Անտոնի Չորտեկ
Անտոնի Չորտեկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լեհ.՝ Antoni Czortek |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1915[1] |
Ծննդավայր՝ | Buśnia, Gmina Warlubie, Świecie County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Մահվան ամսաթիվ՝ | հունվարի 15, 2004 |
Մահվան վայր՝ | Ռադոմ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Անտոնի Չորտեկ (լեհերեն՝ Antoni "Kajtek" Czortek, 1915[1], Buśnia, Gmina Warlubie, Świecie County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հունվարի 15, 2004, Ռադոմ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[2]), լեհ բռնցքամարտիկ, Լեհաստանի բազմակի նախկին չեմպիոն, լեհական բռնցքամարտի լեգենդներից մեկը։ Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 1939 թվականի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ, մինչ այդ իրավունք էր նվաճել և մասնակցել է 1936 թվականին Բեռլինում կայացած ամառային օլիմպիական խաղերին[3]։ Լայն ճանաչման ու համբավի է արժանացել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում հանուն իր կյանքի փրկության մղած հերոսական պայքարի շնորհիվ։
Մարզական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզաշխարհում Չորտեկն իր առաջին քայլերը կատարել է՝ մասնակցելով GKS Grudziąz ակումբի բռնցքամարտի խմբակի պարապմունքներին։ Կարճ ժամանակ անց աչքի է ընկել իր օժտվածության շնորհիվ և հրավիրվել է Լեհաստանի մայրաքաղաքի Skoda Varsovie մարզական ակումբ, որի կազմում հանդես գալով՝ 1930-ական թվականներին մարզական մի շարք նվաճումների է հասել[2]։
Փշալարերի ետևում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Չորտեկը մասնակցել է Լեհաստանի պաշտպանության համար մղված մարտերին, պարտությունից հետո, թաքնվելով Անտոնի Կամինսկի կեղծանվան տակ, ապրել Վարշավայում[4]։ Խույս տալով գեստապոյի հետապնդումներից՝ ընտանիքով տեղափոխվել է Գրոյց քաղաքի մերձակայքում գտնվող մի գյուղ։ Ոտքից վիրավոր էր (գերմանացի պարեկները վիրավորել էին նրան, և կաղությունը պահպանվել է մինչև կյանքի վերջը), դրա պատճառով էլ կասկածել են, կալանավորել, նետել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար։ Այստեղ էսէսականները հարկադրել են, որ մասնակցի բռնցքամարտի մրցումների[5] ·[6]: Պայմանը մեկն էր. պարտվելու դեպքում պետք է ենթարկվեր մահապատժի։ Հյուծված, վիրավոր Անտոնի Չորտեկը տասնհինգ մարտ է անցկացրել, այն էլ՝ մեծ մասամբ իրենից զգալիորոն ծանր, ուժեղ բռնցքամարտիկների դեմ, մշտապես՝ հոգեբանական ու ֆիզիկական ահավոր ճնշման տակ (հատկապես՝ մարտերից մեկում, երբ ստիպված էր հաղթել իր էսէսական մրցակցին) և կամքի ահռելի ուժ, կյանքի անսահման սեր դսևորելով՝ անչափ դժվարին հաղթանակներ է տարել։ 1944 թվականին Չորտեկին տեղափոխել են Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ մնացել է մինչև 1945 թվականի գարնանը տեղի ունեցած ազատագրումը։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ետպատերազմյան առաջին իսկ ամիսներից Չորտեկը վերսկսել է մարզական գործունեությունը, բռնցքամարտի Լեհաստանի 1948 թվականի առաջնությունում արժանացել արծաթե մեդալի, հաջորդ տարում նվաճել հայրենի երկրի չեմպիոնի տիտղոսը, սակայն հետագայում անհայտ մի մարզիկից պարտություն կրելուց հետո հեռացել է մայրաքաղաքից, բնակություն հաստատել Ռադոմում[7]։ Մարզական կարիերան ավարտելով՝ 1949 թվականի կեսերից անցել է մարզչական աշխատանքի, իր հարուստ փորձը փոխանցել բազմաթիվ երիտասարդների, այդ թվում՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Կազիմեժ Պաժձյորին։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնի Չորտեկի կյանքի դրամատիկ դրվագներն են ընկած 1979 թվականին կինոռեժիսոր Պյոտր Անդրեևի նկարահանած Klincz ֆիլմի հիմքում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե մեդալ կիսաթեթև քաշային կարգում՝ սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում. 1939 թ., Դուբլին
Բռնցքամարտի Լեհաստանի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե մեդալ թեթևագույն քաշային կարգում - 1934 թ.
- Արծաթե մեդալ թեթևագույն քաշային կարգում - 1935 թ.
- Բրոնզե մեդալ թեթև քաշային կարգում - 1936 թ.
- Ոսկե մեդալներ կիսաթեթև քաշային կարգում - 1938 և 1939 թթ.
- Արծաթե մեդալ կիսաթեթև քաշային կարգում - 1948 թ.
- Ոսկե մեդալ թեթև քաշային կարգում - 1949 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sports-Reference.com
- ↑ 2,0 2,1 (Ֆրանսերեն) Championnats d'Europe de boxe amateur 1939 (les-sports.info)
- ↑ |url=https://www.sports-reference.com/olympics/countries/POL/summer/1936/ Արխիվացված 2020-04-17 Wayback Machine |titre=Poland at the 1936 Berlin Summer Games |date=11 Janvier 2015 |work=sports-reference.com}}
- ↑ Czortek, Antoni Արխիվացված 2004-04-16 Wayback Machine, 2004-01-19
- ↑ James Anthony Mangan, Sport in Europe: politics, class, gender, Routledge, 1999, 0-7146-4946-5, Google Print, P.
- ↑ Wojciech Lipoński Europejski charakter sportu
- ↑ Którzy odeszli, sport.pl, 2004-10-29