Անտոնիա Ռուֆինա Մեյմոն Խիմենեսը ծնվել է 1881 թվականին Մադրիդում։ Ընտանիքը եղել է Արագոնից։ Որպես ուսուցիչ աշխատել է Սարագոսայի «Escuela Normal Femenina»: Ամուսնացել է անարխիստ, պրոֆեսոր Լորենցո Լագաունի հետ։ Մարոկկոյում պատերազմին ընդդեմ ազգային կոմիտեին անդամագրվելու համար Թերեզա Կլարամանտի և Խոսեֆա Լոպեսի հետ հետապնդվել և դատապարտվել է։ Այդ տարիներին տարբեր անարխիստական ամսագրերում, այդ թվում՝ «La Enseñanza Moderna» (Ժամանակակից կրթություն) և «Cultura y Acción» (Մշակույթ և աշխատանք) տպագրել է իր առաջին հոդվածները։ 1911 թվականին զույգին աքսորել են Բորդո։ Ամուսնու մահից երկու տարի հետո Անտոնիան համաներում է ստացել։ Հայրենիք վերադառնալով՝ ամբողջ երկրում հանդես է եկել հանրահավաքներում և որպես ուսուցիչ աշխատել Բարսելոնայի, Սան Ֆելիու դե Գիշոլսյի, Էլդայի և Բենյախանի դպրոցներում։ Իսպանիայում ղեկավարելով նատուրիստական շարժումը՝ մասնակցել և նախագահել է այդ իդեալների համագումարները Բիլբաոյում և Մալագայում։ Իսպանիայի երկրորդ հանրապետության հռչակումից հետո բնակվել է Բենյախայում, Confederación Nacional del Trabajo-ի համար կազմակերպել է հանրահավաքներ, իր սեփական տանը ձևավորել է դպրոց, մշակել ինտենսիվ սոցիալական ծրագիր կարիքավորների համար։ 1932 թվականին տպագրել է «Estudios Racionalistas», որտեղ նա ներկայացրել է մանուկների կրթության վերաբերյալ իր մտքերն անկախ սոցիալական խավից։ Իսպանական քաղաքացիական պատերազմի վերջում դատապարտվել է և մինչև 1944 թվականն ազատազրկվել։ Երկու տարի հետո մեկ տարով կրկին դատապարտվել է։ Առողջության վատթարացման պատճառով վերադարձել է Բանյախանի իր տուն և մասնավոր դասեր տվել։ Մահացել է տեղական հիվանդանոցում 1959 թվականի դեկտեմբերի 20-ին[1][2]։