---|