Կազիմեժ Պաժձյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կազիմեժ Պաժձյոր
Kazimierz Pazdzior.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 4, 1935(1935-03-04)
Ծննդավայր՝Ռադոմ, Լեհաստան
Մահվան ամսաթիվ՝հունիսի 24, 2010(2010-06-24)[1] (75 տարեկան)
Մահվան վայր՝Վրոցլավ, Լեհաստան

Կազիմեժ Պաժձյոր (լեհերեն՝ Kazimierz Sylwester Paździor, մարտի 4, 1935(1935-03-04), Ռադոմ, Լեհաստան - հունիսի 24, 2010(2010-06-24)[1], Վրոցլավ, Լեհաստան), լեհ թեթևքաշային բռնցքամարտիկ։ 1956 թվականին նվաճել է Լեհաստանի գավաթը, 1957-ին դարձել հայրենի երկրի բռնցքամարտի առաջնության արծաթե մեդալակիր, այդ նույն տարում հռչակվել սիրողական բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ՝ 1958 և 1960 թվականներին արժանացել է Լեհաստանի չեմպիոնի ոսկե մեդալին։ Մարզական իր կարիերայի ընթացքում ամենամեծ հաջողությանը հասել է 1960 թվականին նվաճելով ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը (եզրափակիչ մենամարտում 4:1 հաշվով հաղթել է իտալացի անվանի մարզիկ Սանդրո Լոպոպոլոյին)։ Օլիմպիական չեմպիոնին մարզել է նաև լեհական բռնցքամարտի լեգենդներից մեկը՝ Անտոնի Չորտեկը։ 1961 թվականին Պաժձյորն ավարտել է մարզական կարիերան՝ իր հաշվեկշռում ունենալով 194 մենամարտ, որոնցից 179-ում հաղթանակ է տարել, 3-ն ավարտել է ոչ-ոքի և 12-ում պարտություն է կրել[2]։

1969 թվականին հեռակա կարգով ավարտելով Վարշավայի պլանավորման և վիճակագրության գլխավոր դպրոցը (ներկայումս՝ Վարշավայի տնտեսագիտական դպրոց)՝ Պաժձյորը մագիստրոսի աստիճան է ստացել[3] և աշխատել է հայրենի Ռադոմ քաղաքի մետաղամշակման գործարաններից մեկում՝ որպես տնտեսագետ։

Մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո Պաժձյորն ընդունվել է Վարշավայի սպորտի ինստիտուտ, 1972 թվականին ավարտել է այն և երկար տարիներ աշխատել որպես բռնցքամարտի մարզիչ[2]։ Գնահատելով նրա ներդրած զգալի ավանդը լեհական սպորտի զարգացման գործում՝ 1990 թվականին նրան շնորհել են անվանի մարզական մեկնաբան, բռնցքամարտի մեծ սիրահար և գիտակ Ալեքսանդր Ռեկշայի անվան մրցանակ[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zbigniew Puszko – Kazimierz Paździor, filozof ringu od A do Z, Radom 2003
  2. Bogdan Tuszyński – Polscy olimpijczycy XX wieku, Wrocław 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Zmarł Kazimierz Paździor. Mistrz olimpijski z Rzymu
  2. 2,0 2,1 Kazimierz Paździor. sports-reference.com
  3. «Olimpijczycy: Paździor Kazimierz Sylwester»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-04-ին։ Վերցված է 2020-09-09 
  4. Aleksander Reksza Boxing Award. Bokser.org (13 November 2009). Retrieved on 2016-03-31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]