Անտոնիա Մեյմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիա Մեյմոն
Ծնվել էհուլիսի 18, 1881(1881-07-18)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 20, 1959(1959-12-20) (78 տարեկան)
Մահվան վայրBeniaján, Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունարհմիութենական գործիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և անարխիստ
ԱնդամությունCNT

Անտոնիա Ռուֆինա Մեյմոն Խիմենես (իսպ.՝ Antonia Rufina Maymón Giménez, հուլիսի 18, 1881(1881-07-18), Մադրիդ, Իսպանիա - դեկտեմբերի 20, 1959(1959-12-20), Beniaján, Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի ռացիոնալիստ մանկավարժ, անարխիստ, ֆեմինիստ, ով տարբեր թեմաներով գրքեր է տպագրել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիա Ռուֆինա Մեյմոն Խիմենեսը ծնվել է 1881 թվականին Մադրիդում։ Ընտանիքը եղել է Արագոնից։ Որպես ուսուցիչ աշխատել է Սարագոսայի «Escuela Normal Femenina»: Ամուսնացել է անարխիստ, պրոֆեսոր Լորենցո Լագաունի հետ։ Մարոկկոյում պատերազմին ընդդեմ ազգային կոմիտեին անդամագրվելու համար Թերեզա Կլարամանտի և Խոսեֆա Լոպեսի հետ հետապնդվել և դատապարտվել է։ Այդ տարիներին տարբեր անարխիստական ամսագրերում, այդ թվում՝ «La Enseñanza Moderna» (Ժամանակակից կրթություն) և «Cultura y Acción» (Մշակույթ և աշխատանք) տպագրել է իր առաջին հոդվածները։ 1911 թվականին զույգին աքսորել են Բորդո։ Ամուսնու մահից երկու տարի հետո Անտոնիան համաներում է ստացել։ Հայրենիք վերադառնալով՝ ամբողջ երկրում հանդես է եկել հանրահավաքներում և որպես ուսուցիչ աշխատել Բարսելոնայի, Սան Ֆելիու դե Գիշոլսյի, Էլդայի և Բենյախանի դպրոցներում։ Իսպանիայում ղեկավարելով նատուրիստական շարժումը՝ մասնակցել և նախագահել է այդ իդեալների համագումարները Բիլբաոյում և Մալագայում։ Իսպանիայի երկրորդ հանրապետության հռչակումից հետո բնակվել է Բենյախայում, Confederación Nacional del Trabajo-ի համար կազմակերպել է հանրահավաքներ, իր սեփական տանը ձևավորել է դպրոց, մշակել ինտենսիվ սոցիալական ծրագիր կարիքավորների համար։ 1932 թվականին տպագրել է «Estudios Racionalistas», որտեղ նա ներկայացրել է մանուկների կրթության վերաբերյալ իր մտքերն անկախ սոցիալական խավից։ Իսպանական քաղաքացիական պատերազմի վերջում դատապարտվել է և մինչև 1944 թվականն ազատազրկվել։ Երկու տարի հետո մեկ տարով կրկին դատապարտվել է։ Առողջության վատթարացման պատճառով վերադարձել է Բանյախանի իր տուն և մասնավոր դասեր տվել։ Մահացել է տեղական հիվանդանոցում 1959 թվականի դեկտեմբերի 20-ին[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anarquismo y naturismo (1925)
  • Hacia el ideal (1927)
  • Amamos (1932), with others
  • Humanidad libre. Esbozo racionalista

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Madre (1925)
  • La perla (1927)
  • El hijo del camino (1931)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Antonia Maymón». biblioromance.es (Spanish). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Iturbe, 1974, էջ 82

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]