Jump to content

Անդրեյ Ռուբանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ռուբանով
Ծնվել էհուլիսի 25, 1969(1969-07-25)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՈւզունովո (գյուղ, Սերեբրյանո-Պրուդսկի շրջան), Ռուսաստան
Մասնագիտությունլրագրող, արձակագիր, քաղաքական գործիչ, կինոսցենարիստ, գրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերգիտական ֆանտաստիկա և Հակամշակույթ
 Andrei Rubanov Վիքիպահեստում

Անդրեյ Վիկտորովիչ Ռուբանով (ռուս.՝ Андре́й Ви́кторович Руба́нов, հուլիսի 25, 1969(1969-07-25)[1], Ուզունովո (գյուղ, Սերեբրյանո-Պրուդսկի շրջան), Ռուսաստան), ռուս արձակագիր, սցենարիստ, լրագրող, ձեռնարկատեր։ Առավել հայտնի է որպես ինքնակենսագրական արձակի կամ «նոր ռեալիզմի» ժանրի գրքերի հեղինակ։ Նաև թողարկել է մի քանի գիտաֆանտաստիկ վեպեր բիոպանկ ժանրի մեջ։ Դուրս է եկել «АБС-մրցանակի» (Արկադի և Բորիս Ստրուգացկիների անվան միջազգային մրցանակ) եզրափակիչ, «Քլորոֆիլիա» (2010) և «Կենդանի երկիր» (2011) վեպերի համար, ընդգրկվել է «Մեծ գիրք» գրական մրցանակի մասնակիցների կարճ ցուցակում, «Ազգային բեսթսելեր» գրական մրցանակի կիսաեզրափակչի քառակի մասնակից։ 2017 թվականին արժանացել է «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակի «Ժամանակակից ռուսական արձակ» անվանակարգում «Հայրենասեր» վեպի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Ռուբանովը ծնվել և մանկությունն անցկացրել է Մոսկվայի մարզի Սերեբրյանո-Պրուդսկի շրջանի Ուզունովո գյուղում։ 1982-1991 թվականներին բնակվել է Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։ 1987-1989 թվականներին ծառայել է ՀՕՊ զորքերում։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Աշխատել է որպես բազմատիրաժ թերթի թղթակից, շինարար, բանվոր, վարորդ, թիկնապահ և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 1996 թվականին կալանավորվել է խարդախության մեղադրանքով, 1999 թվականին լիովին արդարացվել է։ 1999-2000 թվականներին բնակվել է Չեչնիայում, որտեղ աշխատել է որպես Չեչնիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության կառավարության լիազոր ներկայացուցչի առաջին տեղակալի մամուլի քարտուղար։ 2001 թվականից նորից սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ամուսնացած է, ունի մեկ որդի, որը ծնվել է 1995 թվականին։ Բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում։

2005 թվականին թողարկել է իր առաջին գիրքը`«Տնկեք և կաճի» վեպը, որը հիմնականում ինքնակենսագրական է և պատմում է իննսունական թվականներին ապօրինի գործունեությամբ զբաղվող բանկիրի կյանքի մասին։ Գիրքը լույս է տեսել հեղինակի միջոցներով։ 2006 թվականին վեպն ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր» մրցանակաբաշխության կարճ ցուցակում և մի քանի անգամ տպագրվել և թարգմանվել է անգլերեն (Do Time Get Time):

Անդրեյ Ռուբանովի գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, սերբերեն և բուլղարերեն։ Պատմվածքները, հոդվածները և ակնարկները տպագրվել են «Наш современник», «Звезда», «Афиша», «Эсквайр», «Сноб», «Нация» և այլ ամսագրերում։

Տասնչորս տարեկան հասակում ես կարդացի նրա «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու» պատմվածքը և մինչ օրս շատ լավ հիշում եմ, թե ինչպես ինձ տպավորեց ոճը՝ կտրուկ, տարողունակ, արձանագրային։ Նրանից ես սովորեցի սիրել կետ ստորակետը, դեռ ավելին՝ ընդգծել այն, ինչը կարևոր է ընդգծել։
- Զախար Պրիլեպինի հետ հարցազրույցից

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сажайте, и вырастет (2005)
  • Великая Мечта (2007)
  • Жизнь удалась (2008)
  • Готовься к войне! (2009)
  • Хлорофилия (2009)
  • Живая земля (2010)
  • Рубанов Андрей Йод. — М.: АСТ, Астрель, 2010. — 384 с. — ISBN 978-5-17-064131-4
  • Психодел (2011)
  • Боги богов (2011)
  • Патриот (2017)
  • Финист — ясный сокол[2] (2019)

