Անժել Էտունդի Էսամբա (անգլ.՝ Angèle Etoundi Essamba, 1962[1], Դուալա), կամերունցի ֆոտոլրագրող, ապրում և աշխատում է Ամստերդամում։ Առավել հայտնի է իր սև ու սպիտակ լուսանկարներով։ Լուսանկարներում հիմնականում գերակշռում են աֆրիկացի կանանք` որպես սուբյեկտներ։ Էսամբան ունեցել է ավելի քան 200 ցուցահանդես աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև` նրա աշխատանքները հրատարակվել են տարբեր ամսագրերում և թերթերում[2]։
Անժել Էտունդի Էսամբան ծնվել է 1963 թվականին և մեծացել է Յաունդեում[3]։
Տասը տարեկանում տեղափոխվել է Փարիզ։ Դասեր է անցել Հաագայի Հոլանդական պրոֆեսիոնալ լուսանկարչական դպրոցում։ Հետագայում տեղափոխվել է Ամստերդամ (Նիդերլանդներ), որտեղ 1982 թվականին սկսել է սովորել Nederlandse Fotovak դպրոցում (Հոլանդական պրոֆեսիոնալ լուսանկարչական դպրոց)[4] Essamba attended the Lyceum in Paris, where she studied philosophy, dance, and photography.[5]:
Էսսաամբայի հիմնական աշխատանքները կենտրոնացած են սև ու սպիտակ լուսանկարչության վրա։ Նրա առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1984 թվականին, Ամստերդամի Gallerie Art Collective պատկերասրահում։ Նրա սև ու սպիտակ լուսանկարների «Սպիտակ գիծ» շարքը 1996 թվականին Նանտում կայացած Festival des Trois Continents փառատոնում արժանացել է Prix Spécial Afrique մրցանակի։ Նա ցանկանում է, որ իր աշխատանքները քննարկում առաջացնեն մարդկանց ու մշակույթների միջև։ Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են կրում իր աֆրիկյան ծագումից, ինչպես նաև` նրա բազմազան մշակութային միջավայրից[4]։ Պատկերելով իր անձնական փորձն ու պատմությունը, մշակույթը, միջավայրի ազդեցությունները` Էսամբայի լուսանկարները տեխնիկան համադրում են մեծ զգացմունքայնության հետ[4]։ Նա իր աշխատանքները ցուցադրել է Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և ԱՄՆ-ում կայացած մի շարք ցուցահանդեսներում[6], որոնցից են Հավանայի բիենալեն (1994), Վենետիկի Բիենալեն (1994), յոհանեսբուրգի Բիենալեն (1995), Երեք մայրցամաքների փառատոնը (1996).[4]
Էսեմբան մեծ հետաքրքրությամբ է ներկայացնում սևամորթ կանանց լուսանկարներ, և իր մատուցման ձևով մարդահրավեր է նետում աֆրիկացի կանանց պատկերելու եվրոպակենտրոն մոտեցմանը։ Նրա աշխատանքները մարմնավորում են խորհրդավորություն և էրոտիզմ` պատկերելով բարձր զգացմունքայնությամբ կանանց մարմիններ[7]։