Անիտա Էկբերգ
Անիտա Էկբերգ շվեդ.՝ Anita Ekberg | |
---|---|
Էկբերգը 1956 թվականին | |
Հասակը | 169 սմ[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1931[2][3][4][…] |
Ծննդավայր | Մալմյո[2] |
Մահացել է | հունվարի 11, 2015[2][4][5][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ռոկա-դի-Պապա, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[2] |
Գերեզման | Skanör old cemetery[6] |
Կրթություն | Malmö Borgarskola? և Q89903266? |
Քաղաքացիություն | Շվեդիա Իտալիա |
Ազգություն | Շվեդ |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | ֆոտոմոդել, կինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ակտիվ շրջան | 1953–2002 |
Ընտրանի | Քաղցր կյանք Պատերազմ և խաղաղություն Բոկաչչո 70 |
Ծնողներ | հայր՝ Գուստավ Ֆրեդրիկ Էկբերգ[6] |
Ամուսին(ներ) | Էնթոնի Սթիլ (1956–59) Ռիկ վան Նուտտեր (1963–75) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անիտա Էկբերգ՝ Վիքիպահեստ | |
Քերստին Անիտա Մարիաննե Էկբերգ[7](շվեդ.՝ Kerstin Anita Marianne Ekberg, սեպտեմբերի 29, 1931[2][3][4][…], Մալմյո[2] - հունվարի 11, 2015[2][4][5][…], Ռոկա-դի-Պապա, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[2]), շվեդ դերասանուհի և մոդել։ Հանդիսատեսին առավել հայտնի է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմից։ Համարվել է 1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի սեքս-խորհրդանիշերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Շվեդիայի Մալմո քաղաքում։ Եղել է ութ երեխաներից բաղկացած ընտանիքի վեցերորդ զավակը։ Դեռահաս տարիներին զբաղվել է մոդելի կարիերայով։ Մոր հորդորմամբ 1950 թվականին մասնակցում է «Միսս Մալմո» գեղեցկության մրցույթին, որտեղ գրավում է առաջին տեղը։ Տարածաշրջանային հաղթանակից հետո Էկբերգն հաղթանակ է տանում նաև «Միսս Շվեդիա» գեղեցկության մրցույթում, որից հետո մեկնում է Միացյալ Նահանգներ և ներկայացնում Շվեդիան «Միսս տիեզերքում»։ Մրցույթի եզրափակիչ վեցյակում հայտնվելուց հետո, Էկբերգը դերասանական պայմանագիր է կնքում «Universal Studios»-ի հետ՝ մերժելով Հովարդ Հյուզի «RKO» ստուդիայի կողմից առաջարկված պայմանագիրը։ Սկզբնապես Էկբերգի դերակատարումները խիստ էպիզոդիկ էին և մեծածավալ դերասանական խաղ չէին պահանջում։ Էկբերգն առաջին անգամ նկարահանվեց ռեժիսոր Ուիլյամ Ուելմանի «Արյունոտ նրբանցքը» կինոժապավենում 1955 թվականին։ Նրա շռայլ տաղանդը հաստատված է Կինգ Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» (1956), Ջոն Գիլինգի «Միջազգային ոստիկանություն» (1958), Ռոբերտ Օլդրիջի «Չորսը Տեխասի համար» (1964), Ֆրենկ Տաշլինի «Այբբենական սպանությունները (1966), Լուիջի Սկատիի «Ապակե սֆինքս» (1967), Լուչիանո Սալչեի «Ինչպես սովորեցի սիրել կանանց» (1972) և այլ կինոնկարներում։ Համառ, չընկճվող, իր ուժերին հավատացող դերասանուհին արտասովոր զարգացում ունեցավ՝ միայն մեկ տարում 1957 թվականին նկարահանվեց վեց տարբեր ռեժիսորների կինոնկարներում, ինչպես՝ Տերենս Յանգի «Քաջ Զարակը», Գերդ Օսվալդի «Երկուսով Փարիզում», Ռոբերտ Բրանդի «Միմիայն խարտյաշները», Ջոն Ֆարոուի «Ոչնչությունից խույս տվողները» և այլն։ Հոլիվուդում հինգ տարին անցկացնելուց հետո Էկբերգը տեղափոխվում է Հռոմ և բեկումնային դեր ստանում նշանավոր կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» (1960) ֆիլմում։ Հաջորդ 10 տարիներն Էկբերգն անցկացնում է Իտալիայում՝ նկարահանվելով շուրջ 20 ֆիլմում։ 70-ական թվականներին Էկբերգը համեմատաբար քիչ կինոնկարներում է նկարահանվում, սակայն 1987 թվականին կրկին համգործակցում է Ֆելլինիի հետ՝ նկարահանվելով «Հարցազրույց» ֆիլմում։
Շուրջ 50 տարին կինոասպարեզում մնալուց հետո 2002 թվականին Էկբերգը որոշում է հեռանալ դերասանական կարիերայից։
2011 թվականի դեկտեմբերին զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են այն մասին, որ 80-ամյա Էկբերգը գտնվում է «ծայրահեղ աղքատ վիճակում»[8]։ Կոտրված ազդրի պատճառով երեք ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Էկբերգը պարզել էր, որ տունն ամբողջովին կողոպտվել էր, հափշտակվել էին կահույքն ու զարդերը, իսկ նրան պատկանող վիլլան մեծապես վնասվել հրդեհի պատճառով։ Էկբերգն օգնության հայտ է ներկայացնում «Ֆելինի հիմնադրամին», սակայն տվյալ կազմակերպությունը նույնպես ծանր ֆինանսական դրության մեջ էր գտնվում։
Շարունակական հիվանդությունների բարդությունների պատճառով Էկբերգը մահանում է 2015 թվականի հունվարի 11-ին՝ 83 տարեկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կենսագրությունը IMDb.com կայքում»(անգլ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.repubblica.it/spettacoli/cinema/2015/01/11/news/morta_anita_ekberg-104708316/
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 アニタ・エクバーグさんが死去 女優 (яп.) — 日本経済新聞社, 2015.
- ↑ 6,0 6,1 6,2 Kerstin Anita Marianne Ekberg1931-09-29 — 2015-01-11Skådespelare, fotomodell
- ↑ «Անիտա Էկբերգ». «Նյու Յորք թայմս». Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
- ↑ ««Քաղցր կյանք» ֆիլմի գեղեցկուհի օգնություն է հայցում». «Զի նյուզ». Հնդկաստան. 2011 թ․ դեկտեմբերի 23.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը IMDb.com կայքում(անգլ.)
- Էջը Allmovie.com կայքում(անգլ.)
- Էջը TV.com կայքում Արխիվացված 2008-12-27 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Էկբերգ» հոդվածին։ |
|