Ամորի Նոլասկո
Ամորի Նոլասկո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Խեցգետնի կղզի, Պուերտո Ռիկո |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Դոմինիկյան Հանրապետություն |
Ազգություն | stateside Puerto Ricans? և Dominican Americans? |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամորի Նոլասկո Գարիդո (իսպ.՝ Amaury Nolasco Garrido, դեկտեմբերի 24, 1970, Խեցգետնի կղզի, Պուերտո Ռիկո), պուերտո ռիկացի դերասան դոմինիկյան արմատներով, առավել հայտնի Ֆեռնանդո Սուկրեի դերով «Փախուստ բանտից» սերիալում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոլասկոն ծնվել է Պուերտո Ռիկոյում, նրա ծնողները դոմինիկացիներ են։ Սկզբնապես նա չէր ծրագրել դերասան դառնալ, ավարտում է Պուերտո Ռիկոյի համալսարանը՝ կենսաբանի մասնագիտությամբ, պատրաստվում էր բժիշկ դառնալ։ Սակայն, նա չի աշխատում մասնագիտությամբ և տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ դառնում է Ամերիկայի Արվեստի Բրիտանական Դրամատիկական Դպրոցի ուսանող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոլասկոն եղել է հրավիրված դերասան այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Արլիսս» («Arli$$», 1999 թվական), «C.S.I.. Հանցագործության վայր» («CSI: Crime Scene Investigation», 2001 թվական) և «Շտապ օգնություն» («ER», 2002 թվական)։ Էկրանների հայտնվելու նրա առաջին նշանակալից դերը եղել է կարմիր մեքենայով, Օրանժ Ջուլիուս անունով արշավորդի դերը «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious», 2003 թվական) ֆիլմում։ Այնուհետև նա խաղում է Մինանդեոյի դերը «Պարոն 3000» («Mr. 3000», 2004 թվական) ֆիլմում, գլխավոր դերում Բեռնի Մակ։ 2007 թվականին հայտնվում է փոքրիկ դերով «Տրանսֆորմերներ» («Transformers») ֆիլմում, մերժում է ֆիլմի շարունակությունում նկարահանվելու առաջարկը՝ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը», ժամանակացույցում անհամաձայնության պատճառով։ Մինչ այժմ նրա ամենանշանակալից դերը հանդիսանում է Ֆեռնանդո Սուկրեի դերը «Փախուստ բանտից» («Prison Break») սերիալում։
2009 թվականի նոյեմբերին հայտնվում է Թի Փեյնի հետ համատեղ «Wisin & Yandel» դուետի «Imagínate» երգի տեսահոլովակում։
2010 թվականի մարտին սկսում է նկարահանվել «Սաութլենդ» («Southland») սերիալի երկրորդ եթերաշրջանում, դետեկտիվ Ռենե Կորդերոյի դերում դուրս մնացած դերասանի փոխարեն, սակայն երեք դրվագների նկարահանումներից հետո նա նույնպես լքում է սերիալը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է Լոս Անջելեսում։ 2009 թվականի սկզբից հանդիպում էր դերասանուհի Ջենիֆեր Մորիսոնի հետ[1][2]։ Զույգը բաժանվում է 2012 թվականին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1997 | Անկում | The Fall | փոստատար |
1998 | Ոստիկանը քողակման տակ | New York Undercover | համախոհ #1 |
1999 | Այլիսս | Arli$$ | Այվերի Օրտեգա |
1999 | Վաղը կգա այսօր | Early Edition | Պեդրո Մենդոսա |
2000 | Խաղաղ կապույտ | Pacific Blue | անհայտ |
2000 | Հիմարները Հազարդից. Հոլլիվուդյան խառնաշփոթ | The Dukes of Hazzard: Hazzard in Hollywood! | Կիպրիանո |
2000 | Յակուդզայի եղբայրը | Brother | Վիկտոր |
2000 | Որսորդուհի | The Huntress | Ֆլակո Ռոսարիո |
2001 | CSI. Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Էկտոր Դելգադո |
2002 | Վերջին կործանում | Final Breakdown | Էկտոր Արտուրո |
2002 | Շտապ օգնություն | ER | Ռիկի |
2003 | Ջորջ Լոպես | George Lopez | երիտասարդ Մեննի |
2003 | Կրկնակի ֆորսաժ | 2 Fast 2 Furious | Օրանժ Ջուլիուս |
2003 | Մարտական բրիգադ | The Librarians | G-մարդ |
2004 | Պարոն 3000 | Mr. 3000 | Մինադեո |
2004 | Իվ | Eve | Էդրիեն |
2005 | CSI. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Ռուբեն Դե Ռոսա |
2006 | Պահեստային խաղացողներ | The Benchwarmers | Կառլոս |
2007 | Տրանսֆորմերներ | Transformers | Ֆիգերոա |
2008 | Փողոցների արքաները | Street Kings | դետեկտիվ Կոսմո Սանթոս |
2008 | Մաքս Փեյն | Max Payne | Ջեկ Լուպինո |
2005-2009 | Փախուստ բանտից | Prison Break | Ֆեռնանդո Սուկրե |
2009 | Փախուստ բանտից. Եզրափակիչ փախուստ | Prison Break: The Final Break | Ֆեռնանդո Սուկրե |
2009 | CSI. Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Նեյտան Կոուլ |
2009 | Ինկասատոր | Armored | Պալմեր |
2010 | Կենդանեցում | The Quickening | Սվոն |
2010 | Սաութլենդ | Southland | դետեկտիվ Ռենե Կորդերո |
2010 | Հետապնդում | Chase | Մարկո Մարտինես |
2010 | Փախուստ բանտից. Դավադրություն | Prison Break: The Conspiracy | Ֆեռնանդո Սուկրե |
2010 | Ռոմային օրագիր | The Rum Diary | Սեգուրա |
2012 | Արա այդ | Work It | Անխել Օրտիս |
2013 | Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար[3] | A Good Day to Die Hard | Մյորֆի |
2013 | Կենդանի | Animal | Դուգլաս |
2013 | Ռիցոլի և Այսլես | Rizzoli & Isles | լեյտենանտ Ռաֆայել Մարտինես |
2014 | Արյունալի վրեժ | In the Blood | Սիլվիո Լուգո |
2015 | Հանցագործ | Criminal |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дженнифер Моррисон и Амори Ноласко на концерте Марка Энтони на День Святого Валентина (14.02.09)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Jennifer Morrison — Emmy Awards 2009 with Amaury Nolasсо». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Latest in 'Die Hard' series adds two
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամորի Նոլասկոն (անգլ.) Internet Movie Database կայքում
- Կենսագրություն www.tv.com կայքում Արխիվացված 2009-02-07 Wayback Machine(անգլ.)
- Ամորի Նոլասկոյի կենսագրությունը «Փախուստ բանտից»-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2009-05-05 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորի Նոլասկո» հոդվածին։ |
|