Ամանդա Բլեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանդա Բլեյք
անգլ.՝ Amanda Blake
Ծնվել էփետրվարի 20, 1929(1929-02-20)[1][2]
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1989(1989-08-16)[1][2] (60 տարեկան)
Մահվան վայրՍակրամենտո, ԱՄՆ
ԿրթությունPomona College? և Amherst Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերմելոդրամա և կատակերգություն

Ամանդա Բլեյք (անգլ.՝ Amanda Blake, իսկական անուն-ազգանունը՝ Բևերլի Լյուիս Նիլ (անգլ.՝ Beverly Louise Neill, փետրվարի 20, 1929(1929-02-20)[1][2], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 16, 1989(1989-08-16)[1][2], Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է «Ծուխ գնդացրի փողից» սերիալում և «Աստղ է ծնվել», «Լիլի», «Ծուխ գնդացրի փողից։ Դոջի վերադարձը» ֆիլմերում խաղացած դերերով։ Երեք անգամ առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդան ծնվել է Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Նախքան դերասանական վարպետության դասեր սկսելը աշխատել է որպես հեռախոսավարուհի։

Վերցնելով Յանգ Գրիր Գարսոն կեղծանունը՝ նա ճանաչում է ստացել 1955-1974 թվականներին «Ծուխ գնդացրի փողից» հեռուստասերիալում 19-ամյա Միս Քիթի անունով խորտկարանի տիրուհու դերի շնորհիվ։ 1968 թվականին Բլեյքը հրավիրվել էր արևմտյան մեծ կատարողների համերգին, որն անցկացվում էր Օկլահոմայի National Cowboy & Western Heritage Museum-ում։ Նա երրորդ հրավիրված կատարողն էր Թոմ Միքսից և Գարի Կուպերից հետո, որոնք այդ պատվին էին արժանացել 1958 և 1966 թվականներին։

Հեռուստատեսությունում տևական դերերի պատճառով Ամանդան հազվադեպ է նկարահանվել մեծ կինոյում։ Հեռուստատեսային կատակերգությունում հայտնվել է Ռեդ Սքելթոնի հետ, ինչպես նաև Hollywood Squares և Match Game 74 հանրային քննարկումների և շոու-վիկտորինաների մասնակից է։ 1957 թվականին Ամանդան նկարահանվել է «Coate of Many Colors» հեռուստասերիալում՝ Բեթի Լեյվոն Կոատի դերում։

Վերջին անգամ Ջեյմս Վուդսի և Շոն Յանգի հետ միասին էկրանին է հայտնվել 1988 թվականին «Դոպինգ» դրամայում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդան եղել է մոլի ծխող և 1977 թվականին տարել է բերանի խոռոչի վիրահատություն։ Հետագայում Բլեյքը դարձել է քաղցկեղի դեմ ամերիկյան ընկերության անդամ և 1984 թվականին դարձել է արիության համար մրցանակի դափնեկիր։

Ըստ Նյու Յորք Թայմս թերթի՝ Ամանդա Բլեյքը մահացել է 1989 թվականի օգոստոսի 16-ին ՁԻԱՀ-ի հետ կապված բարդություններից[3]։ Մահվան պատճառի մասին շփոթություն կա. Ամանդայի որոշ ընկերներ հայտնել են, որ նա մահացել է քաղցկեղից, սակայն մահվան վկայագրում նշված պատճառները բնորոշ են ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած բարդություններին։ Այս մասին ավելի ուշ հաստատել են նրա մնացած ընկերներն ու բուժող բժիշկը[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1953 ֆ Լիլի Lili Պիչ Լիպս
1954 ֆ Տիկին Լեսլիի մասին About Mrs. Leslie Ջիլի
1954 ֆ Աստղ է ծնվել A Star Is Born Սյուզան Էտինջեր
1955 ֆ Բյուրեղապակե կոշիկ The Glass Slipper Բիրդենա
1955-1975 ս Ծուխ գնդացրի փողից Gunsmoke Քեթի Ռասել
1955-1962 ս Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում է Alfred Hitchcock Presents Քերոլ Արլենգթոն
1956-1984 ս Գիշերվա շեմին Edge of Night բժիշկ Ջուլիան Սթենհաուեր
1977-1986 ս Սիրո նավակ The Love Boat Նորա
1988 ֆ Դոնորներ B.O.R.N. Ռոզի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ կամ սերիալ Արդյունք
1959 Էմմի Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ծուխ գնդացրի փողից Առաջադրված
1967 Western Heritage Awards Լավագույն հեռուստատեսային դրամա Ծուխ գնդացրի փողից Հաղթանակ
1970 Ոսկե գլոբուս Հեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհի Ծուխ գնդացրի փողից Առաջադրված
1971 Ոսկե գլոբուս Հեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհի Ծուխ գնդացրի փողից Առաջադրված
1972 Ոսկե գլոբուս Հեռուստատեսությունում դրամայի լավագույն դերասանուհի Ծուխ գնդացրի փողից Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. «Amanda Blake Died of AIDS, Doctor Says». The New York Times. 1989 թ․ նոյեմբերի 8.
  4. Stark, John; Hoover, Eleanor Friends—and Her Doctor—say AIDS, Not Cancer, Killed Gunsmoke's Amanda Blake(անգլ.) // People : journal. — Mark Allen Group, 1989. — Т. 32. — № 21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Բլեյք» հոդվածին։