Պատմություններ և պատմվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • В бегах (2009)
  • «Тоже Родина» (сборник рассказов) (2011)
  • «Стыдные подвиги» (сборник рассказов) (2012)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հաստլիկներ։ Դինաստիա», վավերագրական հեռուստասերիալ, ռեժիսոր Ա. Զամիսլով, 2011 – սցենարի հեղինակ,
  • «Սոֆյա», սերիալ, ռեժիսոր` Ս. Ռոսս, Ա. Անդրիանով, 2016 - սցենարի հեղինակ,
  • «Նիմֆա», գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր` Ա. Կուռնոզենկո, 2016 - սցենարի հեղինակ,
  • «Վիկինգ», գեղարվեստական կինոնկար, ռեժիսոր` Ա. Կրավչուկ, 2016 - սցենարի հեղինակ,
  • «Մուրկա», սերիալ, ռեժիսոր` Ա. Ռոզենբերգ, Յա. Մոչալով, 2017 - սցենարի հեղինակ,
  • «Գալակտիկայի դարպասապահը», գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր` Դ. Ֆայզիև, 2017 - սցենարի հեղինակ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կին` Ագլայա Կուրնոսենկո (ծնվ.` 1982), ռուս կինոռեժիսոր,
  • Որդի` Անտոն Ռուբանով (ծնվ.` 1995),
  • Դուստր` Արիադնա Ռուբանովա (ծնվ.` 2012):

Գրական մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 - «Տնկեք և կաճի» վեպն ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակի կարճ ցուցակում[3],
  • 2008 - «Մեծ երազանք» և «Կյանքը հաջողվել է» վեպերն ընդգրկվել են «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակի երկար ցուցակում[4],
  • 2010 - «Քլորոֆիլիա» վեպը դարձել է գրական «АБС - մրցանակի» (Ստրուգացկի եղբայրների մրցանակ) դափնեկիր[5],
  • 2011 - «Կենդանի երկիր» վեպը`գրական «ABS-մրցանակի» (Ստրուգացկի եղբայրների մրցանակ) դափնեկիր[5],
  • 2011 - «Պսիխոդել» վեպն ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակի կարճ ցուցակում[6],
  • 2012 - «Աստվածների աստվածները» վեպը դարձավ «Լավագույն պատմություն» անվանակարգում «Օտարական» գրական մրցանակի դափնեկիր[7] և «Գրան պրի» անվանակարգում[7],
  • 2012 - «Աստվածների աստվածները» վեպը «Խոշոր ձև» անվանակարգում դարձել է «Ինտերպրեսկոն»[8], «Բրոնզե խխունջ»[9] և «Պորտալ»[10] գրական մրցանակների հավակնորդ,
  • 2012 - «Ամոթալի սխրանքներ» պատմվածքների ժողովածուն ընդգրկվել է «Մեծ գիրք» գրական մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների շարքում[11],
  • 2013 - «Քլորոֆիլիա» վեպը իսպանական Premio_Ignotus գրական մրցանակի «Լավագույն թարգմանված վեպ» անվանակարգում հասավ եզրափակիչ[12],
  • 2017 - «Հայրենասեր» վեպն ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակի կարճ ցուցակում[13],
  • 2017 - «Հայրենասեր» վեպն արժանացել է «Յասնայա Պոլյանա» մրցանակի «Ժամանակակից ռուսական արձակ» անվանակարգում[14],
  • 2017 - «Հայրենասեր» վեպն ընդգրկվել է «Մեծ գիրք» գրական մրցանակի կարճ ցուցակում[15],
  • 2019 - «Ֆինիստ սրատես բազե» վեպը ստացել է «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակի գլխավոր մրցանակը[16],
  • 2020 - «Ֆինիստը սրատես բազե» վեպը ստացել է Ռուսաստանի գրադարանային ընկերակցության գրական մրցանակ «Ընթերցողի մրցանակ»[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Обзор рецензий (2019 թ․ մարտի 12). «Спорная книга: Андрей Рубанов, «Финист — ясный сокол» | Книжная ярмарка ДК им. Крупской». krupaspb.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Российская литературная премия "Национальный бестселлер" - Короткий список». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Российская литературная премия "Национальный бестселлер" - Длинный список». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  5. 5,0 5,1 «Список дипломантов «АБС-премии»». absfond.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Российская литературная премия "Национальный бестселлер" - Короткий список». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  7. 7,0 7,1 Премия «Странник 2012».
  8. Премия «Интерпресскон 2012».
  9. Премия «Бронзовая Улитка 2012».
  10. Премия «Портал 2012».
  11. «Национальная литературная премия «Большая книга»: Итоги». www.bigbook.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  12. Славич: Лауреаты испанской премии Ignotus 2013.
  13. «Российская литературная премия "Национальный бестселлер" - Короткий список». www.natsbest.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  14. Писатель Андрей Рубанов получил литературную премию «Ясная Поляна»
  15. СПИСОК ФИНАЛИСТОВ ДВЕНАДЦАТОГО СЕЗОНА БОЛЬШОЙ КНИГИ
  16. «Премию «Национальный бестселлер» присудили писателю Андрею Рубанову» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  17. «Писателя Андрея Рубанова наградили литературной "Премией читателя"». ТАСС. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ռուբանով» հոդվածին։