Աննա Մոլկա Ահմեդ
Աննա Մոլկա Ահմեդ ուրդու՝ اینا مولکا احمد | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 20, 1994[1][3][5] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լահոր, Պակիստան |
Քաղաքացիություն | Պակիստան և Բրիտանական Հնդկաստան |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | նկարչուհի և ուսուցչուհի |
Թեմաներ | գեղանկար և ուսուցիչ |
Աննա Մոլկա Ահմեդ (ուրդու՝ اینا مولکا احمد, օգոստոսի 13, 1917[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 20, 1994[1][3][5], Լահոր, Պակիստան), պակիստանցի նկարչուհի, Փենջաբի համալսարանի արվեստի պրոֆեսոր[6], նախագահական մրցանակի դափնեկիր (1979), Տամգա-և-Իմտիազի քաղաքացիական աստիճանի շքանշանի ասպետ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդյան անունը՝ Մոլլի Բրիդգեր, ծնվել է 1917 թվականին Լոնդոնում, հրեական ընտանիքում։ Մայրը ծագումով Լեհաստանից էր, հայրը՝ Ռուսաստանից։ Գեղանկարչություն, քանդակագործություն և դիզայն ուսումնասիրել է Սուրբ Մարտինի քոլեջում։ Ուսումնառության համար կրթաթոշակ է ստացել Գեղարվեստի թագավորական ակադեմիայից։
1935 թվականին, 18 տարեկան հասակում, ամուսնանում է պակիստանցի ուսանող Շեյխ Ահմադի հետ և ընդունում իսլամ։ Ուսումն ավարտելուց հետո 1939 թվականի հոկտեմբերին տեղափոխվում է Պակիստան։ 1940 թվականից բնակվել է Լահորում։ Չնայած 1951 թվականին ամուսնալուծվել է, շարունակել է մնալ Պակիստանում։
1940 թվականին, Աննա Մոլկայի ջանքերով Փենջաբի համալսարանում բացվում է գեղեցիկ արվեստների բաժին (այժմ՝ Գեղարվեստի և դիզայնի քոլեջ) Պակիստանում առաջին նմանատիպ հաստատությունը, որն ընդունում է կանանց։ Այդ դպրոցն ամբողջ Պակիստանում արագորեն դառնում է գեղարվեստի ուսուցման կենտրոն։ Պրոֆեսոր Ահմեդի աշակերտներից են եղել Կոլին Դավիդը, Շաուքաթ Մահմուդը, Աբրար Թերմիզին, Գուլյամ Ռասուլը, Շահնավ ազ-Զայիդը, Ջավեդ Իգբալը և այլ նշանավոր նկարիչներ։ Քոլեջի համար կարողանում է ստանալ բակալավրի և մագիստրոսի թոշակի նշանակման արտոնագիր։ Գրել է նաև բանաստեղծություններ։
Մահացել է 1994 թվականի ապրիլի 21-ին Լահորում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տամգի-և-Իմտիազի շքանշան (1963)[7]
- 1979 թվականի նախագահական մրցանակ
- Կուադ-Է-Ազամի մրցանակ (1982)
- Խուդեյա-տուլ-Կուբրայի մրցանակ (1983)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ Շոյխ Ահմեդ, նկարիչ (ամուսնալուծվել են 1951 թվականին)
- Դուստրեր՝ Թահիրա Այազ, Զարա Դավիդ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականի օգոստոսի 14-ին Պակիստանի փոստային վարչությունը թողարկել է Անե Մոլկե Ահմեդին նվիրված նամականիշ։ 4 ռուփի անվանական արժեքով նամականիշը պակիստանյան նկարիչներին նվիրված 10 դրոշմանիշերի շարքից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 Anna Molka Ahmed
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Anna Molka Ahmed — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Artnet — 1998.
- ↑ «The First Female Painter of Pakistan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 7,0 7,1 Աննա Մոլկա Ահմեդ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Remembering Anna Molka Ahmed Արխիվացված 2016-01-10 Wayback Machine
- Ana Molka Ahmed — the first woman painter of Pakistan