Աննա Քիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Քիմ
Ծնվել էսեպտեմբերի 10, 1977(1977-09-10)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրԴեջոն, Հարավային Կորեա
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներFrozen Time?
Պարգևներ
Կայքannakim.at
 Anna Kim Վիքիպահեստում

Աննա Քիմ (գերմ.՝ Anna Kim, սեպտեմբերի 10, 1977(1977-09-10)[1][2], Դեջոն, Հարավային Կորեա), ավստրիացի գրող։ Ծագումով կորեացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Քիմը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 10-ին Դեջոնում (Հարավային Կորեա1978 թվականին տեղափոխվել է Գերմանիա։ 1978-1983 թվականներին ապրել է Բրաունշվայգում և Գիսենում, իսկ 1983 թվականից՝ Վիեննայում։ 1995 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարան, որն ավարտել է 2000 թվականին՝ փիլիսոփայության և թատերագետի մագիստրոսի աստիճանով։ 2001 թվականին պաշտպանել է դիսերտացիա հասարակագիտությունից։ 2000-2002 թվականներին ապրել է Լոնդոնում և Քեմբրիջում, որից հետո վերադարձել է Վիեննա։

Աննա Քիմը արձակ և բանաստեղծական մի շարք երկերի հեղինակ է։ 1999 թվականից հրատարակվում է տարբեր ամսագրերում, որոնցից են Manuskripte-ը, Zwischenwelt-ը և VOLLTEXT-ը։ 2004 թվականին հրատարկվել է Քիմի առաջին գիրքը։

2000 թվականին դարձել է Գրացի գրողների միության անդամ (Grazer Autorenversammlung)։ 2004 թվականին ստացել է Վիեննայի հեղինակային կրթաթոշակ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Bilderspur, պատմվածք (2004)
  • Das Sinken ein Bückflug, բանաստեղծություններ (2006)
  • Die gefrorene Zeit, վեպ (2008, անգլերեն է թարգմանվել 2010 թվականին)
  • Invasionen des Privaten (2011)
  • Die Form der Erinnerung=Figure du souvenir, նովելներ (2011, թարգմանվել է գերմաներենով և ֆրանսերենով)
  • Anatomie einer Nacht, վեպ (2012, անգլերեն է թարգմանվել 2013 թվականին)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քիմ» հոդվածին։