Աուն Սան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուն Սան
բիրմաներեն՝ ဗိုလ်ချုပ် အောင်ဆန်း
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1915(1915-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրNatmauk, Magway District, Magway Region, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 19, 1947(1947-07-19)[4][1][2][…] (32 տարեկան)
Մահվան վայրՅանգոն, Բրիտանական Բիրմա
ԳերեզմանMartyrs' Mausoleum
Քաղաքացիություն Մյանմա
ԿրթությունՌանգունի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինԿխին Չժի
Ծնողներմայր՝ Սուու
Զբաղեցրած պաշտոններպաշտպանության նախարար
ԿուսակցությունԱզգային ազատության հակաֆաշիստական լիգա
Պարգևներ և
մրցանակներ
Աճող արևի շքանշան
ԵրեխաներԱուն Սան Օօ և Աուն Սան Սու Չժի
Ստորագրություն
Изображение автографа
 Aung San Վիքիպահեստում

Աուն Սան (အောင်ဆန်း, փետրվարի 13, 1915(1915-02-13)[1][2][3][…], Natmauk, Magway District, Magway Region, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 19, 1947(1947-07-19)[4][1][2][…], Յանգոն, Բրիտանական Բիրմա), Բիրմայի քաղաքական գործիչ, ազգային–ազատագրական շարժման հերոս։ Ավարտել Է Ռանգունի համալսարանը (1937)։ Մասնակցել է Բիրմայի կոմկուսի ստեղծմանը (1939 թվականի օգոստոս), եղել դրա առաջին գլխավոր քարտուղարը (1939–1940Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո համագործակցել է ճապոնացիների հետ՝ փայփայելով ճապոնիայի օգնությամբ անգլիական գաղութային լուծը թոթափելու և անկախ Բիրմա ստեղծելու հույսեր։ ճապոնական զինված ուժերը Բիրմա ներխուժելուց հետո հուսախաբ է եղել և կազմակերպել հակաճապոնական Դիմադրության շարժումը։ 1944 թվականի օգոստոսից ընդհատակում ստեղծված ժողովրդական ազատության հակաֆաշիստական լիգայի պրեզիդենտն էր։ 1945 թվականի մարտին գլխավորել է Բիրմայի Ազգային բանակի հակաճապոնական ապստամբությունը։ 1947 թվականին եղել է «անցումնային կառավարության» ղեկավարը։ Սպանվել է 1947 թվականի հուլիսի 19-ին՝ նախկին վարչապետ Ու Սայի կողմնակիցների կողմից։ Բիրմայի ժողովուրդը մեծարում է նրան որպես ազգային հերոսի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 160