Jump to content

Անու Տալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անու Տալի
Ծնվել էհունիսի 18, 1972(1972-06-18)[1] (52 տարեկան)
Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Էստոնիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունՏալլինի երաժշտական ավագ դպրոց
ԱմուսինHendrik Agur?
 Anu Tali Վիքիպահեստում

Անի Տալի (էստ․՝ Anu Tali, հունիսի 18, 1972(1972-06-18)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), էստոնացի դիրիժոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Տալլինի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ 1995 թվականից դիրիժորություն է ուսանել Սիբելիուս ակադեմիայում Յորմա Պանուլայի մոտ, ապա սովորել է Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայում (այդ թվում Ռոման Մատսովի մոտ), և վերջապես 1998-2000 թվականներին ավարտել է իր երաժշտական կրթությունը Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում Իլյա Մուսինի և Լեոնիդ Կորչմարի ղեկավարությամբ։

1997 թվականին Տալին հիմնադրել է Էստոնա-ֆիննական սիմֆոնիկ երաժշտական նվագախումբը (էստ․՝ Eesti-Soome Sümfooniaorkester), որը հետագայում ընդլայնվել է՝ ընդհանուր 15 երկրներից երաժիշտներ հրավիրելով և անվանափոխվելով Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբ։ Խումբն ամեն տարի հինգ համերգ է տալիս և մինչև այժմ ձայնագրել է երկու սկավառակ, որոնցից առաջինը 2002 թվականին իր մեջ ներառել է Վելմո Տորմիսի «Օվկիանոս» և «Կարապի թռիչքը» նվագախմբային շարանվագների առաջնելույթները։ Երկրորդ ալբոմը ներառել է Յան Սիբելիուսի, Սերգեյ Ռախմանինովի, Էրկի Սվեն Տյույուրի երաժշտական ստեղծագործությունները։ Նվագախմբի տնօրենը դիրիժորի երկվորյակ քույր Կադրի Տալին է։

2004 թվականին արժանացել է Մշակույթի երիտասարդ գործչի էստոնական մրցանակին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135277523 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անու Տալի» հոդվածին։