Jump to content

Աղթամիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղթամիր
Տեսակամրոց և մշակութային արժեք
Վարչական միավորՈսկեվազ[1]
Գտնվում է ափինՔասաղ[2]
Երկիր Հայաստան[1]
Կազմված է մասերիցՔաղաքատեղի Ախթամիր, Դամբարանադաշտ, Գերեզմանոց և Քարայր-կացարանների համալիր

Աղթամիր, Աղթամուր[3], կիկլոպյան ամրոց և բնակավայր է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մոտ, Քասաղ գետի ափին։

Ամրոցը գոյատևել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակից սկսած մինչև մ.թ. XV դ։ Բազմիցս վերականգնվել է։ Պահպանվում են պարիսպների հետքերը։ Հուշարձանն անկանոն քառակուսի է (մոտ 155 x 135 մ)։ Աղթամիրի շրջակայքում կա հնագույն դամբարանադաշտ։ Աղթամիրն ուսումնասիրել են Թորոս Թորամանյանը (1924), հետագայում՝ Մուրադ Հասրաթյանը (1950, 1951, 1952) և Ս. Սարդարյանը (1956-57)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 256