Ամառային պարաօլիմպիկ խաղեր 2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային պարաօլիմպիկ խաղեր 2020
ՏեսակSummer Paralympic Games?
Հյուրընկալող քաղաքՏոկիո
ՃապոնիաՃապոնիա
Երկիր Ճապոնիա
Բացումօգոստոսի 24, 2021[1]
ՋահակիրYui Kamiji?
ԵրդվեցShingo Kunieda?[2], Yumiko Taniguchi?, Rie Urata? և Nobuyuki Azuma?
ԲացեցՆարուհիտո
Փակումսեպտեմբերի 5, 2021[1]
Հիմնական իրադարձություններ2020 Summer Paralympics opening ceremony? և 2020 Summer Paralympics closing ceremony?
ՄարզադաշտՏոկիո
ԿազմակերպիչՄիջազգային պարալիմպիկ կոմիտե
ՄարզիկներGermany at the 2020 Summer Paralympics?
Նախորդ2016 Summer Paralympics?
Հաջորդ2024 Summer Paralympics?
Կայքolympics.com/tokyo-2020/en/paralympics/(անգլ.)(ֆր.)(չին.)(կոր.)(իսպ.)(հինդի)(ճապոներեն) և olympics.com/ru/sport-events/paralympic-games-tokyo-2020/(ռուս.)
 2020 Summer Paralympics Վիքիպահեստում

2020 թվականի Ամառային պարաօլիմպիկ խաղեր (պաշտոնապես՝ 16-րդ Պարաօլիմպիկ ամառային խաղեր), տեղի կունենան 2021 թվականին (ի սկզբանե՝ 2020 թվականին, սակայն COVID-19 պանդեմիան ՄՕԿ-ին հարկադրել է խաղերը տեղափոխել 2021 թվական) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Մրցումները տեղի կունենան նույն հարթակներում, որոնք մինչ այդ օգտագործվել են 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար։

Խաղերի ծրագրում կընդգրկվեն բադմինտոնի և թեկվոնդոյի մրցումները, որոնք կփոխարինեն առագաստանավային սպորտ և ֆուտբոլ մարզաձևերից մեկը։

2021 թվականի մարտի 20-ին հայտնի է դարձել, որ օտարերկրացի երկրպագուներին թույլ չեն տա մասնակցել Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին[3]։

Վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը, որը կընդունի Ամառային օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը, հայտարարվել է 2013 թվականի սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում։

Քվեարկության արդյունքներ
Թեկնածուներ Դրոշներ 1-ին փուլ Լրացուցիչ 2-րդ փուլ
Տոկիո Ճապոնիա Ճապոնիա 42 - 60
Ստամբուլ Թուրքիա Թուրքիա 26 49 36
Մադրիդ Իսպանիա Իսպանիա 26 45

Օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական ժամանակացույցը հրապարակվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[4]։ Վերջնական ժամանակացույցը հրապարակվել է 2019 թվականի օգոստոսի 13-ին[5][6]։

Նախնական ժամանակացույցով նախատեսվել է խաղերն անցկացնել 2020 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը։ Պարաօլիմպիկ խաղերը 2021 թվականը տեղափոխելու համար բոլոր միջոցառումները հետաձգվել են 364 օրով (մեկ օրով պակաս, քան ամբողջ տարին, շաբաթվա նույն օրերը պահպանելու համար), ինչի պատճառով նոր ժամանակացույցը կազմվել է 2021 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 9-ի համար[7]։

Բացման արարողություն Մրցույթների որակավորում Մրցումների եզրափակիչներ Փակման արարողություն
Օգոստոս/Սեպտեմբեր 2021 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5 Մեդալներ
Արարողություններ
Նետաձգություն 1 1 2 2 1 1 1 9
Աթլետիկա 13 16 19 17 21 17 18 18 24 5 168
Բադմինտոն 7 7 14
Բոչչե 4 3 7
Հեծանվասպորտ Ճանապարհ 19 6 5 4 51
Ուղի 4 5 5 3
Ձիասպորտ 3 2 1 5 11
Ֆուտբոլ (հինգական մարդ) 1 1
Հանդբոլ 2 2
Ձյուդո 4 4 5 13
Բայդարկաներով և կանոեներով թիավարություն 4 5 9
Եռամարտ 4 4 8
Փաուերլիֆթինգ 4 4 4 4 4 20
Ակադեմիական թիավարություն 4 4
Հրաձգություն 3 2 2 1 2 2 1 13
Վոլեյբոլ նստած 1 1 2
Լող 16 14 14 14 13 15 14 15 15 16 146
Սեղանի թենիս 5 8 8 5 5 31
Թեկվոնդո 2 2 2 6
Սայլակով բասկետբոլ 1 1 2
Սուսերամարտ նստած 4 4 2 4 2 16
Ռեգբի նստած 1 1
Թենիս անվասայլակներով 1 1 2 2 6
Մեդալներ 24 30 44 55 62 54 58 45 48 56 49 15 540
Օգոստոս/Սեպտեմբեր 2021 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympic.org/news/ioc-ipc-tokyo-2020-organising-committee-and-tokyo-metropolitan-government-announce-new-dates-for-the-olympic-and-paralympic-games-tokyo-2020
  2. https://www.daviscup.com/en/news/320456.aspx
  3. «На летней Олимпиаде в Токио не примут иностранных зрителей». BBC. 20 марта 2021.
  4. «Tokyo 2020 Unveils Paralympic Competition Schedule». tokyo2020.org. 2018 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  5. «Paralympic Competition Schedule». tokyo2020.org. 2019 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Tokyo 2020 Paralympic Games schedule announced». tokyo2020.org. 2019 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Ingle, Sean (2020 թ․ մարտի 30). «Tokyo Olympics to start in July 2021 after coronavirus rescheduling». The Guardian. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային պարաօլիմպիկ խաղեր 2020» հոդվածին։