Աղբաղբուկիկ Կոչիի
Աղբաղբուկիկ Կոչիի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Կատվախոտազգիներ (Valerianaceae) |
Ցեղ | Կատվախոտ (Valerianella) |
Տեսակ | Աղբաղբուկիկ Կոչիի (V. kotschyi) |
Միջազգային անվանում | |
Valerianella kotschyi |
Աղբաղբուկիկ Կոչիի (լատին․՝ Valerianella kotschyi), կատվախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույսեր։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-20 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Կիսագնդաձև ծաղկաբույլը խիտ է։ Վարդագույն պսակը մանր է։ Տերևները ամբողջական են կամ վերինները՝ թեթևակի փետրաձև հատված։ Բաժակը լինում է ափսեանման, լայն եռանկյունաձև, ցանցաթաղանթավոր և շատ կարճ կեռանման սրածայրով վերջացող ատամներով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում, Էլպին և Չիվա գյուղերի շրջակայքում։ Տեսակը հանդիպում է նաև Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից մոտ 1000 մ բարձրության վրա, չոր լանջերին, տափաստաններում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածմասն և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետ կապված, աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|