Աուն Սան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուն Սան
Aung San color portrait.jpg
Ծնվել է փետրվարի 13, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:13|2|0}})[1]
Ծննդավայր Natmauk, Magway District, Մյանմա
Մահացել է հուլիսի 19, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:19|2|0}})[2][1] (32 տարեկանում)
Մահվան վայր Յանգոն, Մյանմա
Քաղաքացիություն Flag of Myanmar.svg Մյանմա
Կրթություն Ռանգունի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և զինծառայող
Ծնողներ մայր՝ Սուու
Քաղաքական կուսակցություն Ազգային ազատության հակաֆաշիստական լիգա
Երեխաներ Աուն Սան Սու Չժի և Աուն Սան Օօ
Ստորագրություն
Aung San Signature.svg
Aung San Վիքիպահեստում

Աուն Սան (အောင်ဆန်း, Փետրվար 13, 1915, Նամաուհուլիսի 19, 1947, Ռանգուն), Բիրմայի քաղաքական գործիչ, ազգային–ազատագրական շարժման հերոս։ Ավարտել Է Ռանգունի համալսարանը (1937)։ Մասնակցել է Բիրմայի կոմկուսի ստեղծմանը (1939օգոստոս), եղել դրա առաջին գլխավոր քարտուղարը (1939–1940Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո համագործակցել է ճապոնացիների հետ՝ փայփայելով ճապոնիայի օգնությամբ անգլիական գաղութային լուծը թոթափելու և անկախ Բիրմա ստեղծելու հույսեր։ ճապոնական զինված ուժերը Բիրմա ներխուժելուց հետո հուսախաբ է եղել և կազմակերպել հակաճապոնական Դիմադրության շարժումը։ 1944-ի օգոստոսից ընդհատակում ստեղծված ժողովրդական ազատության հակաֆաշիստական լիգայի պրեզիդենտն էր։ 1945-ի մարտին գլխավորել է Բիրմայի Ազգային բանակի հակաճապոնական ապստամբությունը։ 1947-ին եղել է «անցումնային կառավարության» ղեկավարը։ Սպանվել է 1947 թվականի հուլիսի 19-ին՝ նախկին վարչապետ Ու Սայի կողմնակիցների կողմից։ Բիրմայի ժողովուրդը մեծարում է նրան որպես ազգային հերոսի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png