Ռաիսա Գորբաչովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաիսա Գորբաչովա
ռուս.՝ Раиса Максимовна Горбачёва
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1932(1932-01-05)[1][2][3]
ԾննդավայրՌուբցովսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էսեպտեմբերի 20, 1999(1999-09-20)[1][2][3] (67 տարեկան)
Մահվան վայրՄյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանQ96759253? և փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունսոցիոլոգ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, համալսարանի դասախոս և փիլիսոփա
ԱշխատավայրStavropol State Medical University?, Ստավրոպոլի պետական ագրարային համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, Rossiĭskiĭ fond kulʹtury? և Գիտելիք
ԱմուսինՄիխայիլ Գորբաչով[4]
Ծնողներհայր՝ Maxim Titarenko?, մայր՝ Alexandra Titarenko?
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ն. Կ. Կրուպսկայայի մեդալ
ԵրեխաներԻրինա Վիրգանսկայա
 Raisa Gorbachyova Վիքիպահեստում

Ռաիսա Մաքսիմի Գորբաչովա (Տիտարենկո) (ռուս.՝ Раиса Максимовна Горбачёва, հունվարի 5, 1932(1932-01-05)[1][2][3], Ռուբցովսկ, West Siberian Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - սեպտեմբերի 20, 1999(1999-09-20)[1][2][3], Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ։

Միխայիլ Գորբաչովի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաիսա Գորբաչովան ծնվել է 1932 թվականին երկաթուղային ինժեների՝ Մաքսիմ Տիտարենկոյի ընտանիքում[5]։ Հայրը ծնունդով Ուկրաինայից էր, իսկ մայրը, Ալեքսանդրա Պետրովնան՝ Սիբիրից[6]։ Ռաիսան մանկության տարիներն անց է կացրել Ուրալում և Սիբիրում։ Ռաիսայի փոքր եղբայրը՝ Եվգենի Տիտարենկոն գրող էր, իսկ քույրը Լյուդմիլան՝ բժշկուհի։

Ռաիսայի ծնողները

1949 թվականին Ռաիսան ոսկե մեդալով ավարտում է դպրոցը և առանց քննությունների ընդունվում Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Այստեղ նա ծանոթանում է Միխայիլ Գորբաչովի հետ, որը սովորում էր Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և 1953 թվականի սեպտեմբերին նրանք ամուսնանում են։ Հարսանիքը կայանում է ուսանողական հանրակացարանի ճաշարանում[7]։ Ամուսնության նախնական շրջանում Ռաիսան չի կարողանում իր մասնագիտության համապատասխան աշխատանք գտնի և նրանք ապրում են ամուսնու աշխատավարձով։ Նրանք ապրում էին Ստավրոպոլում՝ վարձակալված փոքր սենյակում, որտեղ 1957 թվականին ծնվում է նրանց աղջիկը՝ Իրինան։ Ստավրոպոլում ապրելու տարիներին Ռաիսան դասախոս է աշխատել «Գիտելիք» համամիութենական կրթական կազմակերպության Ստավրոպոլի մասնաճյուղում, Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանում, Ստավրոպոլի ագրարային համալսարանում[8]։ 1967 թվականին Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտում պաշտպանել է դիսերտացիա և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան։

Առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Միխայիլ Գորբաչովը, երբ ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ Ռաիսա Գորբաչովան անմիջապես ներգրավվեց հասարակական աշխատանքին։ Նա Դմիտրի Լիխաչովի հետ Խորհրդային մշակույթի ֆոնդ հիմնեց, որը օգնում էր թանգարաններին, ֆինանսավորում եկեղեցիների վերակառուցմանը։ Ռաիսան անմիջապես ղեկավարում էր «Օգնություն Չեռնոբիլի երեխաներին» հիմնադրամը և վերահսկում էր «Աշխարհի արյունաբանները երեխաների համար» բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքները։ Բրիտանական «Woman’s Own» հանդեսը 1987 թվականին Գորբաչովային «տարվա կին» է ճանաչել։ Ռաիսան ուներ գեղեցիկ կազմվածք՝ բարակ գոտկատեղ, երկար ոտքեր։ Ռաիսա Գորբաչովան ակտիվ կյանք է վարել։ Նա մասնակցել է արտասահմանյան պատվիրակությունների պաշտոնական ընդունելություններին։ Ռաիսայից առաջ այդ դերը ստանձնել է առաջին կին–տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։

