Այսպես են դասավորվել աստղերը
Այսպես են դասավորվել աստղերը ռուս.՝ Так сложились звёзды | |
---|---|
Երկիր | Ռուսաստան Ղազախստան |
Ժանր | կենսագրական ֆիլմ |
Թվական | 2016 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Սնեժկին |
Օպերատոր | Սերգեյ Մաչիլսկի |
Երաժշտություն | Յուրի Պոտեենկո |
Կինոընկերություն | Ղազախֆիլմ |
«Այսպես են դասավորվել աստղերը» (ռուս.՝ «Так сложились звёзды», ղազ.՝ Жұлдыздар тоғысқанда), 2016 թվականի ֆիլմ, որը նկարահանել է ռուս ռեժիսոր Սերգեյ Սնեժկինը[1][2]։
Ֆիլմը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կյանքի ուղուն նվիրված «Առաջնորդի ուղին» կինոէպոպեայի հինգերորդ մասն է։ Ավելի վաղ լույս էին տեսել «Իմ մանկության երկինքը», «Կրակե գետ», «Երկաթե լեռ» և «Ճեղքելով փակ շրջանը» ֆիլմերը։ Սցենարը գրվել է Նուրսուլթան Նազարբաևի գրքերի հիման վրա՝ օգտագործելով նրա գործընկերների, ընկերների և համախոհների հիշողությունները[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիացի թղթակիցը ժամանում է Աստանա՝ Նազարբաևից հարցազրույց վերցնելու համար, որին անվանել են «Ազգի առաջնորդ» (Ելբասի) Նազարբաևը հյուրընկալում է անգլիացի հյուրին։ Հարցազրույցն անցնում է Նազարբաևի պատմությանը կյանքի, ճակատագրի և անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհի մասին։ Նախագահը գրողին ծանոթացնում է տեղի սովորույթներին՝ զուգահեռաբար պատմելով իր կյանքի ամենաբարդ ժամանակաշրջանների մասին՝ 1984 թվականին նրա՝ Նախարարների խորհրդի նախագահ նշանակումից սկսած և մինչև 1991 թվականին Ղազախստանի Հանրապետության նախագահ ընտրվելը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերիկ Այթջանով - Նուրսուլթան Նազարբաև
- Հյու Ֆրեյզեր - Ջերեմի Վիլսոն, բրիտանացի թղթակից (նախատիպը՝ Ջոնաթան Այտկեն)
- Սերգեյ Գարմաշ - Գենադի Կոլբին
- Դինարա Բակտիբաևա - Դինարա Նազարբաևա
- Կարլիգաշ Մուհամեջանովա - Դարիգա Նազարբաևա
- Ալդաբեկ Շալբաև - Դինմուհամեդ Կունաև
- Իգոր Ուգոլնիկով - Միխայիլ Գորբաչով
- Դարյա Մորոզ - Ռաիսա Գորբաչովա
- Յուրի Իցկով - Կոնստանտին Չերնենկո
- Ազամաթ Սաթիբալդի - Երլան (նախատիպը՝ Սերիկբոլսին Աբդիլդին
- Ֆարհատ Աբդրաիմով - խոհարար
- Օլեգ Վոլկու - Վիկտոր Միրոշնիկ, Ղազախական ԽՍՀ ՊԱԿ նախագահ
- Արթուր Վախա - Վլադիմիր Շլյախտին, գեներալ-մայոր
- Գանի Կուլժանով - Սամատ (նախատիպը՝ Նուրթայ Աբիկաև)
- Ալեքսեյ Գուսկով - Բորիս Ելցին
- Գուլդանա Եսկալի - էպիզոդիկ դեր
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սերգեյ Սնեժկին
- Օպերատոր՝ Սերգեյ Մաչիլսկի
- Նկարիչներ՝ Դմիտրի Տատարնիկով, Ինեսա Սնեժկինա, Ելենա Մովչան
- Կոմպոզիտոր՝ Յուրի Պոտեենկո
- Հնչյունային ռեժիսոր՝ Ռուսլան Սակիև
- Պրոդյուսեր՝ Տասբոլատ Մերեկենով
Նկարահանումների նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առաջնորդի ուղին» կինոէպոպեայի առաջին չորս մասերը («Իմ մանկության երկինքը», «Կրակե գետ», «Երկաթե լեռ» և «Ճեղքելով փակ շրջանը»), որոնք պատմում են ապագա նախագահի մանկության, պատանեկության և երիտասարդության մասին, բեմադրվել են ղազախ ռեժիսոր Ռուստեմ Աբդրաշովի կողմից[4]։ Էպոպեայի եզրափակիչ ֆիլմի նկարահանումների համար, որն ընդգրկում է 90-ական թվականների շրջանը, որին բաժին են ընկնում Ղազախստանի և ողջ հետխորհրդային տարածքի պատմության բեկումնային պահերը, հրավիրվել է ռուս կինոռեժիսոր Սերգեյ Սնեժկինը, որն ունի պատմական բարդ սերիալների նկարահանման փորձ[3]։ Սնեժկինն ընդգծել է, որ ստեղծում է «ոչ թե լակեյական, ոչ թե հոբելյանական, այլ գեղարվեստական կինո»[2]։
