Սոֆյա (հեռուստասերիալ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա
София
Изображение логотипа
Կարգախոսը։ Սիրո պատմություն՝ Ռուսաստանի պատմություն։
Ժանրպատմական
ԹեմաՍոֆիա Պալեոլոգ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Անդրիանով
Գլխավոր
դերերում
Մարիա Անդրեևա (դերասանուհի), Եվգենի Ցիգանով, Նադեժդա Մարկինա, Pyotr Zaychenko? և Բորիս Նևզորով
ՊրոդյուսերԵկատերինա Ժուկովա, Մարիա Ուշակովա
ՍցենարիստԵլենա Ռայսկայա
ՕպերատորԴենիս Ալարկոն Ռամիրես
ԵրաժշտությունԱրտյոմ Վասիլև
Նկարահանման վայրՌուսաստան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էնոյեմբերի 28, 2016-ից դեկտեմբերի 1, 2016
ՀեռուստաալիքՌոսիա 1
Ընկերություն«Մոսկինո» կինոընկերություն
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափստերեո
Պաշտոնական կայքէջ

«Սոֆյա» (ռուս.՝ София), ռուսական պատմական հեռուստասերիալ։ Ռեժիսորը Ալեքսեյ Անդրիանովն է։ Հեռուստասերիալը ստեղծվել է «Մոսկինո» (ռուս.՝ Москино) կինոընկերության կողմից՝ ՌԴ Մշակույթի և Պաշտպանության նախարարությունների հովանավորությամբ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի երկրորդ կես։ Բյուզանդական կայսրությունը գրավվել է օսման-թուրքերի կողմից։ Բյուզանդիայի վերջին կայսերական Պալեոլոգոսների ընտանիքը փախչում է Հռոմ։

Առաջին կնոջ մահից հետո ռուս Մոսկվայի մեծ իշխան Իվան III-ը հռոմեացի պատվիրակների կողմից առաջարկ է ստանում ամուսնանալ Բյուզանդական արքայադուստր Զոյա Պալեոլոգոսի հետ։ Իվանը Հռոմ է ուղարկում իր վստահելի Կաղ Ֆյոդոր Դավիդովիչին և իտալացի մետաղադրամագործ «Ֆրեյին»՝ Իվան Ֆրյազինին։ Նրանք Զոյային բերում են Հռոմից Մոսկվա, որտեղ էլ վերամկրտությունից հետո նա ստանում է Սոֆյա անունը։

Մոսկվայի մեծ Սոֆյա իշխանուհին՝ Զոյա Պալեոլոգոսը, չարդարացրեց Հռոմի Պապի հույսերը, վերջինս նպատակ ուներ ընդլայնել կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը նաև Ռուսիայի վրա։ Սկզբում փորձում էին համոզել Սոֆյային բերել Հռոմի ուղու վրա, իսկ ավելի ուշ փորձեցին սպանել նրան, սակայն դա չհաջողվեց։

Սերիալում ներկայացված են Իվան III-ի կառավարման առավել վառ պահերը՝ Նովգորոդի հանրապետության հետ պատերազմը, Բորիս Վասիլևիչ և Անդրեյ Մեծի հետ վեճն ու հետագա համագործակցությունը, Ոսկե հորդայի տիրապետությունից ազատաումը, ինչպես նաև Սոֆյայի և ավագ որդու կնոջ՝ Ելենայի միջև դիմադրությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Անդրեևա - Սոֆյա Պալեոլոգոս, Մոսկվայի մեծ իշխանուհին
  • Եվգենի Ցիգանով - Իվան III, Մոսկվայի մեծ իշխան
  • Նադեժդա Մարկինա - Մարիա Յարոսլավնա, Մոսկվայի մեծ իշխանուհին, Իվան III-ի մայրը
  • Պյոտր Զայչենկո - Ֆիլիպպ I, հավաքական կերպար հիմնված Ֆիլիպպ I-ի (մահացել է ապրիլի 5-ին, 1473 թ.) և Հերոնտիոսի (մահացել է մայիսի 28-ին, 1489 թ.) կերպարների վրա
  • Բորիս Նևզորով - Գրիգորի Իվանովիչ Մամոնով, Մոսկվայի մեծ իշխանի արքունիքում բոյար
  • Ջուլիանո դի Կապուա - Իվան Ֆրյազին, մետաղադրամի վարպետ, քաղաքական գործիչ
  • Իլյա Իլինիխ - Իվան Երիտասարդ, Իվան III-ի ավագ որդին, գահաժառանգը
  • Նիկոլայ Կոզակ - Ֆյոդոր Դավիդովիչ Խրոմոյ, Մոսկվայի մեծ իշխանի մարզպետ և բոյար
  • Միրիամ Սեխոն - Լաուրա, Մոսկվայի մեծ իշխանուհի Սոֆյա Պալեոլոգոսի սպասուհին
  • Սոֆյա Նիկիտչուկ - Ելենա Վոլոշանկա, Իվան Երիտասարդի կինը
  • Անատոլի Ուզդենսկի - Ֆյոդոր Վասիլևիչ Կուրիցին, Իվան III-ի Դումայի քարտուղար, տարեգիր, գանձապահ
  • Ալեքսանդր Բալուև - Ստեֆան III Մեծ, Մոլդովական իշխանության տիրակալը
  • Սերգեյ Պուսկեպալիս - Կազիմիր IV, Լիտվական Մեծ իշխան
  • Ամադու Մամադակով - Ախմադ, Մեծ հորդայի խանը
  • Իվան Կոլեսնիկով - Յուրի Վասիլևիչ, Դմիտրովսկու հատուկ իշխան, Իվան III-ի եղբայրը
  • Սերգեյ Մարին - Անդրեյ Վասիլևիչ, Ուգլիցկու հատուկ իշխան, Իվան III-ի եղբայրը
  • Իվան Վակուլենկո - Բորիս Վասիլևիչ, Վոլոցկու հատուկ իշխան, Իվան III-ի եղբայրը
  • Կոնստանտին Տոպոլագա - Դանիել Խոլմսկի իշխան, զինապետ
  • Պավել Սբորռշչիկով - Վասիլի Նազդրովատի-Զվենիգորոդսկի, զինապետ
  • Լիդիա Բայռաշևսկայա - Մարֆա Բորեցկայա, Նովգորոդի բնակչուհի
  • Նիկոլայ Շրայբեր - Վասիլի Գրեբյոնկա-Շույսկի, Նովգորոդի զինապետ
  • Բորիս Տոկարև - Արիստոտել Ֆյորավանտի, իտալացի ճարտարապետ
  • Անդրեյ Բարիլո - Անդրեյ Պալեոլոգոս, Սոֆյայի եղբայրը
  • Կիրիլլ Կոզակով - Անտոնիո Բոնումբրե, Հռոմի պապի ներկայացուցիչը
  • Սեմյոն Տրեսկունով - երիտասարդ Իվան IV, Ռուսիայի ապագա ցար
  • Յուրի Նազարով - Մակարի, Իվան Ահեղի դաստիարակը
  • Եգոր Կորեշկով - Պյետրո
  • Անդրեյ Եվդոկիմով - Սյոմկա
  • Սերգեյ Բորիսով - Գոդինյա
  • Մակսիմ Ռադուգին - Սերժիո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Уроки истории: канал «Россия 1» начинает показ исторического сериала «София» // Tricolor TV Magazine, 28 ноября 2016.