Հիվանդություն ու մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հուլիսի 22-ին ՌԴ առողջապահության նախարարության Արյունաբանական հետազոտական կենտրոնի բժիշկները Ռաիսա Գորբաչովայի մոտ հայտնաբերում են արյան ծանր հիվանդություն՝ լեյկոզ։ Հիվանդության պատճառի վարկածները տարբեր էին՝ դեղորայքի չարաշահում, սթրես, բարդություններ այլ հիվանդություններից։ Վարկածներից էլ էր այն, երբ 1949 թվականին միջուկային փորձարկումների ժամանակ Ռաիսա Գորբաչովայի հայրենի քաղաքի երկինքը պատվեց ռադիոակտիվ ամպով։ Ոչ պակաս վարկած էր նաև այն, որ Ռաիսա Գորբաչովան 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո այցելել է աղետի գոտի։ Հուլիսի 26-ին ամուսինը և աղջիկը նրան տեղափոխում են Մյունստեր՝ Վիլհելմի անվան Վեստֆալյան համալսարան։ Երկու ամսվա բուժումերն ապարդյուն անցան։ Մահից առաջ Ռաիսա Գորբաչովան ասել է. «Երևի ես պետք է հիվանդանայի այսպիսի ծանր հիվանդությամբ ու մահանամ, որ ժողովուրդը ինձ հասկանա»։ 1999 թվականի սեպտեմբերի 20-ին Ռաիսա Գորբաչովան գիտակցության չգալով մահանում է։ Նրան հուղարկավորում են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Սեպտեմբերն ինձ համար յուրահատուկ ամիս է։ Ոչ միան այն պատճառով, որ Ռաիսա Մաքսիմովնան հեռացավ, այլ 1953 թվականի սեպտեմբերի 25-ին մենք նրա հետ ամուսնացել ենք։ Մեր ընտանիքի մասին այնքան բամբասանքներ էին տարածվում։ Ես դադարեցի դրանց վրա ուշադրություն դարձնել։ Իսկ նա ամեն բան սրտին մոտ էր ընդունում։ «Պերեստրոյկան» խլեց նրան ինձնից, ապրումները կրճատեցին Ռաիսայի կյանքը։ Միխայիլ Գորբաչով[9]։
Ռաիսա Գորբաչովայի հուղարկավորությունը։ Ձախից քույրը՝ Լյուդմիլան, կենտրոնում ամուսինը՝ Միխայիլ Գորբաչովը, աջից աղջիկը՝ Իրինան:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ-Պետերբուրգի պատմության պետական թանգարանում բացվել է Ռաիսա Գորբաչովայի հիշատակին նվիրված ցուցահանդես[10]։
  • Ռաիսա Գորբաչովայի անվան արյունաբանական և փոխպատվաստման մանկական ինստիտուտ, (Սանկտ-Պետերբուրգ)[11][12]։
  • 2009 թվականի հունիսի 16-ին Միխայիլ Գորբաչովը ի հիշատակ Ռաիսա Գորբաչովայի 10-ամյա մահվան տարելիցին թողարկել է ձայնասկավառակ[13]։
  • 2016 թվականի մարտի 2-ին Միխայիլ Գորբաչովը ի հիշատակ Ռաիսայի, 100.000 ֆունտ ստերլինգ է փոխանցել հիվանդ երեխաների օգնության համար։ Գումարը փոխանցվել է Սանկտ-Պետերբուրգում Ռաիսա Գորբաչովայի անվան արյունաբանական և փոխպատվաստման մանկական ինստիտուտին, ինչպես նաև Լոնդոնում Great Ormond Street Hospital (GOSH) հիվանդանոցին[14][15]։
Ինստիտուտի բժիշկների թիմը և աշխատակիցները յուրաքանչյուր օր այնպիսի հրաշքներ են գործում, ինչպիսին կարելի է տեսնել նաև Լոնդոնի հիվանդանոցում, ինչպես նաև նրա Louis Dundas Centre for Children's Palliative Care մասնաճյուղում։ Ահա թե ինչու եմ ես որոշել 100.000 ֆունտ ստերլինգ փոխանցել տվյալ կարիքների համար։ Միխայիլ Գորբաչով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.gorby.ru/en/gorbacheva/biography/The Gorbachev Foundation.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. Gaddis J. L. The Cold War: A New History — 1 — USA: Penguin Books. — P. 229. — ISBN 978-0-14-303827-6
  5. http://ru.rodovid.org/wk/%D0%97%D0%B0%D0%BF%D0%B8%D1%81%D1%8C:234616
  6. http://www.famhist.ru/famhist/shatunovskaj/002f2850.htm
  7. http://www.nsk.kp.ru/daily/26284.3/3160642/
  8. https://www.livelib.ru/author/435163
  9. Պերեստրոյկան խլեց ինձնից Ռաիսային. Մ. Գորբաչով
  10. http://www.aysor.am/am/news/2009/09/17/gorbacheva/58876
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  12. http://www.1spbgmu.ru/ru/kontakty/308-glavnaya/universitet/sructure/universitetskaya-klinika/kliniki/255-klinika-institut-detskoj-gematologii-i-transplantologii-im-r-m-gorbachevoj
  13. http://www.interfax.ru/russia/85311
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  15. http://ria.ru/society/20160302/1382764865.html

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաիսա Գորբաչովա» հոդվածին։