Նախորդ ֆիլմերում գլխավոր դերը կատարել է դերասան Նուրլան Ալիմժանովը։ «Այսպես են դասավորվել աստղերը» ֆիլմում նկարահանվելու համար հրավիրվել է Բերիկ Այթժանովը, ինչը կապված է միայն դերասանների տարիքի հետ[3]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունվարը։ Ալմա Աթայում նկարահանվել է ֆիլմի նկարահանման նյութի 40 %-ը[5]։ Կարագանդայում նկարահանվել է ֆիլմի առանցքային տեսարաններից մեկը՝ 1989 թվականի հանքափորների ապստամբությունը, որը եղել է դրամատիկ պահ երկրի պատմության մեջ, երբ հանքագործները, կառավարությանը առաջադրելով իրենց պահանջները, ամբողջ օրը և ամբողջ գիշեր գործադուլ են արել ածխի դեպարտամենտի շենքի մոտ[5]։ Գորբաչովի՝ ցորենի դաշտ ժամանելու տեսարանը նկարահանվել է Աստանայի մոտ[6]։ Ալմա Աթայում 1986 թվականի դեկտեմբերյան իրադարձությունների մասին ֆիլմի զանգվածային տեսարաններից մեկը նկարահանվել է ձմռանը Սանկտ Պետերբուրգում։ Այդ դրվագի նկարահանումներին ամեն օր մասնակցել է ավելի քան 600 մարդ[7]։
Բյուջե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի ստեղծման համար ծախսվել է ավելի քան 1,2 մլրդ տենգե[8]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Յուրի Պոտեենկոյի առջև ռեժիսորի կողմից խնդիր է դրվել երաժշտություն գրել ոչ թե «հոբելյանական» կինոյի համար։ «Սա ֆիլմ է սխալների և ապրումների դժվարին ճանապարհի, տառապանքների և նպատակին հասնելու մասին»[9]։ Երաժշտության մեջ կոմպոզիտորն օգտագործել է ղազախական էթնիկ նյութեր, ազգային գործիքներ և կոկորդային երգեցողություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В Казахстане российский режиссёр Снежкин снимает фильм о первом президенте республики». ТАСС. 23 августа 2015. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Режиссёр фильма «Так сложились звезды» высказался о казахстанском кино». Инфо-Цес. 25 августа 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Казахстанские чиновники ожидают от Снежкина интересный фильм о Назарбаеве». Today.kz. 11 ноября 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Гонорар Сергея Снежкина ниже, чем у некоторых казахстанских режиссёров». Today.kz. 25 ноября 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Российский режиссёр Снежкин снимает фильм о Первом Президенте РК». Казахстанская правда. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Улицы Алматы перекрыли из-за съемок фильма о Назарбаеве Արխիվացված 2016-03-02 Wayback Machine // News.mail.ru, 3 сентября 2015
- ↑ «Съёмки фильма о Назарбаеве проходят в Санкт-Петербурге». News.mail.ru. 19 января 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Бюджет пятой картины о Елбасы составил более 1,2 миллиарда тенге». «Караван». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 15 июня 2015-ին.
- ↑ «Юрий Потеенко о музыке к фильму про президента Назарбаева». 19 февраля 2016. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Актрису Бибигуль Актан сняли с роли Динары Назарбаевой в киноэпопее». Today.kz. 7 ноября 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- Съемки фильма о Назарбаеве российский режиссёр назвал счастьем Արխիվացված 2016-04-26 Wayback Machine (25 Апреля 2016)
- Появился пятый художественный фильм о Назарбаеве (28 апреля 2016)
- Сатыбалды Нарымбетов: Фильм поднимает нашу страну и главного героя на тот уровень, которого они достойны Արխիվացված 2016-06-11 Wayback Machine (8 мая 2016; www.bnews.kz)
- Так сложились кадры (19 мая 2016)
- «Если бы не государство, казахское кино давно бы „загнулось“» Արխիվացված 2021-01-21 Wayback Machine (20 мая 2016)
- «МИР» покажет фильм о первом президенте Казахстана (6 июля 2016)